Քվանտային իրականությունում ըստ Հայզենբերգի անորոշությունների սկզբունքի՝ սույն տառերն ու գրությունը իրենց ձևն ու բովանդակությունն ընդունում են, երբ որ դու բացում ու դիտարկում ես այս էջն ու կարդում ես սա։ Իսկ մինչ այդ, այստեղ կոհերենտ վերադրմամբ կամայական հիմարություն էր, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, այսինքն՝ սուպերպոզիցիոն խժժված վիճակ, որի կոլապսն էլ տեղի ունեցավ հենց հիմա քո աչքերի զննումով։ Կարճ ասած՝ իրականությունը ծնվում է դիտարկումից, իսկ մինչ դիտարկումը ամեն ինչ ոչինչ է, և ոչինչն ամեն ինչ է։
Շնորհավոր Նոր Տարի։
Si vis pacem, para bellum
erexa (09.01.2025)
Բորխեսի մետաֆիզիկայում, որն անվանում են սուբյեկտիվ իդեալիզմ, որևէ բան գոյություն ունի, քանի դեռ այն ենթակա է ընկալման։ Խոսքը նաև ֆիզիկական առարկաների մասին է։ Օրինակ, քարը, որի վրա նստում էր մուրացկանը, մուրացկանի մահից հետո աստիճանաբար սկսում է անէանալ, քանի որ ոչ միայն այն այլևս ոչ մեկի պետք չէր, այլև դադարում է արժանանալ ուշադրության, նկատելի լինել։
Իրերի գոյությունը խարխսված է մտքին․ երբ դրանց մասին դադարում են մտածել, դրանք դադարում են գոյություն ունենալ։ Բորխեսն ասում է, որ այն վայրերը, որոնց դադարում են այցելել, "մանրից" սկսում են տարալուծվել անէության մեջ, մինչև լրիվ անհետացումը։ Օրինակ, (ըստ Բորխեսի), հին, լքված ամրոցների ավերակները պահպանվել են միայն այն պատճառով, որ դրանց վրա երբեմն թռչուններ էին նստում։
Շնորհավոր։ Մեկ-մեկ գրեք ստեղ, որ Ակումբն էլ կամաց-կամաց չանէանա![]()
Նախանձելի լավատեսություն ունես: Դինոզավրերը առանց մոլորակը հոշոտելու ապրել են 165 միլիոն տարի։ Մենք 10 հազար տարվա մեջ 2 հազար անգամ շատացել ենք ու արդեն մոլորակի ռեսուրսների մեծ մասը կերել ենք մենակ վերջին 100-150 տարում, ու նավթի ու ուրանի պաշարների սպառվելուն, որ էսօրվա մարդկությանը բավարարի, մնացել են տասնյակ տարիներ: Շատ մոտ ապագայում մենք կսկսենք ինքներս մեզ ոչնչացնել աննախադեպորեն արագ ու մասշտաբային: Ներկայիս մարդկության մեծ մասը իրականության զգացում չունի ու ապրում է իներցիայով: Իլոն Մասկը հաստատ շիզոֆրենիկ չի, ու իր Մարսը բնակեցնելու ձգտումները առողջ վատատեսության հետևանք են:
Չէի ուզում տրամադրություններդ փչացնել, բայց որ Արևին խույնյա ասեցիր...![]()
Si vis pacem, para bellum
Ռուսկախոսանում ենք, էսա եատմ կմտնենք ու վալդբերիզ կբացեն
@Chuk -ից որևէ մեկը տեղյակ է՞, ո՞նց է, ինչու՞ չի երևում։ Կառաջարկեի երեք բան՝ բոտերի մաքրում, կայքի անվտանգության մի պուճուր ուժեղացում (հակաբոտային) ու գովազդի տեղադրում, որ կայքը իր ծախսերն հանի ու չմեռնի, ափսոս ա։
Si vis pacem, para bellum
@Artgeo Կամ էլ վրացերեն ու վրացիներին ավելացրեք, ջհանդամ, կսովորենք։ Թուրքերեն ու պարսկերեն էլ չի խանգարի։ Բայց մի բան պետք է անել։ Կամ էլ ինձ տվեք ակումբի բանալիները։ Կամ տվեք մեկին, որ կզբաղվի։ Պաշտոններն առել, լռվել եք Բրեժնևի պես։
Si vis pacem, para bellum
Քանի որ Այվիին ֆեյսում պատասխանեցի, ստեղ էլ բերեմ պատասխանս։1. Բոտերի ազդեցությունը ակումբի վատ աշխատանքի գործում զրոյական ա։ Սերվերի հետ կաված ինչ որ խնդիր կա, որը Չուկն էլ չի կարա անի, պտի իրա ընկերոջ հետ նայեն, բայց չգիտեմ, թե խի չեն անում։2. Հակաբոտային համակարգ դնել չեմ կարծում թե ռեալ ա տենց հին համակարգի վրա (ու առաջին կետից ելնելով՝ իմաստ էլ չունի)3. Լրիվ ռեալ ա, բայց էլի Չուկի դաշտում ա, չեմ կարծում թե իրանից բացի որևէ մեկը կարա էդ մակարդակի մեջը բզբզի։ Չնայած ներկայիս ակատիվության պայմաններում գովազդ դնող չի լինի ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
«Ամեն ինչ լավ ա, ու չեմ կարծում, որ որևէ բան ա պետք անել»։ Շնորհակալություն արձագանքի համարԷս մոտավորապես, ոնց որ աղջիկը գոռա՝ օգնեցեք, օգնեցեք, ու Սուլեյման Բռնաբարն ա գալիս: Կամ էլ մոտավորապես, ոնց որ ասես՝ Սովետաշենի զիիբիլանոցը Երևանի էկոլոգիայի վրա չի ազդում։
Ինչ ասեմ․․․ երկիրը երկիր չի երևի։
Հենց հիմա մի երկու հազար ակտիվ բոտ կա, որոնց անուններն էլ լինկեր են, չեմ ուզում իմանալ ուր տանող։ Անդուր է, դանդաղ, և սխալ։ Լուծումները մեր դարում լիքն են ու հեշտ։ Բայց դե, որ ցանկություն չկա, ես խո չեմ գալու ադմիններին մորթեմ![]()
Si vis pacem, para bellum
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
մենակ սմայերի համար արժի Ակումբ գալ Ճ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ