Կարծեմ, շփոթմունքը նրանումն է, որ երեխա ունենալն էստեղ կարծես դասվում է կենսաբանական անհրաժեշտությունների շարքում, ինչպիսիք են միզելը։ Բուն ծննդաբերության պրոցեսը դառնում է կենսաբանական անհրաժեշտություն, ինչպես նաև սեքսը՝ որոշ առումով, բայց սեքսը ընդամենը միջոց է երեխա ունենալու համար, այն էլ՝ ոչ պարտադիր ու միակ, մինչդեռ երեխա ունենալը "անձնական գործ" համարելը հավակնոտ հայտարարություն է, առավելևս կենսաբանական իրավունք, քանի որ այն ուղղակիորեն կապված է լույս աշխարհ եկող մարդու հանդեպ ստանձնված պարտավորությունների հետ, իսկ այդ պարտավորությունները որոշում է հասարակական կարգն ու օրենքը, և արդեն բոլորովին էլ անձնական գործ չեն։
Էջանիշներ