1. Ընդհանուր տեղեկատվություն
Ժանր՝ Ֆանտաստիկա և ֆենթըզի,
Լեզուն՝ Հայերեն
Աշխատանքների ընդունում՝ Հուլիսի 10 - նոյեմբեր 20, 2023թ.
Մեկ մասնակցի կողմից ներկայացվող աշխատանքների քանակը՝
անսահմանափակ
Աշխատանքների մասնակցությունը մրցույթին՝
- Աշխատանքը պետք է հիմնվի հայկական առասպելաբանության, էպոսի,դիցաշխարհի վրա կամ ոգեշնչված լինի դրանցից,
- Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում տպագրված գործերը չեն կարող ներկայացվել մրցույթին,
- Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 15 հազար նիշ, առավելագույնը` 40 հազար նիշ, ներառյալ բացատները,
- Աշխատանքը պետք է լինի ամբողջական ստեղծագործություն,
- Աշխատանքը պետք է լինի խմբագրված և սրբագրված,
- Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝
- UNICODE (Sylfaen) համակարգի,
Վիճելի դեպքերում վերջնական որոշումը կայացվելու է ԱրմԿոնի կազմ.կոմիտեի կողմից:
Աշխատանքների հրապարակումը՝ մրցույթին ներկայացված աշխատանքներից հատընտիր գործեր հրապարակվելու են մրցույթի պաշտոնական կայքում ինչպես նաև
ֆեյսբուքյան էջում: Մրցույթում հաղթած լավագույն աշխատանքները տպագրվելու են ժողովածուում:
Մասնակիցների տարիքային սահմանափակումը՝ մասնակիցը պետք է լինի 16
տարեկան կամ բարձր:
2. Ինչպես դիմել
Աշխատանքները ուղարկել [email protected] հասցեին «Արմկոն. Կեղծանուն. Աշխատանքի անվանում» թեմայով և կցել աշխատանքը *.docx ֆորմատով: Ֆայլը
Մասնակցության կանոններ պետք է կրի «Ձեր կեղծանունը- աշխատանքի անունը» անվանումը: Նամակում հարկավոր է նշել հեղինակի մասին հետևյալ տեղեկությունը՝
- Անուն ազգանունը և կամ գրական կեղծանունը (ըստ ցանկության)
- Տարիքը
- Բնակության հասցեն
- Հեռախոսահամար
- Աշխատանքի վերնագիրը
Ուղարկելով աշխատանքը մասնակիցը հաստատում է իր համաձայնությունը մրցույթի կանոններին:
Աշխատանքների գնահատումը իրականացվելու է ﬔկ կամ երկու փուլով:
Վերջնական գնահատումը իրականացնելու է փորձառու ժյուրին: Ժյուրիի կազմը կհրապարակվի մրցույթի ֆեյսբուքյան էջում և կայքում:
3. Մրցույթի ժամկետները
Աշխատանքների ընդունման սկիզբ՝ Հուլիս 10 2023
Աշխատանքների ընդունման ավարտ՝ Նոյեմբերի 20 2023
Գնահատման ժամկետները կհրապարակվեն աշխատանքների ընդունման ավարտից հետո:
4. Աշխատանքների տպագրությունը. մրցանակներ
Լավագույն աշխատանքները Բուկինիստ գրախանութի աջակցությամբ կտպագրվեն
ժողովածուում:
5. Լրացուցիչ տեղեկատվություն
- Գաղտնիությունը պարտադիր չէ՝ յուրաքանչյուր մասնակից ազատ է ներկայանալ իրական անունով կամ կեղծանունով:
- Մրցույթի կազմ. խորհուրդն իրավունք ունի աշխատանքը չընդունել կամ հանել մրցույթից, եթե այն հակասում է ՀՀ օրենքներին կամ մրցույթի ոգուն:
- Աշխատանքը հանվում է մրցույթից գրագողության հայտնաբերման դեպքում:
- Մրցույթի կանոնները կարող են փոփոխվել կազմ. խորհրդի որոշմամբ՝ դրա մասին սոցիալական կայքում հայտարարելով:
- Մրցույթի կայքում հրապարակվելու է հայոց դիցաշխարհին նվիրված մասնագիտական գրականության ցանկ՝ մասնակիցներին օգնելու և ուղղորդելու համար:
Հարցերի դեպքում՝
Զանգահարել 044933930 հեռախոսահամարով կամ գրել
[email protected] էլեկտրոնային հասցեին, Armcon-ի ֆեյսբուքյան էջին:
Էջանիշներ