User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Իմ մականվան պատմությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամի գրածը կարդալիս ես էլ Քամին հիշեցի` որպես իր մականուններից մեկը: )))

    Ի դեպ, էսպիսի թեմա Ակումբում կա, բայց քանի որ շատ հին է, կարող ենք ձևացնել, թե չկա :
    Իմ մականվան հիմքում խորիմաստ բաներ չկան. ընդամենը ազգանվանս ու անվանս առաջին 3 տառերի համադրությունն ա` Ուլու(բաբյան) + Անա(հիտ): Ակումբից առաջ ևս երկու ֆորումներում նույն մականունն եմ ունեցել, ուղղակի լատինատառ` Uluana (էնտեղ տեխնիկապես հնարավոր չէր հայատառ մականուն ունենալ): Սովորության համաձայն` Ակումբում էլ էի սկզբում լատինատառ դրել մականունս, նաև ինձ էն ժամանակ թվում էր, որ զուտ վիզուալ տեսակետից Uluana-ն մի տեսակ ավելի սիրուն ա նայվում, բայց կարճ ժամանակ անց Ակումբի ընդհանուր հայատառության մթնոլորտի ազդեցությամբ ամեն դեպքում որոշեցի փոխել հայատառի` Ուլուանա: Հետո մի պահ որոշեցի մականունս փոխել Անուկի, քանի որ դա վիրտուալ միջավայրերից դուրս իմ մականունն էր. քույրս ու եղբայրս են ինձ էդպես անվանում շատ վաղուցվանից` դեռ մինչև ինտերնետ մտնել սկսելս, հետո ICQ-ում էի Anuk, որտեղից նաև մտերիմ ընկերներս, հետո` նաև շատ ակումբցիներ ինձ էդպես սկսեցին անվանել: Բայց հենց որ Ուլուանան փոխեցի Անուկի, լիքը ակումբցիներ բողոքեցին, թե` ո՞նց կարելի էր նման յուրօրինակ մականունից հրաժարվել: Էնքան ասեցին, որ ես էլ փոշմանեցի, նորից հետ փոխեցի Ուլուանայի: Էդ ամենը կատարվել է Ակումբի առաջին կես տարվա մեջ, էնպես որ Ակումբում ես համարյա միշտ Ուլուանա եմ եղել:

    Ի դեպ, մի ուրիշ ֆորումում (ԴՆ), որն Ակումբի բացվելուց մի քիչ ավելի ուշ էր բացվել, մականունս Փորփրուկ էր :
    Ուլուանան հենց հայատառ շատ սիրուն է։ Էսթետիկ է։ Անուկ-ը որպես մականուն կոնկրետ իմ համար հաստատ շատ շատ շատ անգամներ զիջում է Ուլուանային։ Ուլաոանայի մեջ բացի էսթետիկայից նաև ինչ որ արիստոկրատ բան էլ կա... Դե էդ իմ ընկալումն է զուտ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (21.07.2023), Ուլուանա (21.07.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •