User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական անգամ ժողովրդին ջարդեցին

    Սկսվեց. այս իշխանությունն ապացուցում է, որ մտադիր չէ հրաժարվել իր քաղաքականությունից, որը 1996 թվականից իշխանություն է նշանակում ու ստանում է իշխանություն բացառապես բիրտ ուժի միջոցով։ Ըստ էության, հենց 1996 թականին սկսվեց այս հակահեղափոխությունը, որի իմաստը 1988–1991 թվականների փաստացի հեղափոխության արդյունքների վերանայումը և իշխանության վերադարձը իշխանական նոմենկլատուրայի և օլիգարխիայի ձեռքը։ 1996 թվականին Վ. Սարգսյանը հայտարարեց, թե եթե Վազգեն Մանուկյանը հարյուր տոկոս ձայն էլ ստանար, իշխանությունը իրենք չէին հանձնելու։ Այսօր նրա իրավահաջորդներ Քոչարյանը և Ս. Սարգսյանը բոլոր իրավունքներն ունեն ասելու. եթե հարյուր հազարանոց ցույց էլ լինի, մեկ է՝ իշխանությունը չենք հանձնելու, ընդ որում՝ միջոցների մեջ ընտրություն չի լինելու։ Իշխանությունը մերն է և՝ վերջ։ Ուրեմն՝ դու, ժողովուրդ, և դու, ընդդիմություն, մի ազդեք մեր նյարդերի վրա ու մնացեք ձեր տեղում։ Իշխանությունը մերն է և ոչ թե ձերը։ Ու վերջ։

    Ավելացվել է 9 րոպե անց

    ԱԱԾ-Ի ՚ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾՙ ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

    [23:52] 09 Մայիսի, 2007

    ՚Ազատություն, արդարություն, խաղաղություն գոչելով, երթի մասնակիցները անցնում էին ԱԱԾ-ի շենքի մոտով, եւ այդ պահին ԱԱԾ-ից դուրս եկան քաղաքացիական համազգեստով հաղթանդամ տղաներ եւ հարձակվեցին հանրահավքի լիդերների վրաՙ,- Ա1+ին հայտնեց հանրահավաքի առաջին շարքերից քայլող լրագրող Գագիկ Շամշյանը:

    ԱԱԾ հաղթանդամ աշխատակիցներին հետեւել են նաեւ կարմիր բերետավորները: ՚Երբ հաղթանդամները եւ կարմիր բերետավորները հարձակվեցին հանրահավաքի կազմակերպիչների՝ Արամ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի վրա, ժողովուրդը դուրս եկավ նրանց առաջ եւ սկսեց պաշտպանել առաջնորդներին: ԱԱԾ աշխատակիցները դրանից ավելի կատաղեցին եւ սեռական բնույթի բարձր հայհոյանքներով սկսեցին ծեծել ձեռքի տակ ընկածներին: Նրանցից մեկը ճանաչեց նաեւ ինձ եւ սկսեց բղավել, որ չնկարեմՙ,- ասաց Գագիկ Շամշյանը: ԱԱԾ աշխատակիցները հարձակվել են ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանցի լրագրողների վրա՝ պահանջելով, որ դադարեցնեն նկարահանումները: ԱԱԾ աշխատակիցների կողմից գետնին տապալված Գագիկ Շամշյանին հաջողվել է պահպանել իր լուսանկարները եւ անմահացնել օրվա հերոսներին:

    Ի դեպ, ԱԱԾ-ի կազմակերպած օպերացիային միացել են նաեւ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները, որոնք ժողովրդին հայտնի են ՚6-ի սպեցՙ անունով եւ որի ղեկավարն է Աշոտ իզիրյանը: Դեպքի վայրում են եղել նաեւ Երեւանի ոստիկանպետի տեղակալները:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48970


    ՚ՀԱՍԱԿԻՍ ԷԼ ՉՆԱՅԵՑԻՆ` ՔԱՑՈՎ ԽԲԵՑԻՆՙ

    [00:08] 10 Մայիսի, 2007

    Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքի մոտ ժամը 23.30-ի սահմաններում մոտ երկու տասնյակ մարդ դեռ քննարկում էին ԱԱԾ -ի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը: Նրանք այսօրվա ծեծկռտուքի անմիջական մասնակիցներ էին ու ականատեսները:

    ՚Էս հասակիս քացով խբում էին: Էսօր իմ տոնն է , բայց խբեցին: Տոնն է հաղթանակի,բայց քացով խբեցին, վեր գցեցին, գլխարկս էլ կորավ, ժողովուրդը գտավ, բերին, ետ տվինՙ,- զայրութն ու զարմանքը խառնած պատմում էր Հայրենական մեծ պատերազմի վետերանը: Մի տարեց կին էլ անընդատ կրկնում էր ՚արցունաքաբեր գազը բերանս լցրեցին, սիրտս վատացավՙ: Մեկն էլ պատմեց, որ երթին մի ընտանիք էր մասնակցում` ամուսինը, կինը , երեխան: ՚Մարդուն ամբողջովին տվին, սպանին, արյունլվիկ արին: Անտեղի տեղըՙ,- ասաց նա:

    Ծեծկռտուքը քննարկողները, որոնք 30-70 տարեկան մարդիկ էին, վախեցած էին այնքան, որ չցանկացան ներկայանալ: Ի դեպ, նրանք, ինչպես մի կին ասաց` վախենում են ոչ թե ծեծվելուց, այլ աշխատանքը կորցնելուց: ՚Ես դպրոցում եմ աշխատում, տնօրենս ամեն օր ասում է` չգնաս ընդդիմության հավաքին, բայց ես եկա, որ իմանա` կհանիՙ,- ասաց նա: ՚Մարդիկ այլեւս ի վիճակի չեն այդպես ապրելՙ,- մեկը մյուսին լրացնելով ասում էին ներկաները: ՚Էլ չենք ուզում հաստավիզների գերին դառնալՙ,- դառնացած ասաց 50-ին մոտ տղամարդ:

    Ի դեպ, այն պահին, երբ ոստիկանները ծեծում էին խաղաղ երթի մասնակիցներին, Հանրապետության հրապարակում համերգ էր` էստրադայի հայ եւ ռուս աստղերի մասնակցությամբ: Հրապարակում հավաքվածներն այդպես էլ անտեղյակ մնացին երկու փողոց այն կողմ տեղի ունեցած ծեծկռտուքին, մանավանդ որ բջջային հեռախոսակապի որակը,ինչպես լինում է նման լայնամաշտաբ միջոցառումների ժամանակ, սարսափելի վատ էր. անհնար չր որեւ մեկին զանգել:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48971

    ՚ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿ+ՄԵԿՙ

    [00:29] 10 Մայիսի, 2007

    Մինչ ՀՀ քաղաքացիների մի մասը Հանրապետության Հրապարակում ունկնդրում էր կազմակերպված ՚Մեսկվա-Երեւան-տրանզիտՙ համերգային ծրագիրը, հրապարակից ոչ այնքան հեռու ոստիկանները ծեծում էին ՀՀ մյուս քաղաքացիներին, որոնք` ի տարբերություն հրապարակում հավաքվածների, քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեն եւ ԱԱԾ շենքի մոտ արդարություն էին պահանջում:

    ՚Իրավապահներիՙ այդ քայլը, սակայն ավելի զայրացրեց ընդդիմադիր եռյակի` ՚Իմպիչմենտՙ դաշինքի, ՚Նոր ժամանակներՙ եւ ՚Հանրապետությունՙ կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին: Վերջիննես ԱԱԾ մոտ ՚կռիվ տալուցՙ հետո չցրվեցին, այլ ավելի մարտական տրամադրված ուղեւորվեցին դեպի Ազատության հրապարակ: Հրապարակ մտնելուց ցուցարարները վանկարկում էին ՚հաղ-թա-նակՙ: Ցուցարարները վանկարկելու ընթացքում նաեւ բռունցքներով թափահարում էին: Երբ հարթակին մոտեցան կուսակցությունների առաջնորդները հրապարակում տիրեց քար լռություն, որովհետեւ բարձրախոսները ոստիկանների մոտ էին եւ քաղաքական գործիչները ժողովրդին դիմում էին առանց բարձրախոսների: ՚Հաղթանակը միանգամից չի լինում, հաղթանակը քայլ առ քայլ է լինում ու մենք այսօր մեր հաղթանակի կարեւոր քայլն արեցինք: Մենք արդեն հաղթել ենք: Այսօր մեկ անգամ եւս ապացուցվեն այն, ինչ մենք ասում էինք. որեւէ մեկը որեւէ մեկից ոչ վախում է, ոչ քաշվում է: Մենք կողմնակից չենք եղել, որ գնանք մեր ոստիկաններին ծեծենք, բայց մենք միշտ պատասխան ենք տվել: Մենք ամեն ինչ անում ենք խաղաղ, բայց եթե մեզ վրա փորձում են հրոսակների պես հարձակվել, ուրեմն պատասխան են ունենալուՙ,- հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքը պարբերաբար ընդհատվում էր ՚այո, այոՙ կամ ՚հաղ-թա-նակՙ վանկարկումներով: Ազատության հրապարակում հավաքվածներն իրենց ծափողջյուններով եւ ՚Դա-վիթ, Դա-վիթՙ վանկարկումներով աջակցություն հայտնեցին Դավիթ Մաթեւոսյանին, ով մարմնական վնասվածք էր ստացել ոստիկանների հետ ընդհարումի ժամանակ:

    ՚Մենք ցույց տվեցինք, թե ով է այս երկրում առյուծը եւ ով` նապաստակըՙ,- հայտարարեց ՚Իմպիչմենտՙ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը. ՚Հիմա պարզ է, չէ՞, ինչ պիտի հայտարարենք այս իշպանությանըՙ: Այս հարցին հավաքվածները միանգամից արձագանքեցին ՚Իմ-պիչ-մենտ, իմ-պիչ-մենտՙ վանկարկումներով: ՚Մենք միշտ օգտագործելու ենք խաղաղ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու իրավունքը: Բայց մենք ասել ենք, որ չենք խնայելու ինչպես ինքներս մեզ, այնպես էլ բոլոր նրանց ովքեր կկանգնեն մեր ճանապարհին եւ փորձեն մեր ձեռքից խլեն մեր երեխաների ապագանՙ,- հավաքվածներին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

    ՚Հանրապետությունՙ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ավելի քիչ խոսեց: Նա պարզապես սկսեց. ՚Մեկ, գումարած մեկ, գումարած մեկՙ: Ազատության հրապարակում հավաքվածներն այդ կարգախոսը վանկարկում էին շուրջ 2 րոպե անընդմեջ:

    Ժամը 17:00-ին սկսված ընդդիմադիրների ցույցի մասնակիցները չէին ցանկանում հեռանալ Ազատության հրապարակից, թեեւ ժամն արդեն մոտենում էր 23:00-ին: Ընդդիմադիր առաջնորդները, սակայն առաջարկեցին ժողովրդին հանգիստ գնալ տուն, իսկ եթե ոստիկանները, սափրագլուխները անհանգստացնեն, ապա անպայման դիմել իրենց:

    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=48972
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 09.05.2007, 23:39: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հերթական փորձ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.01.2012, 23:58
  2. Ահա թե ինչ են սովորեցնում Թուրքիան իրենց ժողովրդին
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 19:53
  3. Հերթական անգամ…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 01.12.2007, 14:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •