Աբսուրդ հարց է
Ո՞նց եք պատկերացնում քաղաքականությունը թոշակառուների ձեռքում: Ցավոք հիմակվա ուսանողությունը մտածում է միայն նոր հեռախոսների, մեքենաների, էլիտար հագուստների և երկրից փախնելու մասին, որ բանակի պՌոբլեմ չունենան: Իսկ եթե այդ ուսանողությունը նստի ու միքիչ մտածի (ոչ թե իր մասին) երկրի՝ հայրենիքի ապագայի մասին, կարող է անել այնպես ինչպես ուզի: Այսօր, ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ իշխանությունը ամենաշատը վախենում է ուսանողությունից: Հայաստանում դրանից էլ չեն վախենում, որովհետև ուսանողությունը, կոպիտ ասած, թքած ունի քաղաքականության վրա:
Հավատացե՛ք, այսօրվա ՀՀ կառավարությունը ամեն օր շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ հայ երիտասարդները «գառ» են և ոչ մի վտանգ չեն սպառնում իշխանությանն ու օլիգարխիային: Այս տխուր փաստից օգտվում է ՊՆ-ը և 2 տարի տանջում են երիտասարդներին այնպես, որ թուրքը չէր անի հային և հետո բաց թողնում ու այդ զինվորը թքած ունենալով ամեն ինչի վրա, խաբելով ու ծախելով իր ունեցվածքը թողնում գնում է հայրենիքը: Ահա սա է լինում այն ուսանողի ճակատագիրը, երբ իշխանություններին հայհոյելուց բացի ուրիշ ոչ մի տեղ չի շոշափվում քաղաքակնության հետ:
Ինձ մի բան է հետաքրքիր, թե արդյո՞ք բոլոր նախկին սովետական երկրներում է այսպես, թե կարողացել են այդ պարփագված մտածելակերպից դուրս գալ. օրինակ Վրաստանը չէր աճի, եթե ուսանողները ձեռքերը ծալած սպասեին թե ե՞րբ է Սահակաշվիլին իր թուշակառու երկրպագուների հետ մտնելու խորհրդարան և Շվարնաձեին վրնտելու այդտեղից: Նման մի բան մեր ուսանողությունը պետք է անի՝ ուրիշ ճար չկա…