մարդ եղած վախտ-ի խոսքերից
թիքեթ ջան, ցավոք ստեղ հարցը դադարում ա լինել գիտության, փաստերի շուրջ ու իսկապես զուտ հանգում ա վստահությանը։ Դու չես վստահում ժամանակակից գիտությանը, բժշկությանը, ու ամեն ինչ, որ գալիս ա էդ establishment-ից, քո համար կասկածելի, մերժելի ա։ Բանը նրանում ա, որ կարող ես վերցնել ցանկացած լավ հաստատված փաստ ու գտնել հակառակի մասին խոսող տասնյակ, հարյուրավոր արգումենտներ, հարթ երկրի տեսությունից սկսած։ Ու նաև օբյեկտիվորեն շատ դժվար ա վստահելի փաստը տարբերել անվստահելի տվյալից, առավել ևս եթե էդ տվյալներին բախվում ես սիրողական մակարդակում, ու այս կամ այն կողմ հակվելը ինչ֊որ էմոցիոնալ պարգևներ ա խոստանում (օրինակ՝ դու establishment֊ից արդեն դժգոհ ես, մտածում ես ուզում ա քեզ գցել, քո ազատությունները սահմանափակել, շատ կոնֆլիկտային կլիներ, եթե պարզվեր դրա մի մասը՝ բժշկությունը, իրականում քո կամ այլոց բարօրությամբ ա հետաքրքրված)։
Էս թեմայով էլի ենք խոսել կարծեմ, բայց նորից կրկնեմ իմ համոզմունքը։ Մի կողմ թողնելով HPV պատվաստման թեման ասեմ, որ շատ հնարավոր ա, որ հիմա գիտությունը, բժշկությունը անում են պնդումներ, որոնք ուղղակի սխալ են կամ վնասակար։ Բայց գիտություն/բժշկությունը զարգանում են համոզմունքներ առաջ քաշելով ու ժամանակի ընթացքում դրանք ճշգրտելոով, ու հիմա (իմ համոզմամբ) ընդունված նորմերի 99.99%ը վստահելի պնդումներ են, որտև վերջին մի քանի դարերում դրանք անընդհատ ուղղման պրոցեսում են եղել։ Դու էդ պրոցեսին չես վստահում, օկայ, մտածում ես էդ պրոցեսները նախորդ դարում վստահելի են եղել, հիմա դադարել են վստահելի լինել, էլի օկայ, ես շանս չունեմ քո վստահության վրա ազդելու։ Զուտ ոչ մի փաստ չի կարող քո էդ gut feeling֊ի վրա ազդել, ու ես էլ չեմ հավակնում իմ բառերից տենց ազդեցություն սպասել։
Էջանիշներ