Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.11.2024, 11:14:
Էդ էվոլյուցիայի հետ կապ չունի, ինքը հենց հասարակության զարգացումն ա, որը գնալով ավելի արագ ա լինում։ էդ անհամեմատ ավելի արագ պրոցես ա, քան տեսակի էվոլյուցիան, բայց դրա էվոլյուցիոն հիմքերը վաղուց են դրվել։
Երբ հոմոչգիտեմինչը քարե բան էր սարքում, ինքը շատ քիչ ուրիշ հոմոչգիտեմինչերի հետ կարար հաղորդակցվեր, ողջ մնալու խնդիր ուներ, ամեն երկար անձրևը լուրջ խնդիր էր իր համար, որը պետք էր լուծել։
Բայց գնալով հեշտացան հաջորդ քայլերը, էդ թվում հազարամյակ տևած անիվի կառուցման շնորհիվ, մարդիկ ստեղծեցին մեծ հասարակություններ, դաշտեր, սննդի ու անվտանգության վրա ծախսվող ժամանակն էնքան կրճատեցին, որ արդեն կարող էինք հատուկ մարդկանց տրամադրել, որ գնան հայտնագործություններ անեն ու աշխարհի մյուս ծայրում ստեղծված գործքներն էլ կարող ենք օգտագործել, իրենք ավելի լավ գործիքներ ստեղծեցին ու եկանք էսօրվան։
Բայց որպես տեսակ մենք համարյա չենք փոխվել, եթե հիմա մեր նորածիններին բռնենք տեղափոխենք ուրիշ մոլորակ, որտեղ կլինեն նույն պայմաններն, ինչ էստեղ էին հազարարավոր տարիներ առաջ, իրենք ավելի արագ գենետիկա չեն ստեղծի, այլ էլի բազմաթիվ սերունդների ընթացքում կստեղծեն անիվ, իսկ հետո գնալով ավելի արագ պրոգրես կունենան, մինչև իրար ատոմային ռումբով վերացնելը
Վերջին խմբագրող՝ Freeman: 27.11.2024, 13:25:
The cake is a lie.
Հ․ գ․ Որ ասում եմ էվոլյուցիայի համար քիչ ա էս ընթացքը ու չենք փոխվել, իզուր չեմ անընդհատ նշում, որ նկատի ունեմ ուղեղի նման բարդ օրգանի էվոլյուցիան, որովհետև ավելի պարզ համակարգերն ավելի արագ են փոխվում, օրինակ մաշկի գույնը, աչքերի ձևը մի քանի հազար տարի ուրիշ պայմաններում ապրելու ընթացքում փոխվում ա, բայց դրանք ավելի պարզ օրգաններ են ու իրենց թեթև փոփոխությունը չի բերի էնքան ծանր հետևանքների, ինչպես կլինի օրինակ ուղեղի դեպքում։
Ասենք մարդիկ երբ գնացել են հյուսիսում ապրելու, մաշկի մեջից սկսել են կորցնել մելանինը, ինչը բերել ա մաշկի ավելի բաց գույնի, որ վիտամին Դ-ի մեծ կորուստ չունենանք, որովհետև հյուսիսում ավելի քիչ ա արևը, իսկ մուգ մաշկը էդ քիչն էլ ա կլանում։
Բայց ուղեղի մեջ որևէ նյութի մի թեթև ավել/պակասն էլ ա բերում անհամեմատ տարբեր հետևանքների (համոզվելու համար տանը կարող եք փորձ անել, մի քանի միլիգրամ լսդ ընդունելով ։Դ)
Իսկ մյուս մեծ տարբերությունը, որը կարծում եմ ամենամեծ խնդիրը կլինի մի քանի հազար տարի առաջվա մարդուն մեր ժամանակ բերելը՝ իմուն համակարգն ա, երբ մենք սերունդներով հարմարվել ենք ներկայիս բակտերիաներին ու վիրուսներին, բայց էդ հազար տարի առաջվա չուվակի մոտ մի հատ փռշտանք, կարող ա գրիպի նենց բարդացումներ առաջանան, որ մենք մենակ սպիդի դեպքում ենք տեսնում։
Վերջին խմբագրող՝ Freeman: 27.11.2024, 13:36:
The cake is a lie.
Բարեկամ (27.11.2024)
Համաձայն եմ բոլոր գրածներիդ հետ: Ես էլ դա էի ասում. մարդու ուղեղը չի ենթարկվել էվոլյուցիայի: Եվ իմունային համակարգի հետ կապված էլ եմ համաձայն: Ու կաթի մասին նշել էի, որ երկու հարյուր հազար տարի առաջվա մարդը ընդունակ չէր ուրիշ կենդանու կաթ մարսելու, մեռնում էր: Ու դեռ հիմա էլ կա lactose intolerance հատուկենտ մարդկանց մոտ, գենետիկ որոշ ինֆորմացիա սպրդել ա էվոլյուցիայի ընթացքում:
Բայց իմ ասածը մարդու գենետիկայի մեջ մտնելն ա էսօրվա ու հարկադրված /forced/ էվոլյուցիայի ենթարկելը: Դա էլ եմ ես մարդու էվոլյուցիա անվանում, թեև ընդունված ա էվոլյուցիային վերագրել միայն տևական ու միայն բնական ազդեցությունները:
Freeman (27.11.2024)
Չգիտեմ Պանչինին ճանաչում եք, թե չէ, բայց շատ հետաքրքիր ալիք ունի ու մինչև բլոգեր դառնալն էլ ա հայտնի եղել։
Կենսաբան ա, ու պսևդոգիտության դեմ պայքարով շուտվանից ա հայտնի, էս թեմայի վերջին մի քանի էջերի հետ կապված վիդեո ա մի քիչ առաջ հանել, դեռ չեմ նայել, բայց կարծում եմ հետաքրքիր կլինի
The cake is a lie.
Բարեկամ ջան, հազար անգամ ասինք՝ տիկին դուք սխալվ... Էհ ինչ եմ ասում, մեզոզոյան դարաշրջանում մարդս գոյություն չուներ, որ հանկարծ ունենար էլ, տիրանոզավրերը մարդու քոքը կկտրեին շատ արագ:
Մարդու մոլորակի վրա առաջանալը շատ լուրջ պատահական սխալ է եղել, անկանխատեսելի դժբախտ իրադարձություն։ Աստված 6-րդ օրը մի քիչ հոգնած էր, կոդերի մեջ սխալ է թույլ տվել։
Դրա համար, 5 աշխատանքային օրը ճիշտ բան է։
Si vis pacem, para bellum
Բա ինչ էիր ընկել ռոմանտիզմի գիրկը՝ տաքուկ-մաքուկ պաշտպանվեին անձրևներից, ինտիմ մթնոլորտ, չգիտեմ ինչ…
Օքեյ, փոխում ենք վերնագիրը՝ "Ռոմանտիզմը մեզոզոյից մինչև մեր օրերը", բայց մեր քննարկումները շարքը դրա մասին չեղան: Ասում ես՝ մարդով ապականեցիր գյոզալ թեման: Բա ոնց քննարկենք ռոմանտիզմն առանց մարդու: Կամ էլ դու վերնագիր որոշիր, համ էլ կիմանանք սպասելիքներդ թեմայից:
Կապ ունի էվոլյուցիայի հետ, ոնց կապ չունի: Էվոլյուցիան գենետիկ փոփոխությունն ա, ԴՆԹ-ի մակարդակում: Իսկ գենետիկ փոփոխությունը պայմանավորված ա տարբեր գործոնների, միջավայրի, կենսապայմանների ազդեցությամբ: Հիմա ինչ տարբերություն՝ էդ գործոնները բնա-կլիմայական փոփոխություններն են, թե տեխնոլոգիայի միջամտությունը, եթե դրանք խթանում են կամ ուղղակիորեն իրագործում են ԴՆԹ-ի մեջ փոփոխություն, ստեղծում նոր՝ փոփոխված տեսակի մարդ. դա էլ ա էվոլյուցիա, ուղղակի ոչ այնքան աստիճանական, քան անմիջական փոփոխություն:
Կիսակատակում են, թե ապագայի մարդու բութ մատերն աստիճանաբար երկարելու են՝ հեռախոսի վրա շարունակ տեքստ հավաքելու պատճառով: Նստակյաց կյանքի հետևանքով, օրինակ, արդեն ֆիզիոլոգիական լուրջ փոփոխություններ կան, ոչ ձեռք բերովի:
Բայց դա հեչ: Եթե գենետիկ ճարտարագիտությունը մտնի մարդու գենի մեջ և ԴՆԹ-ի մակարդակում փոխի մարդուն, դա ինչով միջավայրի, արտաքին գործոնների ազդեցություն չի, որը բերում ա նոր կամ փոփոխված տեսակի մարդու առաջացմանը:
Դե, իսկ կիբորգների մասին էլ չեմ ասում. երբ որ մարդը սկսեց իր որոշ օրգանները փոխարինել արհեստական սարքած, ավելի լավ աշխատող մասերով, դա արդյո էվոլյուցիայի նոր փուլ չի՞:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ