Սա հետաքրքիր թեմա է, մի փոքր զարգացնեմ:

Նախ մի փոքր ակնարկ-հիշեցում ֆիզիկական երևույթի մասին, որը կոչվում ենք քվանտային խճճվածություն (quantum entanglement), ուրեմն երևույթի էությունը մեկից ավելի մասնիկների փոխադարձ կախվածությունն է, կամ՝ կոռելացիան, անկախ այդ մասնիկների միջև տարածությունից։
Ժամանակի ցանկացած պահի խճճվածության մեջ գտնվող մասնիկներն իրար մասին «գիտեն», ահա այդպիսի իրական ֆենոմեն է, որի վրա դեռ գիտնականները գլուխ են ջարդում։
Ուրեմն աղոտ կասկածներ կան, որ քվանտային խճճվածությունը առկա է նաև ուղեղի նեյրոնային ցանցում, ու դրանով է իրականացվում ինֆորմացիայի սինքրոնիզացիան ու թարմացումը, գիտակցությունը, բանականությունն ու ժամանակի տվյալ պահի գործառույթները, ու ասենք այս կամաարտահայտության դրսևորումը գրառում կատարելու տեսքով։

Պատկերացրեք, տիեզերքը կենդանի օրգանիզմ է իր մի քանի տրիլիոն գալակտիկաներով, և յուրաքանչյուր գալակտիկայում մի քանի հարյուր միլիարդ աստղերով, ՈՒ,
ձեր ուղեղի նեյրոնները քվանտային խճճվածություն ունեն տիեզերքի ցանցային գիտակցության հետ, բայց քանի որ դա անընդհատ ու կայուն պրոցես է, դուք երբեք առանձնապես հոգ չեք տարել դրա առկայության մասին, այսինքն սովոր եք դրան այնպես, ինչպես ամենօրյա շնչած ու արտաշնչած օդին։

Հիմա, պատկերացրեք, որ պայծառացում եք ունենում ու զգում եք ձեր ինտեգրված (խճճված) լինելն այդ ցանցային գիտակցությանը, և այսինքն այդ գիտակցությունը միշտ ներկա է ձեր մեջ, ու ձեր գիտակցությունն ու մտքերը միշտ ներկա են ցանցային գիակցության մեջ, այսինքն՝ տիեզերքում։
Սա նշանակում է, որ ինտելեկտուալ տիեզերքը միշտ վկա է ձեր ոչ միայն գործողություններին, այլ նաև մտքերին։ Պատկերացրեցի՞ք։

Հիմա հարցը․ Արդյո՞ք սա որևէ կերպ կազդի ձեր կյանքի վրա, ձեր տարբեր հանգամանքներում գործողությունների վրա, ՁԵՐ ՄՏՔԵՐԻ ՎՐԱ․․․ դուք կսկսեք ձեզ ավելի «կոռեկտ» դրսևորել նույնիսկ առերևույթ միայնության մե՞ջ, թե՞ ձեր թուլություններին ազատություն կտաք ինչպես նախկինում։
Իսկ ավելի հարմարավետ կզգա՞ք, թե՞ անհարմար կզգաք, եթե պարզվի, որ դուք այլևս ոչ թե սինգուլյարությունից քաոսայնություն պրոցեսի մեջ պատահականությունից առաջացած օրգանական մասնիկների կույտ եք, այլ վիթխարի ինտելեկտուալ օրգանիզմի մաս՝ օժտված համապատասխան լիազորություններով, կամքով, ծրագրով, վերահսկողությունով, իսկ միգուցե նաև համատիեզերական սիրով:

Հ․Գ․ Չէ, չեմ ցնդել, ուղղակի մի հատ շատ բարդ աշխատանքային խնդիր ունեմ լուծելու, մի քիչ տարել ա