Արդյո՞ք սա նրա նշանը չէ, որ հողը ոտքերի տակից արդեն փախցնում են:![]()
![]()
Արդյո՞ք սա նրա նշանը չէ, որ հողը ոտքերի տակից արդեն փախցնում են:![]()
![]()
Սա նույն հարցն է, եթե ասենք. Ինչներին է պետք՛ քարոզարշավը, կուսակցություններին?
ՀՀԿ-ի տարբերությունը մյուսների հետ, կայանում է նրանում՛ որ ՀՀԿ-ն ավելի մեծ տարածում ունի եւ նրա ավելի մարդաշատ համախոհները, ավելի նկատելի են՛ հասարակական շրջանակներում.
Չեմ քտնում որ «հողը ոտքերի տակից արդեն փախցնում են» արտահայտությունը՛ տեղին է ասվաց. Հողը ոտքերի տակից կփախչեր, եթե իշխանությունը նվաճվեր.
Ընդամենը ականատես ենք լինում, իշխանավորների իշխանության շարունակման, պահպանման. Ոչ՛ մի արտարոց բան.
Ուրախ գրառում:
չեն աղմկում ուղակի քարոզարշավ են սքսել, երևի վախենում են բարգավաճը իրենց տեղը կնստի:![]()
Վերջին խմբագրող՝ AMzone: 03.05.2007, 03:43:
Ես համամիտ եմ, ՀՀԿ-ական երիտասարդները, որոնք ֆորումում քարոզչություն են իրականացնում, ընդամենը մի շատ պարզ բան են իրականացնում, փորձում են լուրջ վերաբերվել այն երիտասարդներին, որոնք Online միջավայրում առավել շատ ժամանակ են անցկացնում, տեղեկանում են նրանց կարծիքի մասին, այդ կարծիքը դարձնում եմ ուսումնասիրության առարկա, այս առումով Ֆորումի անդամներին բավականին օգտակար է նրանց քարոզչությունը:
Ի տարբերություն, որոշ քաղաքական ուժերի, որոնք իրենց հին երգն են երգում, ՀՀԿ-ն քարոզչական նոր տեխնոլոգիաներ է կիրառում, որը կարծում եմ ողջունելի է:
Իսկ ինչ վերաբերվում է հարցադրմանը՝ ՀՀԿ-ն չի ԱՂՄԿՈՒՄ, գործում է
Ավելացվել է 2 րոպե անց
Կարծում եմ Բարգավաճին իր տեղն էլ է բավարարում, իսկ քարոզարշավը կուլտուրա է: Էլեկտրոնային քարոզարշավը նորամուծություն PR դաշտում:
Համենայն դեպս ՀՀԿ-ականները ֆորումում քո տեղը հաստատ չեն ուզում նստել կարող ես անհոգ լինել:![]()
Վերջին խմբագրող՝ Apostle: 03.05.2007, 08:04: Պատճառ: Գրառման ավելացում
Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ
Ակումբը նախ ապաքաղաքականացված միավոր է, բացի դրանից ակումբը այն ֆորմատի և մեծության ընտրազանգված չէ, որպեսզի ՀՀԿ-ն ակտիվ քարոզարշավ իրականացնի, կա քարոզարշավի ` օնլայն իրականացման տարբերակի մշակված ` ռազմավարության ընդհուր դրույթներ, բայց չկա հասկացողություն ` "Թե ինչպես իրականացնել ագիտացիա ակումբ.ամ -ում": Իրականացվող ագիտացիան առանձին անհատների նախաձեռնություն է , որը շատ ժամանակ արջի ծառայություն է մատուցում կենտրոնական գրասենյակին, քանի որ երբեմն ագիտացիան տարվում է սխալ կամ ազգայնամոլության հողի վրա, կամ էլ առանց փաստարկնեևի ու վիրավորանքներով լեցուն: ՀՀԿ մասին իսկական պատկերացում ստանալու համար խորհուրդեն տալիս այցելել տարածքային գրասենյանկներ կամ կենտրոնական կոմիտե, կամ զրուցել կուսակցական վերնախավի և տեսաբանների հետ:
Չե՞ք հասկանում, որ քաղաքական գովազդ է: Ուրիշ ինչու՞ պետք է ՀՀԿ-ն էսքան աղմկեր![]()
Սիրելի իմ Բյուրակն
ախր ինքդ լավ գիտես որ ՀՀԿ-ն գովազդի կարիք չունիՀանրապետության ամենա ազդեցիկ մարդիկ ՀՀԿ-ի և Բարգավաճ Հայաստանի անդամներ են
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ ՀՀԿ-ն արդեն ընտրված կուսակցություն է ...այստեղ հարցը շահարկումներ դարձնելն է ...
Պ.Ս. Հո չես պատրաստվում հարգելի Արսեն Բաբայանի պատճառով ավատարիդ տեղ կրտսեր լետենանտի ուդաիրներ դնես ? լոլ![]()
Չէ՜, ունիախր ինքդ լավ գիտես որ ՀՀԿ-ն գովազդի կարիք չունիՈր ընտրություններից հետո թվեր նկարվեն, պետք է ասեն, որ քարոզարշավի արդյունք էր
Հո չե՞ն ասելու, որ նկարել են:
Նայած ինչ իմաստով ազդեցիկ… Փողի առումով՝ այո՛Հանրապետության ամենա ազդեցիկ մարդիկ ՀՀԿ-ի և Բարգավաճ Հայաստանի անդամներ են
Աղմուկ ասելով ես ինկատի ունեմ տեխնիկական "աղմուկը" /шум - noise/ , այսինքն ոչ օգտակար ինֆորմացիա /полезная информация/:
ՀՀԿ-ն "Ակումբ"-ում հայտնվել է ըստ ամենայնի ինչ որ բան ասելու համար, սակայն, ցավոք մինչ այժմ միայն "աղմուկ" է: Ինչ ֆիլտնրեր էլ օգտագործում եմ, մեկ է "ինֆորմացիա" ստանալ չի հաջողվում , հարգելի ՀՀԿ-ականներ:
Ի՞նչն է ձեր ասելիքը: Կարո՞ղ եք հնարավորինս հստակ ձևակերպել: Եվ հետեվաբար ազատեք ընտրողին աշխատատար ու ժամանակատար ֆիլտրացիայից:
Եթե ձեր ասելիք միմիայն էն է, որ ՕԵԿ-ի նախգահը "դավաճան" է /եվ նման բաներ/, ապա հավատացեք, որ "Ակումբ"-ում սա չի անցնի: Մեթոդը անչափ պրիմիտիվ ու վուլգար է այս միջավայրի համար:
Եթե նա է, որ ահաբեկեք ամենակարող ձեր նախագահով, նորից տեղը են չի:
Հաշվի առնելով են հանգամանքը, որ բոլորտ էլ դիլետանտ եք վիրտուալ PR-ի գործում, թույլ տվեք մի խորհուրդ տալ:
Աշխատեք խոսալ ձեր արածների մասին - հնարավորինս առարկայական: Նաև ձեր անելիքների մասին - հնարավորինս առարկայական:
Օրինակ՝
ՀՀԿ-ն իրականացրեծ իր նախանշած արտաքին քաղաքական ծրագիրը, որոնք են -
1. Ինտեգրվեց միջազգային ... կառույցի մեջ, որի հետեվանքով Հայաստանի Հանրապետությունը ունեցավ ... կարգի տնտեսական եվ ...կարգի քաղաքական օգուտ:
2. Բացեց /փակեց/ Հայ-Թուրքական սահմանը, որի տնտեսական օգուտներն են ... /էսքան/ դրամ, քաղաքական օգուտներն են .../սա/ :
3. ........
ՀՀԿ-ն իրականացրեծ իր նախանշած ներքին քաղաքական ծրագիրը , որոնք են-
1. Սոցիալական մասով -
2. Բանակի մասով -
3. Ինստիտուցիոնալ մասով-
4........
ՀՀԿ-ն պատրաստվում է ամել
1..... /հստակ ժամանակացույց/
2......./հստակ ժամանակացույց/
ՀՀԿ-ն եթե սա չարեց, կամ չպաշտպանեց ժամանակացույցը /անկախ ֆորսմաժորներից/
1.Անմիջապես դուրս է գալիս իշխանությունից:
2.................
Եկեք խոսանք էս մասին:
Հ.Գ. "Ակումբ"-ը մի խուլ, աշխարհից կտրված գյուղ չի: Այստեղի անդամներն էլ ատամները թափած տատիկներ չեն:
Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ
Աղմո՞ւկdvgray ջան աղմուկ չի է ախր: Աղմուկի իմիտացիա է: Ինչպես և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են կուսակցության իմիտացիա, այնպես էլ նրանց քարոզարշավն ու պայքարն է իմիտացիա: Որևէ մեկը կարծում է, որ նրանք իրո՞ք պայքարում են: Կատարյալ աբսուրդ է: Հազար տարի մնա Գ. Ծառուկյանին պաշտոն պետք չէ, նա սենց թե նենց անում է այն, ինչ իրեն պետք է: Պա՞րզ չի, որ ԲՀԿ-բ հատուկ է ստեղծվել, «թեժ պայքար» ձևացնելու, ժողովրդին շփոթեցնելու և ՀՀԿ-ին ընդդիմադիր ազատ տեղը զբաղեցնելու համար: Այս ամենը լավ մտածված խաղ է:
Իսկ ֆորումում և այլուր ՀՀԿ-ին «գովազդող» տղաները 16-20 տարեկան տղաներ են, որոնք այս կամ այն բանի հեշտ հասնելու հույսեր ունեն: Ամենահետաքրքիրը կլինի այն ժամանակ, երբ ընտրություններից հետո, նրանք կհասկանան, որ նրանց ընդամենը օգտագործել են, բայց ավաղ, ադրեն ուշ կլինի: Չնայած... Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են: Աստված տա, գոնե մինչ այդ սթափվեն ու չկանգնեն երկիրը ավերողների ու թլանողների կողքին:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.05.2007, 18:24:
Համաձայն եմ «աղմուկ» բնորոշման հետ, քանի որ այս ֆորումում բերվել են մի շարք փաստարկներ ՀՀԿ -ի դեմ (ի դեպ դա դժվար չէր անել), և ոչ մի լուրջ հակափաստարկ: Փոխարենը մեծ քանակով ոչինչ չասող ու ստանդարտանման գրառումներ շատ խոցելի պարունակությամբ կամ մեկ բառով ասած ԱՂՄՈՒԿ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ