մարդ եղած վախտ-ի խոսքերից
Մասսաների վրա ազդող սենց խնդիր կա, ըստ որի մարդկանց հաջողության պատմությունները ահագին կողմնակալ են ներկայացվում։ Մարդիկ առհասարակ ունեն այսպես կոչված ինքնասպասարկող կողմնակալություն (self-serving bias), ըստ որի մարդը իրա հաջողությունները վերագրում ա ինքն իրեն (բնավորությանը, խելքին, աշխատասիրությանը, և այլն), իսկ ձախողումները վերագրում ա արտաքին աշխարհին։ Իհարկե, իրականությունը էդ երկուսի արանքում ա, բայց մեր իրականությունում ձախողված մարդկանց քարկոծելու անթիվ անհամար դեպքեր կան, դրա համար կկենտրոնանամ դրա հակառակ կողմի վրա։ Մասնավորապես, ինձ շատ քիչ ա հասնում, որ հաջողված մարդը իրա հաջողության պատմության մեջ բավարար ներառի էն բոլոր արտոնությունները (privilege), որ տարիներ շարունակ ունեցել ա, ու որոնք իրան թույլ են տվել հասնել հաջողության։ Հիմա քիչ թե շատ տարածվել ա nepo baby֊ի թեման, բայց մեկա, ինձ թվում ա հաջողության պատմություններում գերակշռում ա էն տեսակետը, որ մեկը հանճար ա, մեկը հանճար չի, ու պակաս քննարկված ա էն թեման, որ մեկը ասենք գիտնականների կամ երաժիշտների, կամ բեզբոժնի հարուստների ընտանիքից ա, իրա վրա մանկուց ահռելի աշխատանք ա տարվել, ներդրում ա արվել, իսկ մյուսը ուղղակի զրկված ա եղել տարրական ռեսուրսներից։ Կարծեմ միջավայրի ու ռեսուրսների մասին բավարար խոսելը մարդկանց կօգներ ավելի լավ պատկերացնել, թե ոնց ա լինում հաջողության հասնելը ու նաև ընկածին խփելու իմպուլսը գուցե զսպվեր մի քիչ։ Մեկ էլ երևի գրագետ֊հայրենասերները Հայաստանը էլ չէին համեմատի Իսրայելի հետ։
Հիմա հետաքրքրված չեմ լսել էն “հաջողակ” մարդկանց, ովքեր իրանց արածի/չարածի մասին խոսում են առանց իրանց հետևում կանգնած միջավայրի, ռեսուրսի, ու իրանց վրա տարված աշխատանքի հսկայական մասսային հղվելու։
Էջանիշներ