Հեչ փորձե՞լ եք մտածել, թե ինչքան ընտրություններ ունեք ամեն օր, ամեն րոպե։
Օրինակ այս տողերը գրելիս ես հիմա կարող եմ սեղանիս բաժակը տալ պատին, կինս կներխուժի տագնապած ու տարակուսած հայացքով, ու ես իրեն կգրկեմ ու կասեմ՝ ընենց էի ուզում այս պահին քեզ այստեղ տեսնել այ սենց չռված աչքերով։
Յուրաքանչյուր առավոտ, դուք կարող եք ցախավելը վերցնել, դուրս գալ ու թաղամասի փողոցը մաքրել, ու այդպես այնքան, մինչև CNN-ը ձեզնից հարցազրույց վերցնի ու դուք հայտնի դառնաք։ Բայց հնարավոր է, որ ոչ ոք բանի տեղ չդնի, այ այստեղ արդեն կախվածություն կա այլոց ընտրություններից։
Կարելի է աշխատավայրին տեղեկացնել, որ «կովիդով եք վարակվել ու ծանր եք տանում», ու քնել մի քանի օր շարունակ, կամ մի հատ էլ նայել բոլոր հին ֆիլմերը, կամ էլ ցնդաբանել ֆորումում (էս կարելի է գործի ընթացքում էլ անել, Աստված վկա):
Կարելի է վտանգավոր ու գարշելի բաներ էլ անել, զոռ տվեք երևակայությանը, կամ մի տվեք, զահլա չկա:
Չափազանց պարզ ու հասկանալի է այս ամենը:
Իսկ դուք մտածե՞լ եք, որ դուք նաև ընտրում եք, թե ով եք դուք: Կամ, ինչպիսին եք դուք: Ձեր հագուստ-կապուստը, մազերի երկարությունն ու սանրվածքը, իսկ ի՞նչ կասեք պահվածքի մասին…
Ո՞վ է ընտրել ձեր մասնագիտությունն ու այն զբաղմունքը, որի վրա ծախսում եք ձեր լավագույն կյանքի մեծ մասը:
Իսկ հնարավո՞ր է, որ դուք եք ընտրում թե ինչպես զգաք ձեզ այս կամ այն հանգամանքներում, ինչքա՞ն կառավարում ունեք ձեր ընտրությունների վրա ասենք պարապ ժամանակ, իսկ արտակարգ իրավիճակներու՞մ…
Իսկ հնարավո՞ր է, որ դուք կարող եք ընտրել, թե ձեր բնավորության որ մի գիծն է պետք զարգացնել, ու որը փոխել կամ ճնշել:
Մտածեք, թե ինչքան մեծ ազդեցություն է ունեցել ձեր ծնողական դաստիարակությունը ձեր այս կամ այն պահվածքի, բնավորության, վերաբերմունքի մեջ։
Իսկ կարո՞ղ եք դուք ինքներդ ձեզ հոգեբանական մանիպուլյացիայի ենթարկել ու փոխել ձեր․․․ սեռական ինքնությունը։
Ասեմ ինչպես՝ մտածեք, որ յուրաքանչյուր անհատի մեջ ինչ-որ չափով կան հակառակ սեռին վերագրվող հատկանիշներ, օրինակ ասենք քնքշությունը կարելի է մանիպուլյատիվ համարել որպես կանացի հատկանիշ, իսկ համառությունն ու սառնասրտությունը՝ տղամարդկային հատկանիշ ու խորանանք սրանք զարգացնելու շուրջ։
Իսկ հիմա, աչքերդ փակեք, ու մի պահ պատկերացրեք ձեզ հակառակ սեռի, ինչպիսին է լինելու ձեր պահվածքը, ձայնը, վարքագիծը․․․
Պատկերացրեք, որ պատկերացնում եք այս վիճակը ամեն օր։
Հարց 1. Կարող ե՞ք փոխել ձեր սեռական ինքնությունը ինքներդ ձեզ կանոնավոր մանիպուլացնելով։
Հարց 2. Ինչքան մեծ է մարդու սեփական քննադատական մտածողության ազդեցությունն մարդու ընտրությունների վրա, համեմատած արտաքին (սոցիալական, տեղեկատվական, սննդաբանական և այլն) ազդեցությունների։
Հարց 3. Մոլորակի վրա քանի՞ մարդ է գիտակցում սեփական ինքնությունը ու դրանով պայմանավորված սեփական ազդեցությունը միջավայրի վրա։
Հարց 4. Ձեր սեփական հարցը։
Էջանիշներ