Ղեկավարի մասին ես շատ սխալ պատկերացումներ ունեի Հայաստանից սկսած, Դանիայում ակադեմիական կարիերայով վերջացրած, մինչև չեկա, չհանդիպեցի իմ ներկայիս ղեկավարին։ Հատկապես իմ վերջին ակադեմիական գործի տեղը ես իմ պաշտոնական ղեկավարին (նա, ով թղթի վրա էր իմ շեֆը, ոչ թե նա, ով ամեն օր գլխիս կանգնում, մայքրոմենեջ էր անում) մի անգամ եմ տեսել։ Երկրորդ անգամ տեսնելուց գործից դուրս գալուս դիմումն էի հանձնում։
Էլի պատասխանատվությունը շատ, հնարավոր ա, որ իրան խանգարեն արձակուրդին (ի տարբերություն սովորական աշխատողների)։ Բայց մի կարևոր դեր ունի մեր թիմի ղեկավարը. նենց անել, որ բոլորը կարողանան իրանց աշխատանքը լավագույնս կատարել։ Ոչ մի ջղայնանալ, ոչ մի նկատողություն, ոչ մի ամոթանք։ Ինքը հերթով բոլորին լսում ա, աշխատանքը հարմարացնում իրանց պահանջներին, պլյուս կոնֆլիկտներ հարթում լինեն դրանք թիմի ներսում (սա տեսական եմ ասում, դեռ չեմ տեսել), թե տարբեր թիմերի միջև։ Ու այո, ինքը հատուկ հմտություններ ունի, հատկապես հաղորդակցական, որ դու հստակ տեսնում ես լիքը թրեյնինգներ էլ ա անցել, փորձ էլ ունի։
Կարծում եմ՝ հենց էդ պիտի լինի ղեկավարի դերը. նենց անել, որ բոլորը բոլորի հետ կարողանան աշխատել։
Էջանիշներ