Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Էսօր հասան էն մակարդակի, որ ինձ համոզում են, թէ ես կաշառակեր եմ : Սա ինձ թվում է, որ վերջն է: Ի նկատի ունեմ իրենց քաղաքական կարերայի վերջը...
Չէ, ես ըսենց անկապ խաղի մասնակցելու ոչ մի մտադրություն չունեմ
Եղբայր քեզ համոզող չկա, քանզի դու հավանաբար ոչ թե կաշառակեր ես, այլ կաշառատու, այլապես ջայլամի նման գլուխդ չէիր թաքցնի ու ամեն ինչ էլ կնկատեյիր:
Ընտրությունները կեղծվել են հնարավոր և նույնիսկ անհնար թվացող բոլոր ձևերով ու մեթոդներով. մի տեղ շանտաժով ու ահաբեկելով, մեկ այլ տեղ վերելակները պետական միջոցների հաշվին վերանորոգելով ու բնակիչներին համոզելով թե հանրապետականն է "քաշում" ձեր վերելակի ծախսերը, մի երրորդ տեղում ամենաթշվառ ու ընչազուրկ մարդկանց հացի խանութներին ունեցած կամ կոմունալ պարտքերը փակելով, այլ տեղերում պարզապես փող բաժանելով, իսկ այնտեղ ուր նշվածներից ոչ մեկը չեն կարողացրել /իսկ դրանք ավելի մեծ թիվ էին կազմում` քան մնացած բոլորը միասին վերցրած/ իրականացնել` պարզապես տարբեր մակարդակների հանձնաժողովներում գողացել են սրա նրա ձայները:
Գիտե՞ս, թե մեզ վրա ի՞նչ նստեց բոլշևիկների իշխանությունը, մեր հայրենիքի տարածքների 85 տոկոսից ավելին:
Այսօրվա իշխանություններինը, որոնք մսխում են մեր տնտեսական ու քաղաքական անկախությունն ու հայտնի չէ, թե ո՞ւր են տանում ես երկիրը, պակաս գին չունի, իսկ դու նրանց կողմն անցած քարկոծում ես նրանց / ես ի նկատի ունեմ իրական ընդիմադիրներին, ոչ թե այդ դաշտ իրենց կողմից գործուղվածներին/, ովքեր գոնե խոստանում են մտածել քո և քո երեխաների ապագայի մասին:
Չե', եղբայր, մեր ժողովուրդը ոչ թե ծախված է, այլ մեր այսօրվա իշխանություններն են այլասերված, որ փչացնում են նրան: