Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Հետևողականությունը ինչ-որ կարգ է ենթադրում։ Այսինքն, եթե Ա-ից բխում է Բ-ն, և դու Ա-ն անելուց հետո Բ-ն էլ ես անում, ուրեմն հետևողական ես։ Consistency-ն հավասարազոր տարրերի մասին է։ Ա-ն consistent է Բ-ի հետ, նշանակում է՝ դրանք ինչ-որ ընդհանուր կանոնների են ենթարկվում, այլ ոչ թե որ մեկը մյուսից հետևում է։
Հետևողականությունը գործը մինչև վերջ տանելու դրսևորումների ամբողջությունն է, որը consistency-ի ենթահատկանիշ է միայն, այսինքն consistent մարդը հետևողական կարող է լինել, բայց հետևողական մարդը պարտադիր չի, որ consistent լինի: Այլ կերպ ասած, մարդը կարող է մի հարցում հետևողական լինել իսկ մյուս հարցում՝ ոչ այնքան, բայց ասենք չի կարող մարդը մի հարցում consistent լինել, մյուսում՝ ոչ։ Կարճ ասած, consistent` նշանակում է բոլոր հարցերում կայուն ու հետևողական