User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Մետաբոլիզմի ու սննդակարգի մասին խառը քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինձ հարցնեին, թե էս նախորդ ամիսների մեջ ամենաբարդը որ պահերն են եղել, կասեմ չկշտանալը։ Կյանքում չէի պատկերացնի, որ էսքան տհաճ ա անվերջ ուտել, կուշտ չզգալ երբեք ու մենակ կշտացած զգալ, երբ ֆիզիկապես դիսկոմֆորտ ա, հետո մի ժամից նորից ուտել ուզել։ Կապ չունի ուտելիքի քանակը
    ․․․
    Սա ախտանիշ է, որի մասին ուզում եմ խոսել։
    Բայց հայտնեմ, որ ես բժիշկ չեմ և նույնիսկ կենսաբան էլ չեմ, ու դեռ ավելին՝ որևէ թեկնածուական դիպլոմ էլ չունեմ, այսինքն խայտառակ դիլետանտ եմ, ու կիսվում եմ իմ դեսից դենից թխած ինֆորմացիայով,
    և ունեմ շատ ցածր հետազոտական վիճակագրություն հիմնված իմ ու մի քանի բարեկամ-ընկերներիս արձագանքների վրա, սա ի գիտություն։ Փոխարենը ունեմ բարձր վստահություն :Ճ

    Ասում են՝ չկշտանալու, հաճախակի ալիքաձև քաղց զգալու պատճառները ինսուլինի ու կորտիզոլի շարունակական թռիչքներն են, որոնք էլ իրենց հերթին առաջանում են հիմնականում երկու պատճառով, համապատասխանաբար՝ սննդակարգ ու սթրեսներ:
    Չնայած, որ մարդուս ախորժակը մեծանում է որոշ օբյեկտիվ հանգամանքներում, ասենք՝ հղիության ընթացքում, կամ օլիմպիական մրցումներին պատրաստվելիս,
    այնուամենայնիվ, առողջ մետաբոլիզմի պարագայում, մարդս ադեկվատ սնունդ ընդունելուց հետո պիտի տևական հագեցվածություն զգա:

    Հայերիս սննդակարգի մեջ հացամթերքների, հրուշակեղենի ու վերամշակված մթերքի առատությունը վայթե խայտառակ բացասական ազդեցություն ունի՝ անհատների առողջությունից սկսած, գլոբալ մտածելակերպով ու մետաքաղաքական իրավիճակով վերջացրած։
    Դրան նաև նպաստում են «առողջապահական» պրոպագանդաները, խոլեստերինաֆոբիան ու անօգուտ ինֆորմացիոն աղմուկն առհասարակ, գումարած շուկայի առաջարկն ու գովազդային գայթակղությունները։

    Ըստ դասականների, մարդուս ուտելիքը պիտի բաղկացած լինի 45-65% ածխաջրերից, 10-35% սպիտակուցներից ու 20-35% ճարպերից, որտեղ ածխաջրերի հիմնական էությունը մարդուն էներգիայով, այն է՝ գլյուկոզով ապահովելն է։
    Առանձապես հաշվի չի առնվում ածխաջրերի տիպերը, ասենք՝ լակտոզը, գլյուկոզը, ֆրուկտոզը, թաղանթանյութն ու մնացածը բոլորն էլ ածխաջրեր են, սակայն օրգանիզմը տարբեր կերպ է սրանք վերածում էներգիայի, որոշները՝ շատ արագ, որոշները՝ դանդաղ։
    Երկրորդ հերթին՝ ածխաջուրը ոչ անփոխարինելի մակրո է մարդու օրգանիզմի համար, այսինքն մարդը հանգիստ կարող է ապրել առանց ածխաջրերի ու սինթեզել էներգիան սպիտակուցներից ու ճարպերից։
    Ածխաջրերի՝ մասնավորապես օսլաների ու շաքարների չարաշահումը բերում է ինսուլինի դիմադրողականության սինդրոմի՝ մարդուս բջիջները «դիմադրում են» էներգիան ընդունելուն, ու ավելցուկային գլյուկոզը վերածվում է ճարպի շերտերի,
    մարդուս մոտ զարգանում է գիրություն, անընդհատ ծամելու փափագ, քրոնիկ հոգնածություն, քնի խանգարումներ ու սրանցից բխող զանազան հիվանդություններ ու ախտանիշներ:

    Տարածված են երկու անհեթեթ խորհուրդներ, որոնք դուք կարող եք գտնել ամենատարբեր «հեղինակավոր» բժշկական բնույթի հաստատությունների կայքերում ու ամսագրերում.
    1. Կալորիաների քչացում - Ենթադրում է հաշվել օրեկան ընդունած սննդի կալորիաները ու սահմանափակել:
    Սա հիմարություն է, որովհետև նույն կալորիականությունը ունեցող տարբեր տեսակի սնունդներ տարբեր կերպ են յուրացվելու օրգանիզմի կողմից, ասենք կարելի է օրեկան 1000 կալորիա նարնջի հյութ խմել ու ավարտել լյարդի ոչ ալկոհոլային ցիռոզով:
    Գումարած՝ կալորիաների հաշվարկը կարող է ձեզ թողնել ամբավարարված ու մի հատ էլ լրացուցիչ սթրեսի առիթ տալ։
    2. Սնունդի ընդունումը տրոհել հաճախակի փոքր բաժինների, ասենք օրեկան ուտել 6 անգամ, փոքր բաժիններով:
    Սա խայտառակ հիմարություն է, որովհետև ամեն անգամ թեկուզ փոքր քանակով սնունդ ընդունելիս օրգանիզմը անդադար զբաղված է պահում մարսողական համակարգը իր ողջ հմայքով ու կայուն բարձր պահում ինսուլինը, ու հենց դրանից էլ առաջանում են ինսուլինային դիմադրողականությունն ու մնացած պրոբլեմները:
    Ըստ երևույթին որոշ «գիտնականներ» մարդու օգանիզմը խառնել են կովի օրգանիզմի հետ, որը բազմախոռոչ բազմակի շրջանառությամբ ստամոքսային համակարգ ունի՝ խոտից կենսական նյութերը երկար ցիկլով մարսելու համար, ինչը բացակայում է մարդուս մոտ:


    Ո՞րն է էֆեկտիվ լուծումը և ինչ կարելի է փոխարենը անել: Կարելի է կարդալ, թե ինչ են խորհուրդ տալիս վաստակավոր կազմակերպություններն ու մաֆիաները և անել ճիշտ հակառակը:
    Եվ եթե մարդու մետաբոլիզմն արդեն խանգարված է, ապա վերականգնվելու համար պարզապես «նորմալ», կամ «ստանդարտ» սննդակարգին վերադառնալը կարող է բավարար չլինել, այսինքն անհրաժեշտ է հատուկ սննդակարգ:

    1. Դադար: Մետաբոլիզմը առողջացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է մարսողական համակարգին ադեկվատ դադարներ տալ վերականգնվելու համար, այն է ծոմ:
    Սնվելու երկարատև ընդմիջումները առողջարար են ու կազդուրիչ:
    Որպեսզի շատ տառապալի չլինի, սկզբի համար կարելի է սկսել օրեկան երեք անգամյա սնվելուց, և աստիճանաբար ուշացնել ու քչացնել ասենք նախաճաշը, մինչ այն հանելը:
    Ասենք ես առավոտը սկսում եմ դատարկ սուրճով, իսկ առաջին սնունդն ընդունում եմ ժամը մեկից հետո, հաճախ 2-ին, 3-ին:
    Իդեալական է օրեկան երկու կամ մեկ անգամյա սնունդը: Այստեղ կարևոր է հետևողականությունը։
    Երբ որ հասնում ենք քչից շատից կայուն վիճակի, երբ էներգիան գալիս է տեղը ու առանց գլխապտույտների կարողանում ենք ժամեր անցկացնել, ապա ժամանակ առ ժամանակ կարելի է սկսել 24-48 ժամյա ծոմեր, ասենք ամիսը մեկ:
    Դուք ոչ միայն չեք մեռնի, այլ կարագացնեք կազդուրվելը:


    2. Ածխաջրերի կրճատում: Մասնավորապես օսլաների ու շաքարների՝ այսինքն սննդակարգից հանում ենք հացաբուլկեղենը, մակարոնեղենը, հրուշակեղենը, հյութերը, կարտոֆիլը, ձավարեղենն ու բոլոր մնացած ինսուլինի թռիչք առաջացնող արագ էներգիաները:
    Այստեղ ևս շատ կարևոր է հետևողականությունը… Ըստ տարբեր հետազոտությունների՝ շաքարը նույնիսկ ավելի ուժեղ կախվածություն է առաջացնում, քան կոկաինը, այսինքն սկիզբը դժվար է լինելու, սա հանգիստ է պետք ընդունել ու շարժվել առաջ, հետո ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք:

    Շատ օգտակար է պահել բոլոր վերգետնյա լայնաթուփ ու գունավոր բանջարեղենը՝ կաղամբազգիները, լոլիկները, պղպեղը, բոլոր կանաչիներն ու ծիլերը:
    Սրանք պարունակում են օգտակար աղեր, մետաղներ, վիտամիններ ու թաղանթանյութ ու միևնույն ժամանակ ինսուլինային թռիչքներ չեն առաջացնում:
    Սակայն որոշ դեպքերում, մասնավորապես աղեստամոքսային տրակտի խիստ թուլացած վիճակներում ու դիզբիոզի ժամանակ, երբ ասենք մարդս մեծ դոզաներով հակաբիոտիկներ է ընդունել ու բնաջնջել միկրոբներին,
    ապա բանջարեղենը էֆեկտիվ մարսելու փոխարեն մարդու աղիները կարող են գրգռվել ու խորացնել հյուծվածությունը, այդ դեպքում կարելի է ժամանակավորապես հրաժարվել բանջարեղենից, դուք ոչ միայն չեք մեռնի, այլև կվերականգնեք ձեր աղիները։


    3. Օգտակար ճարպերի ու սպիտակուցների ավելացում։ Մեր օրգանիզմին «ամենահոգեհարազատ» սննդանյութը դա կենդանական սնունդն է, ի դժբախտություն «կանաչների», հիմա այդպես է ստացվել, և ըստ Դարվինի է այդպես, և ըստ Աստվածաշնչի էլ է այդպես, նույնիսկ Բուդդան ինքը մսակեր էր, և բուդդիզմի ուսմունքը կենդանիներին չսպանելու մասին որոշակի խեղաթյուրումներ ունի ըստ իս, բայց ես չեմ խորանա բոլոր մանրամասնությունների ու համամարդկային մոլորությունները մեկնաբանելու մեջ:
    Ուղղակի կարճ կապեմ՝ խոտակեր (այսինքն՝ արհեստական ու գենետիկ մոդիֆիկացված կասկածելի աղբ չկերած) անասունների ու թռչունների մսեղենն ու ձվեղենն են ձեր ստամոքսի լավագույն բարեկամը, ինչքան էլ որ արյունոտ հնչի։
    Իսկ այ՝ գիշատիչ կենդանիների ու թռչունների մեծ մասը տոքսիկ են ու ուտելու չեն մարդու համար, երևի բնությունը դա չի նախատեսել, որ բնական սանիտարներին ու կենդանական աշխահի ցիկլը ապահովողներին չուտենք։
    Հարկ է նշել, որ կենդանական սնունդը գերադասելի է թարմ, առանց վերամշակման պրոցեսների ու սինթետիկ հավելումների, այսինքն մշակման երկար պրոցեսներով անցած ու կասկածելի բաղադրություններով երշիկեղենից պետք է հրաժարվել։
    Ծայրահեղ դեպքերում կարելի է ուսումնասիրել բաղադրությունը՝ եթե համեմունքներից ու ապխտահարումից բացի էլի երկար նյութերի ցանկ եք տեսնում, թողեք այն խանութում։
    Թողեք խանութում նաև բոլոր զտված բուսական ձեթերը, չնայած անունից կարելի է կարծել, թե լավ է բուսականը, բայց սրանց մեծ մասը անցնում են ծանր վերամշակման պրոցեսներով որոնցում թարսի պես զտվում հեռացվում են բոլոր օգտակար բաղադրիչները ու թողնվում միայն տոքսիկ օմեգա 6 տիպի յուղերը։ Պատճա՞ռը` զտված ձեթերը բարձր ջերմաստիճաններում չեն այրվում, ուստի հեշտ է բազմակի տապակելը, դրան գումարած գրեթե չեն փչանում երկար պահելիս, որովհետև մեջը խելքը գլխին, այսինքն՝ փչացող կամ օքսիդացող օրգանական նյութեր, արդեն չկան։
    Եվ ուրեմն՝ միս, ձու, կարագ, կենդանական ճարպեր, իսկ ձեթերից թերևս միայն էստրա կուսական ձիթապտղի յուղ, այն էլ հում, ասենք աղցանների մեջ օգտագործելու համար։ Տապակելու համար կարագի յուղ՝ ghee, կամ կոկոսի յուղ, կամ էլ ավոկադոյի ձեթ, վաղուց արդեն հայաստանյան խանութներում կան, մի փոքր թանկ են, բայց հաստատ գերադասելի։
    Կաթնամթերքից կարելի ու օգտակար են չյուղազերծված կեֆիրները, սերերն ու թթվասերերը, ու հնեցված պանիրները, որոնց մեջ լակտոզ կոչված շաքարը մեծ քանակություն չի կազմում։
    Եվ ընդեղեն՝ ընկույզներ, պեկան, մակադամիա, պիստակ, փորձեք սուրճի հետ, քաղցրավենիքի փոխարեն, շատ չէ՝ մի քանի հատն էլ է բավարար։


    Կարելի է կարծել, թե սա շատ թանկ նստող ու անհնարին պահվող ձանձրալի սննդակարգ է։
    Իմ փորձից՝ ասենք ձվով, մսով ու վերգետնյա բանջարեղենով ահագին բազմազան ուտեսներ են ստացվում, այսինքն շատ սարսափելի չի։
    Ես երկար տարիներ խմորեղենի սիրահար եմ եղել՝ էկլերը, միկադոն, տղամարդու իդեալն ու մնացած շաքարեղենը իմ երջանկության անբաժանելի մասն էին կազմում։
    Հիմա ավելի ուրախ եմ բարակ մարմնովս, որը կարողանում է նորմալ քնել ու ցերեկն էլ առույգ լինել։
    Իսկ երբ որ մարմինը հասնում է նորմալին մոտ իրավիճակի, որը կարելի է գնահատել քաշով ու էներգիայով, այ արդեն ժամանակ առ ժամանակ կարելի է փոքրիկ խախտումներ թույլ տալ, մի կտոր կարկանդակից ու խմորեղենից արդեն չեք տանջվի ինչպես նախկինում, և կհագենաք ու կլինի երջանկությունը։

    Գնի տեսակետից համեմատելի է, եթե հաշվի առնենք, որ ահռելի քանակությամբ պարենային ապրանքներ թողնում եք խանութում և դուրս եք գալիս ավելի թեթև բայց միևնույն ժամանակ ավելի էֆեկտիվ զամբյուղով։

    Իսկ ինչքան է տևում, մինչև հոգնատանջ ու գիրուկ վիճակից վերականգնվում ենք նորմալ վիճակի՞։ Առաջին դրական էֆեկտները կզգացվեն մեկ-երկու շաբաթից, ավելի լուրջ տարբերություն մի քանի ամսից, բայց ասենք ծանր վիճակներից ամբողջությամբ վերականգնվելը կարող է տևել մեկ տարուց ավելի։
    Երկրորդ տիպի շաքարային դիաբետից կարելի է լիարժեք բուժվել 1-3 տարում։

    Բայց ես այս պահին ուրիշ այլընտրանք չգիտեմ ու ոնց որ այսքանը։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 06.01.2023, 06:24:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (06.01.2023)

  3. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ախտանիշ է, որի մասին ուզում եմ խոսել։
    Բժիշկ ջան, ոնց որ թե մարդը մի թեմայում գրել էր որ հղի ա, նենց որ նորմալ ա ։Ճ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.01.2023), Աթեիստ (07.01.2023), Ուլուանա (06.01.2023)

  5. #3
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ ջան, ինչ հոգեհարազատ ու ներկայումս ցավոտ թեմայի շուրջ ծավալվեցիր։
    Գրածդ բոլոր կետերը ինքս ինձ վրա զգացել եմ, հղիությունը նորից ինձ համար ապացուցեց վերամշակված ածխաջրերի ու դրանց կախվածության հետ կապված հիփոթեզը։ Քանի առիթ եմ գտել, ուտելիքի հետ նախկին ամիսների բարդ հարաբերությունների մասին պատմեմ-թեթևանամ
    Շատ երկար ժամանակ ֆասթինգ էի անում ու մի պահ կետոդիետա էի պահում ֆասթինգի հետ, որի ընթացքում հիասքանչ էի զգում, մենթալ պարզություն, էներգիա և այլն։ Հետո վեգետերիան սննդակարգին անցա ու առանձնապես խնդիր չունեի ուտելիքի հետ հարաբերություններում, չհաշված էն, որ երբ ինքս չէի պատրաստում ու դրսում պիտի սնվեի, հոգեբանորեն սոված էի մնում։ Ամեն ինչ սկսվեց իրար խառնվել, երբ հղիության սկզբում ֆիզիկապես չէի կարողանում միրգ կամ բանջարեղեն ուտել, համ էլ շատ սոված էի ։ՃՃ էն տիպի, որ երազիս մեջ տավարի միս էի ուտում, մեկ-մեկ էլ խոզի։ Սկզբում քաղցս հագեցնելու համար սկսեցի խանութներում պատրաստի ամենահասանելի ուտելիքը ուտել՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակներ և նմանատիպ "քխ" ուտելիքներ։ Հետո անցա քաղցրներին ու ցիկլի մեջ ընկա։ Սկսեցի միս ուտել, որը քիչ թե շատ քաղցս հագեցրեց, բայց ցավոք քաղցրի ու նմանատիպ ուտելիքների հանդեպ կախվածությունը մնաց։ Հիմա օրերս նման են ուտելիքի շուրջ պտտվող կրկեսի ։Ճ Ասեմ, որ նորմայից ավել քաշ եմ հավաքել, բավականին ծանր եմ տանում էդ փաստը, բայց դեռ չեմ կարողանում ազատվել քաղցրի ու հացաբուլկեղենի «ճիրաններից»։ Գլուխս մշուշի մեջ ա, ճնշումս անընդհատ տատանվում ա, իհարկե դժվար թե ամեն ինչ կապված լինի քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու հետ, բայց ամեն դեպքում վստահ եմ առաջնային պատճառներից ա։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.01.2023), Վիշապ (06.01.2023)

  7. #4
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, երբ էս մասին ասում էի ծանոթներիցս մեկին, ով հացաբուլկեղենի փռում ա աշխատում, պատմեց, որ սովորական ինգրեդիենտներից բացի խմորի մեջ այլ հավելումներ ու վիտամիններ են լցնում տեսքի ու խմորի շուտ հասունանալու համար։ Հնարավոր ա, որ կողմնակի էֆֆեկտները էդ տեսակ ուտելիքների ոչ թե միայն ալյուրից կամ հենց շաքարից են, այլ նաև էդ ինգրեդիենտներից, չնայած իհարկե շաքար պարունակող սնունդների մեջ շաքարի քանակը պետք եղածից շատ ա, ու իմ սուբյեկտիվ դիտարկմամբ շարունակում ա աճել։

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, երբ էս մասին ասում էի ծանոթներիցս մեկին, ով հացաբուլկեղենի փռում ա աշխատում, պատմեց, որ սովորական ինգրեդիենտներից բացի խմորի մեջ այլ հավելումներ ու վիտամիններ են լցնում տեսքի ու խմորի շուտ հասունանալու համար։ Հնարավոր ա, որ կողմնակի էֆֆեկտները էդ տեսակ ուտելիքների ոչ թե միայն ալյուրից կամ հենց շաքարից են, այլ նաև էդ ինգրեդիենտներից, չնայած իհարկե շաքար պարունակող սնունդների մեջ շաքարի քանակը պետք եղածից շատ ա, ու իմ սուբյեկտիվ դիտարկմամբ շարունակում ա աճել։
    Ողջ աշխարհի սննդի ինդուստրիայում ալյուրն, ու ասիական երկրներում նաև բրինձը հավելում են երկաթով, կալցիումով, թիամինով ու նիացինով (B1, B3): Սա օրենքով է կարգավորվում։ Պատճա՞ռը։ Այդ նույն ալյուրն ու բրինձը թուլացնում են այդ նյութերի յուրացումը, այսինքն ադպիսով կարելի է ասել կոծկվում է աղբ սնունդի բացասական ներգործությունը, որպեսզի մարդիկ շարունակեն օգտագործել ու բիզնեսը վնաս չկրի։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.01.2023)

  10. #6
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Վիշապ Մերսի թեմայի համար։ Մրգերի մասին բան չես գրել ոնց որ, կամ բաց թողեցի։ Ըստ գրածիդ դրանք էլ են ինսուլինը միլիոն խփողների շարքին դասվում

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (06.01.2023)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    @Վիշապ Մերսի թեմայի համար։ Մրգերի մասին բան չես գրել ոնց որ, կամ բաց թողեցի։ Ըստ գրածիդ դրանք էլ են ինսուլինը միլիոն խփողների շարքին դասվում
    Մրգերի մասին։
    Ուրեմն վաստակավոր բժշկական նյութերում կգտնեք, թե այո, մրգերը թռցնում են ձեր ինսուլինն, ու արյան շաքարը բայց չէ՞ որ դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, թաղանթանյութով, հակաօքսիդանտներով, բլա բլա բլա։
    Եվ սույն փաստարկով, սպիտակ խալաթավորները շաքարային դիաբետով տառապողներին հորդորում են, թե մրգերից մի խուսափեք, հանգիստ կերեք։
    Ասեմ, որ որևէ նորմալ հետազատություններ հազիվ թե գտնեք, որտեղ հենց մրգերի առանձին ազդեցությունն է հետազոտվում, մեծ մասում ուղղակի կկարդաք «մրգերն ու բանջարեղենը», այսինքն իրար հետ:

    Եվ մյուս կողմից, մրգերն ահագին տարբեր են, ասենք տեխնիկապես ավոկադոն էլ է միրգ, խնձորն էլ, բայց բաղադրությամբ սրանք սարեր-ձորեր են։ Ավելին՝ տեխնիկապես բիբարն էլ է միրգ, լոլիկն էլ…
    Բանջարեղենն էլ ահագին տարբեր են, ասենք տեխնիկապես կարտոֆիլն էլ է բանջարեղենի մեջ մտնում, կաղամբն էլ, բայց սրանք էլ սարեր ձորեր են։
    Հետևաբար այն բոլոր հոդվածներում ու «հետազոտություններում», որտեղ դուք «fruits and vegetables» եք կարդում, այսինքն միասին, ապա ես ձեր փոխարեն միանգամից կփակեի տվյալ նյութը առանց ժամանակս վատնելու մնացած հիմարությունների վրա։
    Այն մրգերը, որոնք քաղցր են, հագեցած են ֆրուկտոզով, ֆրուկտոզը սեղանի շաքարի բաղադրության կեսն է, իսկ մյուս կեսը՝ գլյուկոզն է։
    Գլյուկոզը մեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներով յուրացվում է, սակայն ֆրուկտոզը կարող է մետաբոլացվել միայն լյարդի կողմից, այսինքն լյարդը ֆրուկտոզը սիթեզում է գլյուկոզի, ահա այդպիսի ֆենոմեն։
    Սա ծանր գործընթաց է ու չափից ավելի ֆրուկտոզը ծանրաբեռնում է լյարդը, ու վերջինս գլյուկոզ սինթեզելու տեղը ֆրուկտոզը վերածում է ճարպի հենց լյարդում, այսինքն երկարատև չարաշահումից լյարդը կարող է ճարպակալել ու սպիանալ ու վերածվել ցիռոզի։
    Հա, ասում են, թե մրգեղենի մեջ թաղանթանյութը դանդաղեցնում է այս գործընթացը, բայց չի թեթևացնում։
    Դանդաղ գործընթացից բխում է, որ ֆրուկտոզը ինսուլինի շատ բարձր թռիչքներ չի առաջացնում, դե՝ միջին, եվ սա առիթ է տալիս էլի որոշ «պրոֆեսորների» համարել, թե մրգերը օքեյ են դիաբետիկների համար, էլի առանց հաշվի առնելու լյարդի «իրավունքները»:

    Մրգեղենից ամենաօգտակարը վայթե ավոկադոն է, որը իրենից օգտակար ճարպ է ներկայացնում ու ոչ թե ֆրուկտոզ, իսկ մեզ «հոգեհարազատ» մրգեղենից թերևս միայն հատապտուղներն են՝ մորի, մոշ, ելակ, որ կարելի է քիչ քանակություններով ժամանակ առ ժամանակ օգտագործել:
    Վերջիններում, ֆիզիկական հատկանիշներով պայմանավորված՝ թաղանթանյութի մասսան համեմատական է ածխաջրերի մասսայի հետ, ինչը նրանց համեմատականորեն ավելի նախընտրելի ու օգտակար է դարձնում:

    Առողջ օրգանիզմի դեպքում օրեկան մեկ երկու խնձորը, կամ տանձը, կամ ծիրանն ու դամբուլը թերևս վնաս չեն տա, բայց եթե մարդուս մոտ արդեն մետաբոլիկ խանգարումներ կան, ապա հորդորել, թե մրգից վնաս չկա (նկատի ունենալով քաղցր մրգերը), արդեն իմ կարծիքով անմեղսունակություն է:
    Ինչպե՞ս որոշել, օրգանիզմում մետաբոլիկ խանգարումներ կան, թե ոչ՝ նայեք ներքև: Եթե փոր եք տեսնում, դուք ունեք այն:

    Այն բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, որ կան քաղցր մրգերում, դուք հանգիստ կարող եք լրացնել բանջարեղենով, կամ ցածր ածխաջրերի պարունակությամբ «մրգերով»՝ բիբար, պոմիդոր, և այլն։

    Որո՞նք են ամենավնասակարը, որ մետաբոլիկ խնդիրների ժամանակ անհրաժեշ է խուսափել՝ չրերը։
    Չորացված մրգերը կարելի է ասել խտացված ֆրուկտոզ են զուտ ծավալի տեսակետից, որոնցով կարելի է լյարդը լուրջ ծանրաբեռնել մինչև հիվանդանցներն ընկնելը, չնայած վստահ եմ, որ դուք կարծում եք, թե չրերը աշխարհի ամենաօգտակարգ ուտելիքներից են։ Այդպես է ընդունված։

    Եթե ուզում եք ավելի լուրջ վնաս հասցնել ձեր լյարդին, ենթաստամոքսային գեղձին, ստամոքսին, ճաշակել ստամոքսացավ ու այրոց, ապա շատ մրգահյութեր խմեք։
    Մրգահյութը դա ֆրուկտոզն է առանց թաղանթանյութի ու մնացած ֆինտուֆլուշկայի։ Հայերիս խելքը գնում է կոմպոտի համար, մանավանդ լրացուցիչ շաքարով։
    Հացամթերքներ, քաղցր մրգեր ու հյութեր ու խմորեղեն, այ Հայաստանում, որ ձեր շուրջ բոլորը նայում եք ու ամենուրեք կախ ընկած փորեր եք տեսնում, դուք արդեն պատճառը գիտեք։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 07.01.2023, 00:12:
    Si vis pacem, para bellum

  13. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, ինչ հոգեհարազատ ու ներկայումս ցավոտ թեմայի շուրջ ծավալվեցիր։
    Գրածդ բոլոր կետերը ինքս ինձ վրա զգացել եմ, հղիությունը նորից ինձ համար ապացուցեց վերամշակված ածխաջրերի ու դրանց կախվածության հետ կապված հիփոթեզը։ Քանի առիթ եմ գտել, ուտելիքի հետ նախկին ամիսների բարդ հարաբերությունների մասին պատմեմ-թեթևանամ
    Շատ երկար ժամանակ ֆասթինգ էի անում ու մի պահ կետոդիետա էի պահում ֆասթինգի հետ, որի ընթացքում հիասքանչ էի զգում, մենթալ պարզություն, էներգիա և այլն։ Հետո վեգետերիան սննդակարգին անցա ու առանձնապես խնդիր չունեի ուտելիքի հետ հարաբերություններում, չհաշված էն, որ երբ ինքս չէի պատրաստում ու դրսում պիտի սնվեի, հոգեբանորեն սոված էի մնում։ Ամեն ինչ սկսվեց իրար խառնվել, երբ հղիության սկզբում ֆիզիկապես չէի կարողանում միրգ կամ բանջարեղեն ուտել, համ էլ շատ սոված էի ։ՃՃ էն տիպի, որ երազիս մեջ տավարի միս էի ուտում, մեկ-մեկ էլ խոզի։ Սկզբում քաղցս հագեցնելու համար սկսեցի խանութներում պատրաստի ամենահասանելի ուտելիքը ուտել՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակներ և նմանատիպ "քխ" ուտելիքներ։ Հետո անցա քաղցրներին ու ցիկլի մեջ ընկա։ Սկսեցի միս ուտել, որը քիչ թե շատ քաղցս հագեցրեց, բայց ցավոք քաղցրի ու նմանատիպ ուտելիքների հանդեպ կախվածությունը մնաց։ Հիմա օրերս նման են ուտելիքի շուրջ պտտվող կրկեսի ։Ճ Ասեմ, որ նորմայից ավել քաշ եմ հավաքել, բավականին ծանր եմ տանում էդ փաստը, բայց դեռ չեմ կարողանում ազատվել քաղցրի ու հացաբուլկեղենի «ճիրաններից»։ Գլուխս մշուշի մեջ ա, ճնշումս անընդհատ տատանվում ա, իհարկե դժվար թե ամեն ինչ կապված լինի քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու հետ, բայց ամեն դեպքում վստահ եմ առաջնային պատճառներից ա։
    Ինձ թվում է բուսակերության պրոպագանդաները հիմնված են ավելի շատ բարի ցանկությունների վրա, քան թե իրականության, այսինքն ահագին մոտ են կրոնական պնդումներին։ Եվ աշխարհում բուսակերների ահռելի քանակություն բուսակեր են հենց կրոնական պատճառներով ու ոչ թե առողջություն պահպանելու։
    Ինձ ծանոթ բուսակեր գործընկերներ տառապում են շաքարախտից ու ճարպակալումից, այսինքն ձևական առումով բուսակերությունը ահագին վերացական է առողջության տեսակետից։
    Իհարկե առողջ բուսակերություն կա՝ վերամշակված սննունդը բացառելով, ընդեղենի ու ձավարեղենի միջոցով անհրաժեշտ սննդանյութերի պակասը լրացնելով, բայց նման է, որ դա ավելի բարդ է, թե արդյունավետության ու թե գործնական տեսակետներից, եթե համեմատենք կենդանական/խառը սննդակարգի հետ։
    Եթե կենդանականի դեպքում մարդս զուտ միայն միս ուտելով (carnivore) կարող է երկար ապրել, նույնը չի գործում բուսականի դեպքում, չկա այնպիսի բույս, միայն որով կարելի է երկար ապրել։ Ասենք միայն ցորենով ձեզ սպառնում է արագ ճարպակալում ու տանջալից մահ։
    Ստիվ Ջոբսը աշխարհի ամենախելոք մարդկանցից մեկը լինելով հանդերձ, թյուրիմացաբար կարծել է, թե միայն խնձոր ու գազար սպառելով կարող է կյանքը երկարացնել, այնինչ ավարտեց ենթաստամքսային գեղձի քաղցքեղով։ Քաղքենի բժշկական քննարկումները բնականաբար չեն ընդունում կապը ու քաղցքեղը կապում են գենետիկ ու հազար ու մի այլ տխմար պատճառների հետ, բայց ոչ սննդակարգի։ Կարելի է կարծել թե մարդուս գեները սննդակարգի հետ կապ չունեն, բայց քաղցքեղն ինքը մետաբոլիկ մուտացիայի պրոբլեմ է։

    Իհարկե յուրաքանչյուր ոք ազատ է ընտրելու իր սննդակարգը, ուղղակի ես անձամբ հարցականի տակ եմ դնում շատ ընտրությունների նպատակահարմարությունը, ներառյալ բարու դրսևորումների էֆեկտիվությունը։
    Փաստացի մեր գոյությունը մոլորակի վրա տեղի է ունենում ինչ-ինչ կենդանի օրգանիզմների սպառման հաշվին, մենք չենք կարող արհեստական արժեքներ մոգոնելով մեզ ստերիլ պահել այն մոլորակից, որը ծնել է մեզ։ Բայց փիլիսոփայության դաշտերն եմ ոնց որ ընկնում։

    Կարճ ասած՝ դու փորձ ունես, որ դրական արդյուքներ ապահովող սննդակարգից անցել ես թվացյալ ավելի լավ սննդակարգի և հիմա ունես այն ինչ ունես։ Կարելի է դասեր քաղել այդ փորձից ևս, գնահատել ու կոռեկցիա անել, հաճախ սկբունքայնությունն ու ճկունության բացակայությունը ու ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծումներ տալիս։

    Հ․Գ․ Նախորդ գրառմանս մեջ մոռացել եմ որոշ կարևոր բաներ։
    ՝Ծովամթերք ու յոդ։ Յոդի ադեկվատ ընդունումն անհրաժեշտություն է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, որոնք չափազանց կարևոր են մարսողության, ու սրտամկանային համակարգի սնուցման համար։
    Հայերս յոդի պակասը հիմնականում լրացնում ենք հարստացված աղի միջոցով, սակայն յոդի հրաշալի աղբյուր են ջրիմուռներն ու դրանցով ստացված սննդային հավելումները (Լամինարիա, Kelp, ծովային ջրիմուռ), որոնք կարելի է Հայաստանում գտնել։
    Կարևոր են նաև ցինկը ու մագնեզիումն ու պոտասիումը, որոնք առկլա են լայնաթուփ բանջարեղենի ու մսեղենի մեջ։
    Թերևս պահածոներից ձողաձկան լյարդն (cod liver, печень трески) է, որ կարելի է առանց խղճի խայթ զգալու ավելացնել սննդակարգի մեջ, սա հրաշալի համեղ սնունդ է, խանութներում տարածված ու մատչելի։ Միայն թե առանց հացի։ Պետք է ուշադրություն դարձնել, որ լինի կամ էստրա կուսական ձիթապտղի յուղով, կամ սեփական ջրով, առանց որևէ այլ սինթետիկ հավելումների։ Պետք է խուսափել բոլոր տոմատով ու բուսական ձեթերով պահածոներից։
    Ճիշտ սննդակարգով հանգիստ կարելի է մետաբոլիզմը կարգավորել, որով էլ իրենց տեղն են ընկնում թե մարմնի քաշը, թե արյան ճնշումն ու շաքարը։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (06.01.2023)

  15. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է բուսակերության պրոպագանդաները հիմնված են ավելի շատ բարի ցանկությունների վրա, քան թե իրականության, այսինքն ահագին մոտ են կրոնական պնդումներին։ Եվ աշխարհում բուսակերների ահռելի քանակություն բուսակեր են հենց կրոնական պատճառներով ու ոչ թե առողջություն պահպանելու։
    Ինձ ծանոթ բուսակեր գործընկերներ տառապում են շաքարախտից ու ճարպակալումից, այսինքն ձևական առումով բուսակերությունը ահագին վերացական է առողջության տեսակետից։
    Իհարկե առողջ բուսակերություն կա՝ վերամշակված սննունդը բացառելով, ընդեղենի ու ձավարեղենի միջոցով անհրաժեշտ սննդանյութերի պակասը լրացնելով, բայց նման է, որ դա ավելի բարդ է, թե արդյունավետության ու թե գործնական տեսակետներից, եթե համեմատենք կենդանական/խառը սննդակարգի հետ։
    Եթե կենդանականի դեպքում մարդս զուտ միայն միս ուտելով (carnivore) կարող է երկար ապրել, նույնը չի գործում բուսականի դեպքում, չկա այնպիսի բույս, միայն որով կարելի է երկար ապրել։ Ասենք միայն ցորենով ձեզ սպառնում է արագ ճարպակալում ու տանջալից մահ։
    Ստիվ Ջոբսը աշխարհի ամենախելոք մարդկանցից մեկը լինելով հանդերձ, թյուրիմացաբար կարծել է, թե միայն խնձոր ու գազար սպառելով կարող է կյանքը երկարացնել, այնինչ ավարտեց ենթաստամքսային գեղձի քաղցքեղով։ Քաղքենի բժշկական քննարկումները բնականաբար չեն ընդունում կապը ու քաղցքեղը կապում են գենետիկ ու հազար ու մի այլ տխմար պատճառների հետ, բայց ոչ սննդակարգի։ Կարելի է կարծել թե մարդուս գեները սննդակարգի հետ կապ չունեն, բայց քաղցքեղն ինքը մետաբոլիկ մուտացիայի պրոբլեմ է։
    Ինձ ճշգրիտ տվյալներ հայտնի չեն բուսակերների դրդապատճառների տոկոսային հարաբերության վերաբերյալ, բայց ես ինքս բուսակեր դարձել եմ երկու պատճառներով հավասարապես` և՛ բարոյական (կենդանիներին սպանելուն դեմ լինելով), և՛ առողջական: 25 տարի ա` բուսակեր եմ ու էսքան ժամանակ դեռ ոչ մի վայրկյան չեմ փոշմանել դրա համար: Քանի որ շատ վաղ տարիքից եմ բուսակեր դարձել (16 տարեկանում), առողջական խնդիրներ չեմ ունեցել` բացառությամբ ստամոքսի հաճախակի խանգարումներից, ընդհանուր վատ մարսողությունից, որոնց մասին, կարելի ա ասել, մոռացել եմ բուսակերության անցնելուց հետո: Հայրս մի շարք առողջական խնդիրներ ա ունեցել, որոնք ավանդական բժշկությամբ համարվում էին անբուժելի, բուսակերության անցնելով ու նաև ապրելակերպի որոշակի փոփոխությունների արդյունքում բոլոր խնդիրներից ձերբազատվել ա:
    Համաձայն եմ, որ բուսակեր լինելը դեռևս առողջության գրավական չի. կարելի ա բուսակեր լինել ու միաժամանակ լիքը աղբ ուտել, միաժամանակ չհետևել անհրաժեշտ սննդանյութեր ստանալուն, ու, ցավոք, շատ բուսակերներ հենց էդպես էլ ապրում են, ու շատ մսակերներ էլ դրանից ոգևորվում են ու եզրակացնում են, թե բուսակերությամբ հնարավոր չի առողջ ապրել: Շատ լավ էլ հնարավոր ա, եթե իսկապես կարևորում ես առողջությունդ ու միաժամանակ փորձում ես տեղեկացված լինել էդ ոլորտում:

    Համաձայն եմ նաև, որ քաղցկեղը, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդություններ, զուտ գենետիկայով չեն պայմանավորված. մարդու և՛ սննդակարգը, և՛ կենցաղը, սովորությունները, նույնիսկ մտքերն ու հոգեվիճակը մեծ դեր ունեն էդ հարցում: Բայց հայտնի ա նաև, որ հենց միսն էլ ա նպաստող գործոն, ու ոչ միայն քաղցկեղի դեպքում. լիքը առողջական խնդիրներ կան, որոնց դեպքում խորհուրդ ա տրվում միսը կամ բացառել, կամ գոնե կրճատել: Բայց դե իրենց կյանքն առանց մսի չպատկերացնողները հաճախ պատրաստ են աչք փակել բոլոր էն հետազոտությունների վրա, որոնց համաձայն` միս ուտելը չի խրախուսվում:


    Իհարկե յուրաքանչյուր ոք ազատ է ընտրելու իր սննդակարգը, ուղղակի ես անձամբ հարցականի տակ եմ դնում շատ ընտրությունների նպատակահարմարությունը, ներառյալ բարու դրսևորումների էֆեկտիվությունը։
    Փաստացի մեր գոյությունը մոլորակի վրա տեղի է ունենում ինչ-ինչ կենդանի օրգանիզմների սպառման հաշվին, մենք չենք կարող արհեստական արժեքներ մոգոնելով մեզ ստերիլ պահել այն մոլորակից, որը ծնել է մեզ։ Բայց փիլիսոփայության դաշտերն եմ ոնց որ ընկնում։
    Կներես, բայց սպանելուց խուսափելը կամ դրան նպաստել չցանկանալը արհեստական արժեք չի, տարրական մարդկային մոտեցում ա: Հատկապես որ ապացուցված ա, որ առանց դրա էլ կարելի ա հանգիստ, առողջ, ներդաշնակ ու երկար ապրել էս մոլորակի վրա: Ի դեպ, բավական հետաքրքիր ու լուրջ ուսումնասիրություններ կան, որոնք հաստատում են, որ որ աշխարհում ամենաշատ երկարակյացներ ունեցող բնակավայրերում մարդիկ բուսական կամ հիմնականում բուսական սննդով են ապրում: Իհարկե, սննդակարգը միակ գործոնը չի երկարակեցության հարցում, բայց էդ օրինաչափությունը հստակ նկատվել ա:

    Ու, ևս մեկ անգամ հիշենք էն մասին, որ ֆիզիկական ակտիվությունը, կանոնավոր մարզանքը միշտ էլ դրական ազդեցություն ա ունենում թե՛ ֆիզիկական առողջության, թե՛ հոգեվիճակի վրա` անկախ նրանից, թե ոնց ես սնվում: Այլ կերպ ասած` եթե անառողջ եք սնվում, գոնե մարզվեք` վնասակար սննդի բացասական ազդեցությունն ինչ-որ չափով չեզոքացնելու համար: )

    Հ.Գ. Ինչքան ասեցի` խուսափեմ էս թեմայից, վերջը չհաջողվեց : Սենց թեմաները համ հետաքրքիր են, համ օգտակար, բայց ժամանակդ լրիվ խժռում են...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.01.2023, 02:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.01.2023), Վիշապ (07.01.2023)

  17. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Հ.Գ. Ինչքան ասեցի` խուսափեմ էս թեմայից, վերջը չհաջողվեց : Սենց թեմաները համ հետաքրքիր են, համ օգտակար, բայց ժամանակդ լրիվ խժռում են...
    Բա ես ինչ ասեմ, հենց էսօր պրոյեկտ պիտի ավարտեմ ուղարկեմ կլիենտին :Ճ Լավ, քանի «քշվում է», գրեմ:

    Ուրեմն «կենդանիներին սպանելուն դեմ»-ի վերաբերյալ. Եթե ողջ աշխարհը անցնի բուսակերության, ապա կովերն ու հավերը պիտի վայրի դառնան ու մեծ մասը բնաջնջվի, որովհետև ադապտացված չեն առանց գոմերի ու ֆերմաների ապրելուն, այսինքն տրամաբանությունը կաղում է:
    Ասենք նույն տրամաբանությամբ մարդս կարող է ասենք եղնիկներին պաշտպանել առյուծներից: Շատ չեմ խորանա, բայց կոնկրետ ինձ համար չի աշխատում այդ «բարի ցանկությունը»:
    Ավելին ասեմ, ես դեմ եմ անմահությանը, եթե ինչ-ինչ հրաշքով գիտնականները անմահության էլիքսիրը հայտնաբերեն, դա կլինի մարդկության մեծագույն ապուշություններից մեկը, տիեզերքի բոլոր օրենքներին հակասող:
    Կովերի կյանքի նպատակը մարդու սնունդ դառնալն է, այլ նպատակ կովերը չունեն, գնացեք ցանկացած կովի հարցրեք :Ճ Էս թեմայով կարելի է անվերջ փիլիսոփայել ու տեղ չհասնել:

    Հիմնական ասելիքս այն է, որ մսամթերքից անհրաժեշտ նյութերը յուրացնելն ավելի հեշտ է քան բուսամթերքից, և մարդս իր մարսողական համակարգով օպորտունիստ ամենակեր է խոզերի, ջրարջերի ու առնետների նման,
    դրա համար բոլոր բժշկական հետազոտությունները կատարում են առնետների ու մկների վրա ու օրգաններն էլ պատվաստում են խոզերից: Հաշտվեք այս մտքի հետ, կամ էլ մի հաշտվեք, դրանից բան չի փոխվում:

    Հա, կա առողջ բուսակերությունն իր թերություններով հանդերձ՝ խելացի պահելով կարելի է ձեռք բերել բաղձալի առողջությունն ու ձերբազատվել ասենք քաղցքեղից, բայց բարդ է:
    Իմ ծանոթներից մի տատիկ մի 30 տարի առաջ անցել է հումակերության, որով ձերբազատվել է կանացի օրգանների քաղցքեցից ու հիմա 80-ն անց է, սակայն դեմենցիայի նշաններ ունի:
    Ասում են, բուսակերությունը դեմենցիայի ռիսկեր ունի, եթե անհրաժեշտ խոլեստերինի ու վիտամին Բ12-ի պահանջները չեն բավարարվում, դրան գումարած բարձր տարիքում ավելի հաճախ են ոսկորների ու մկանների թուլությունները,
    նման սակավաթիվ հետազոտություններ կարելի է գտնել, մեջը փող չկա ու հետաքրքրություն չկա, և շատ պայծառ չի, ինչքան կարելի է կարծել:

    Մսի քաղցքեղին նպաստելու հետազոտությունների մասին էլ կարելի է լիքը հակասական ինֆո գտնել ու տոննաներով թերություններ, վերջին հետազոտությունները ասենք կարմիր մսի ու քաղցքեղի միջև կապի ոչ մի լուրջ ապացույց ցույց չեն տալիս:
    Թույլիկ հիմնավորումներ կան, թե կարմիր միսը շատ բարձր ջորևմաստիճաններում էփելիս քաղցքեղածին հետերոսայքլիկ ամիններ է առաջացնում, ու ինչ-ինչ ողորմելի թվեր հավանականության մասին, ավելի քիչ, քան ամենօրյա բենզինի այրման ծուխը շնչելիս է կեղտոտ քաղաքներում:

    Հիմնական խնդիրը հետևյալն է՝ ինսուլինի դիմադրողականություն ունեցող և/կամ կատաբոլիկ խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց օրգանիզմը մկանային սպիտակուցը ավելի արագ է սպառում, քան յուրացնում է սննդից, միայն բուսականով վերականգնվելը, կամ ապրելը կարող է դժվար, կամ անհնարին լինել:
    Կետոգենիկ վիճակ ու երկարատև ծոմեր առանց էներգիայի տատանումների վայթե բուսակերությամբ շատ ավելի բարդ է ունենալը։
    Սա ամեն մարդու բան չի, այսինքն, կամ մարդս պիտի կենդանական սնունդ ուտի, կամ հաշտվի խեղված առողջությամբ համեմատաբար կարճ գոյություն քարշ տալու հետ, ինչքան էլ որ սա հետույքային է հնչում: Մեծ պատկերն է պետք տեսնել ու երկարաժամկետ՝ 50-ն անց, 60-ն անց, 70-նց անց ու Աստված տա՝ ավել։
    Իսկ եթե մարդս դեռ չի հասցրել մետաբոլիկ խնդիրներ վաստակել ու իրեն լավ է զգում բուսական սնունդով, սպիտակցուներն ու ճարպերը կարողանում է լոբազգիներից ու այլ հատիկավորներից ադեկվատորեն յուրացնել (ոչ բոլորն են կարողանում, լոբազգիները շատերի համար դժվարամարս են, ոմանց համար էլ տոքսիկ), ապա կանաչ ճանապարհ։ Ես անձնական փորձիցս թերահավատ եմ, թե չէ ինքս էլ հաճույքով կանցնեի բուսակերության։
    Si vis pacem, para bellum

  18. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ փորձը բավական պրիմիտիվ է։ Քանի տարի է, ինքս պրակտիկորեն ուտելիք չեմ պատրաստում։ Այսինքն, չգիտեմ ինչ եմ ուտում, ու քանի որ Michelin star ռեստորաններում չեմ սնվում, հաստատ բարձրօրակ ինգրեդիենտներ չեն օգտագործում։ Այդուհանդերձ, ախորժակի, մարսողության ու քաշի հետ ոչ մի խնդիր չունեմ, քանի դեռ․․․ բավարար չափով միս եմ կերել։ Այ եթե բախտս չի բերել, ու միսը քիչ է եղել, կարող է գիշերը էն չիփսերի մասին հիշեմ, որ չգիտեմ ով կես տարի առաջ բերել էր, ու ես պահարանի խորքում նա վսյակի պահել էի։

    Վոբշմ, մսից ճիշտը չկա, ես Վիշապի կողմից եմ

  19. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժիշկ ջան, ոնց որ թե մարդը մի թեմայում գրել էր որ հղի ա, նենց որ նորմալ ա ։Ճ
    Ոչ։ Հղիության մասին ակնարկել եմ, և հաճախակի հիվանդագին քաղցն ու շատակերությունը նորմալ չեն կարող համարվել։
    Դա վկայում է օրգանիզմի կողմից անբավարար քանակությամբ սննդանյութի յուրացման մասին, որի պատճառներն են.
    – կերաբաժնում առողջ սնունդի պակասը, մասնավորապես ճարպերի ցածր քանակությունը
    – կերաբաժնում այնպիսի սնունդը, որը թուլացնում է օգտակար սնունդի յուրացվելը օրգանիզմի կողմից, այդպիսիք են բոլոր զտված ածխաջրերը, ասենք սպիտակ ալյուրից հացաբուլկեղենն ու հրուշակեղենը, մասնավորապես նույն պատճառով հղիների ու նաև մայրերի մոտ անեմիան Հայաստանում արդեն նորմա է դարձել, և մեր «խելացի» բժիշկները նշանակում են երկաթի հավելումներ, որոնք ժամանակավոր էֆեկտ են տալիս ու ավելի են վատացնում մարսողությունը
    – մարսողության խանգարումները, ասենք աղիներում միկրոֆլորայի պակասը, ստամոքսի ցածր թթվայնությունը, լեղու ցածր արտադրությունը կամ լեղուղիների խցանումները, սրանք մեծամասամբ ցածրորակ սնունդի հետևանք են և ոչ թե հիմնական պատճառ, այսինքն սննդակարգը կարգավորելը օգնում է մարսողական համակարգին կարգավորվել, և հակառակը` անորակ սնունդը առաջացնում է մարսողական համակարգի խանգարումներ

    Ցածրորակ սնունդն ու ճարպակալումը կարող են բացասաբար ազդել թե հղիության ընթացքի, թե երեխայի ու թե մոր ներկա ու ապագա առողջության վրա, հետևաբար կոռեկցիան անհրաժեշտություն է։

    Տարածված ապուշություններից է, թե հղին պիտի «երկու հոգու փոխարեն ուտի»։ Հղիների օրեկան կերաբաժինը ընդամենը 300 կալորիայով պետք է ավել լինի ստանդարտից, սա մի բաժակ կաթ է, կամ կես սենդվիչ ու ոչ թե կրկնակի բաժին։

    Անհրաժեշտ է աղբ սնունդը փոխարինել առողջ սնունդով, ասենք քաղցի պոռթկումների ժամանակ ավելի լավ է խաշած ձու, կամ միս ուտել հացի, կարկանդակի, կամ խմորեղենի փոխարեն։ Մի հատ էլ լրացուցիչ նշեմ` հացի փոխարեն, այսինքն միսն ու ձուն պետք է ուտել առանց հացի, հացը բավականին թուլացնում է առաջինների օգտակար նյութերի յուրացումը։
    Կամ կարելի է թարմ սալաթներ ու կանաչեղեն ծամել։ Բայց միևնույն է, չափից ավելի հաճախակի սնունդի ընդունումները բացասական էֆեկտ են տալու թե կարճաժամկետ ու թե երկարաժամկետ, հետևաբար ավելի լավ է օրեկան երեք անգամյա ադեկվատ կերաբաժին` 6 ու ավելի անգամներ մարսողական համակարգը գործի դնելու փոխարեն։
    Հաճախ քաղցի պոռթկումը տևում է մի քանի րոպե, ու եթե այդ ընթացքում սնունդ չի ընդունվում, ցանկության ալիքը թուլանում է ու անցնում։ Քաղցի անզուսպ պոռթկումների ժամանակ ծամելու փոխարեն կարելի է խմել կանաչ թեյ։ Սա համ թեթևացնելու է քաղցի զգացումը, համ օգնելու է մետաբոլիզմին ու առհասարակ կանաչ թեյը բազմաթիվ դրական հատկություններ ունի։ Կանաչ թեյը պետք է թրմել 80-90 աստիճան ջրի մեջ, այսինքն ջուրը եռացնելուց հետ թողեք մի փոքր սառի, մինչև թեյի հետ խառնելը։ Եվ պետք է թրմել մաքսիմում 2 րոպե, ավել թրմելիս թեյը դառնահամ է դառնում։
    Նաև անհրաժեշտություն է մարզավիճակն ու շատ շարժվելը, ամենաքիչը գոնե արյան շրջանառության ու տոքսինների հեռացման համար։
    Հղիությունը և առհասարակ կյանքը տառապանք չսարքելու համար ուղղակի անհրաժեշտ է մի փոքր գիտելիք, կամք ու հետևողականություն։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 06.01.2023, 20:48:
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (06.01.2023)

  21. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարածված ապուշություններից է, թե հղին պիտի «երկու հոգու փոխարեն ուտի»։ Հղիների օրեկան կերաբաժինը ընդամենը 300 կալորիայով պետք է ավել լինի ստանդարտից, սա մի բաժակ կաթ է, կամ կես սենդվիչ ու ոչ թե կրկնակի բաժին։
    Ես երևի շատ տարօրինակ հղի եմ եղել. բոլոր հղիություններիս ժամանակ կերել եմ ճիշտ նույնքան, ինչքան ոչ հղի ժամանակ, անընդհատ ուտելու պահանջ չեմ ունեցել երբեք, նաև որևէ կոնկրետ ուտելիքի նկատմամբ հատուկ ուժեղ ցանկություն չեմ ունեցել: Ըստ ընդունված համոզմունքների` երևի պիտի նիհար, թերհաս ու հիվանդոտ երեխաներ ունենայի, բայց երկու երեխաներս էլ ծնվել են լիարժեք առողջ, լրիվ նորմալ քաշով ու բոյով: Քաշս էլ ծննդաբերելուց հետո նույնն ա եղել, ինչ մինչև ծննդաբերելը:

    Քաղցի անզուսպ պոռթկումների ժամանակ ծամելու փոխարեն կարելի է խմել կանաչ թեյ։ Սա համ թեթևացնելու է քաղցի զգացումը, համ օգնելու է մետաբոլիզմին ու առհասարակ կանաչ թեյը բազմաթիվ դրական հատկություններ ունի։ Կանաչ թեյը պետք է թրմել 80-90 աստիճան ջրի մեջ, այսինքն ջուրը եռացնելուց հետ թողեք մի փոքր սառի, մինչև թեյի հետ խառնելը։ Եվ պետք է թրմել մաքսիմում 2 րոպե, ավել թրմելիս թեյը դառնահամ է դառնում։
    Կանաչ թեյը, բազմաթիվ օգտակար հատկություններով հանդերձ, նաև կոֆեին ա պարունակում, հետևաբար չարաշահել չարժե: Չնայած սուրճ խմողները սենց թե նենց հղիության ընթացքում էլ են հիմնականում շարունակում սուրճ խմել, բայց հղիության ժամանակ ընդհանուր առմամբ խորհուրդ ա տրվում կոֆեինից հնարավորինս խուսափել: Ուղղակի եթե մարդը սովորականի պես սուրճ ա խմում հղի ժամանակ, դրան մի հատ էլ կանաչ թեյ ավելացնելը կարող ա արդեն շատ լինի, էլի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երևի շատ տարօրինակ հղի եմ եղել. բոլոր հղիություններիս ժամանակ կերել եմ ճիշտ նույնքան, ինչքան ոչ հղի ժամանակ, անընդհատ ուտելու պահանջ չեմ ունեցել երբեք, նաև որևէ կոնկրետ ուտելիքի նկատմամբ հատուկ ուժեղ ցանկություն չեմ ունեցել: Ըստ ընդունված համոզմունքների` երևի պիտի նիհար, թերհաս ու հիվանդոտ երեխաներ ունենայի, բայց երկու երեխաներս էլ ծնվել են լիարժեք առողջ, լրիվ նորմալ քաշով ու բոյով: Քաշս էլ ծննդաբերելուց հետո նույնն ա եղել, ինչ մինչև ծննդաբերելը:

    Կանաչ թեյը, բազմաթիվ օգտակար հատկություններով հանդերձ, նաև կոֆեին ա պարունակում, հետևաբար չարաշահել չարժե: Չնայած սուրճ խմողները սենց թե նենց հղիության ընթացքում էլ են հիմնականում շարունակում սուրճ խմել, բայց հղիության ժամանակ ընդհանուր առմամբ խորհուրդ ա տրվում կոֆեինից հնարավորինս խուսափել: Ուղղակի եթե մարդը սովորականի պես սուրճ ա խմում հղի ժամանակ, դրան մի հատ էլ կանաչ թեյ ավելացնելը կարող ա արդեն շատ լինի, էլի:
    Ընդունված նորմ է, որ հղիների մոտ մի փոքր ախորժակի բարձրացում կարող է նկատվել, բայց դե ոչ հիվանդագին: Ախորժակի պահպանումն ու լավ զգալը պարզ է, որ հրաշալի է:

    Իսկ կանաչ թեյի մի բաժակը 20-30 միլիգրամ կոֆեին է, շատ ժամանակ մեծ խնդիր չի: Բժիշկներն ասում են օրեկան մինչև 200մգ կոֆեինը օքեյ է հղիներին: Ես հղի չեմ եղել, չգիտեմ…
    Բայց թվում է, թե հանգիստ կարելի է մի երեք բաժակ կանաչ թեյ խմել քաղցը մեղմելու ու մետաբոլիզմի համար: Մաքսիմում մի բաժակ էլ դառը սուրճ, եթե օրգանիզմը թույլ է տալիս:
    Բայց մարդ կա, մի փոքր կոֆեինի դոզայից դյուրագրգիռ է դառնում, էդ դեպքում մնում են անշառ կոճապղպեղի ու անանուխի թեյերը:
    Si vis pacem, para bellum

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.01.2023)

  24. #15
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ գրեմ, որ մենակ prepackaged ուտելիքները հանելով ( կամ գոնե բաղադրությունները նայել), շաքարը կրճատելով, մեկ էլ միջանկյալ ծոմապահությամբ (գոնե 14 ժամ տալ վերականգնվելու համար) լիքը բան կարա դզվի ու հեչ պարտադիր չի ծայրահեղ դիետաների անցնել։ Ամեն դեպքում ինձ մոտ շատ քիչ տարբերություն տվեց կետո vs վերևում նկարագրածս, ու ավելի հեշտ ու արագ ա։ Ու դե իհարկե մենթալ առողջությամբ զուգահեռ զբաղվել, որ մի օր չտրաքի ուտելիքով ամեն հարց լուծելու ռոմանտիկ բաբլը։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •