User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Կլիմայի փոփոխությունների դեմ մարդկության ձեռնարկած միջոցներն ու դրանց էֆեկտիվությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վիշապ ջան, էդ նշածդ հետազոտությունը ձվի կապի ու առողջության մասին լրիվ ստանդարդ տիպի հետազոտություն ա ահագին ընդունված, հիմնավորված, նաև արդարացված։

    Առաջին հոդվածը, որը ցույց ա տվել, որ ծխելու ու թոքերի քաղցկեղի միջև կապ կա, հենց էդ տիպի հետազոտություն ա եղել էն շրջանում երբ նույն ծխախոտի ինդուստրիան պատվիրում էր հոդվածներ, որ ասում էին ծխելը էդքան էլ վատ չի ոնց որ (կարող ա Ֆիլիպ Մորիսի սկանդալի մասին լսած լինես)։ Բայց ծխելու հետ կապված հետազոտությունը մի քանի հազար մարդու տվյալների վրա ցույց տվեց կարծեմ 70֊ականներին, որ ծխել մի քանի պատիկ ավելացնում ա թոքերի քաղցկեղի ռիսկը։ Այսինքն էս ընդունված պրակտիկա ա տարբեր գործոնների ու առողջական վիճակների միջև կապ գտնելու համար։

    Իսկ թե ինչի են էդ տիպի հետազոտությունները ընդունված․․․ հենց քո ասած պատճառներով, որ մարդիկ ահավոր տարբեր են իրանց կենսակերպով ու գեներով։ Պատկերացրու դու հետազոտող ես ու նախագծում ես հետազոտություն, որը կպարզի ձուն ոնց ա ազդում առողջության վրա։ Իդեալական դեպքում կվերցնես մարդկանց երկու խումբ, ամեն խմբում ասենք 5 մարդ, ու մի խումբը ասենք օրեկան 10 հատ ձու կուտի մի քանի ամիս, մյուս խումբը ընդհանրապես ձու չի ուտի, ու էդ մարդիկ դրանից զատ կապրեն բացարձակ նույն կենսակերպով։ Իդեալական դեպքում իրանք կունենան նաև բացարձակ նույն ԴՆԹ֊ն, այսինքն կլինեն նույն մարդը, որտև ինչ տարբերություն էլ տեսնես էդ խմբերի միջև, կարաս էդ բացատրես ինչ֊որ այլ գործոնով, որը ձվի հետ կապ չունի, զուտ որտև գործոնների թիվը ահռելի մեծ ա։ Պարզ ա, որ սենց հետազոտություն հնարավոր չի կազմակերպել։ Դրա այլընտրանքը էն ա, որ վերցնես ոչ թե մարդկանց երկու խումբ ամենքում 5 մարդ ու դու ասես իրանք ինչ ուտեն, ինչով զբաղվեն, այլ վերցնես ինչքան հնարավոր ա շատ մարդ, ասենք մի քանի հազար հոգի, ովքեր ահավոր տարբեր են իրանց կենսակերպով ու գեներով։ Էդ մարդիկ իրանք իրանց առօրյայում արդեն ուտում են շատ կամ քիչ ձու ու կարաս բաժանես իրանց շատ կամ քիչ ուտողի։ Սրա տրամաբանությունը էն ա, որ մնացած բոլոր գործոնները էդ երկու խմբերում կունենան մոտավորապես նույն կարգի էֆեկտ, որտև դու վերցրել ես հազարներ կամ տասնյակ հազարներ։ Համարում ես, որ էդ երկու խմբում էլ կլինեն մոտավորապես նույն քանակի սպորտով զբաղվող կամ չզբաղվող մարդիկ, էս կամ էն գենից ունեցող մարդիկ ու ձվի քանակից բացի մնացած բոլոր գործոնները միջինում նույնն են էդ երկու խմբում։ Եթե էդ ամբողջ "միջինացումներից" հետո երկու խմբերում տեսնում ես տարբերություն, ուրեմն էդ կարաս վերագրես էն մի գործոնին, ըստ որի բաժանել էիր խմբերի, էս դեպքում ձվի քանակը։ Ու իհարկե էֆեկտի տարբերությունը էդ երկու խմբերի միջև կարա լինի շատ փոքր, որտև էդ երկու խմբերում առանձին֊առանձին արդեն հսկայական բազմազանություն կա, բայց կարելի ա նաև հաշվել թե ինչքան էֆեկտը էդ դեպքում կարաս համարես լուրջ էֆեկտ կամ տվյալների աղմուկ։ Ամեն դեպքում ձվի դեպքում էդ արդյունքը կարծեմ էլի զարմանալի չի, որտև խոլեստերինի քանակի կապն էլ սրտանոթային համակարգի խնդիրների հետ ահագին հաստատված փաստ ա։

  2. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էդ ամբողջ "միջինացումներից" հետո երկու խմբերում տեսնում ես տարբերություն, ուրեմն էդ կարաս վերագրես էն մի գործոնին, ըստ որի բաժանել էիր խմբերի, էս դեպքում ձվի քանակը։
    Էնքան էլ տենց չի։ Կորելյացիան չի ապացուցում պատճառ-հետևանքային կապը։ Ասենք, պլանշետ ունեցող երեխաները երևի ավելի քիչ են վազվզում, ավելի անառողջ կյանք են վարում, քան պլանշետ չունեցողները։ Հետազոտություն ենք անում, առանձնացնում պլանշետի գործոնը, տեսնում որ ունեցողների մոտ էսինչ հիվանդությունն ավելի տարածված է։ Բայց պնդել, որ պլանշետ ունենալն ինչ-որ հիվանդություն է առաջացնում, բավական աբսուրդային է։
    Այ հակառակը ճիշտ է։ Եթե խոշոր observational հետազոտություն ես անում ու կորելյացիա չես հայտնաբերում, ուրեմն կարելի է պնդել, որ պատճառ-հետևանքային կապ էլ չկա։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (15.12.2022), Վիշապ (15.12.2022)

  4. #3
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան էլ տենց չի։ Կորելյացիան չի ապացուցում պատճառ-հետևանքային կապը։ Ասենք, պլանշետ ունեցող երեխաները երևի ավելի քիչ են վազվզում, ավելի անառողջ կյանք են վարում, քան պլանշետ չունեցողները։ Հետազոտություն ենք անում, առանձնացնում պլանշետի գործոնը, տեսնում որ ունեցողների մոտ էսինչ հիվանդությունն ավելի տարածված է։ Բայց պնդել, որ պլանշետ ունենալն ինչ-որ հիվանդություն է առաջացնում, բավական աբսուրդային է։
    Այ հակառակը ճիշտ է։ Եթե խոշոր observational հետազոտություն ես անում ու կորելյացիա չես հայտնաբերում, ուրեմն կարելի է պնդել, որ պատճառ-հետևանքային կապ էլ չկա։
    ահա, էդ հետազոտությունների եզրակացությունը հենց "առաջացնելը" չի, այլ ցույց տալը, որ ինչ֊որ կապ կա․ հետո կարելի ա էդ գործոնի առանձին բաղադրիչների հետևից ընկնել ու փորձեր անել, տեսնել թե էդ բաղադրիչներից որն ա "առաջացնում"

    Իսկ եթե խոշոր observational հետազոտություն ես անում ու կորելյացիա չես հայտնաբերում, ապա կամ պատճառ-հետևանքային կապ ու կորելյացիա չկա, կամ դու վիճակագրական շանս(statistical power) չունեիր էդ կապը գտնելու ու պետք ա ավելի մեծ հետազոտություն անես, կամ էլ տվյալներդ լավ չես հավաքել։ Հետո մի 5 տարբեր թիմեր էդ հետազոտությունը կրկնում ա ավելի ու ավելի մեծ խմբերի համար կամ այլ մեթոդներով, էդ հետազոտությունները իրար համադրում ա, ու եթե տենց էլ ոչ մի կապ չի գտնվում, ասում են կապ չկա ու հարցը փակվում ա։
    Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 15.12.2022, 02:54:

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    վիշապ ջան, էդ նշածդ հետազոտությունը ձվի կապի ու առողջության մասին լրիվ ստանդարդ տիպի հետազոտություն ա ահագին ընդունված, հիմնավորված, նաև արդարացված։

    Առաջին հոդվածը, որը ցույց ա տվել, որ ծխելու ու թոքերի քաղցկեղի միջև կապ կա, հենց էդ տիպի հետազոտություն ա եղել էն շրջանում երբ նույն ծխախոտի ինդուստրիան պատվիրում էր հոդվածներ, որ ասում էին ծխելը էդքան էլ վատ չի ոնց որ (կարող ա Ֆիլիպ Մորիսի սկանդալի մասին լսած լինես)։ Բայց ծխելու հետ կապված հետազոտությունը մի քանի հազար մարդու տվյալների վրա ցույց տվեց կարծեմ 70֊ականներին, որ ծխել մի քանի պատիկ ավելացնում ա թոքերի քաղցկեղի ռիսկը։ Այսինքն էս ընդունված պրակտիկա ա տարբեր գործոնների ու առողջական վիճակների միջև կապ գտնելու համար։

    Իսկ թե ինչի են էդ տիպի հետազոտությունները ընդունված․․․ հենց քո ասած պատճառներով, որ մարդիկ ահավոր տարբեր են իրանց կենսակերպով ու գեներով։ Պատկերացրու դու հետազոտող ես ու նախագծում ես հետազոտություն, որը կպարզի ձուն ոնց ա ազդում առողջության վրա։ Իդեալական դեպքում կվերցնես մարդկանց երկու խումբ, ամեն խմբում ասենք 5 մարդ, ու մի խումբը ասենք օրեկան 10 հատ ձու կուտի մի քանի ամիս, մյուս խումբը ընդհանրապես ձու չի ուտի, ու էդ մարդիկ դրանից զատ կապրեն բացարձակ նույն կենսակերպով։ Իդեալական դեպքում իրանք կունենան նաև բացարձակ նույն ԴՆԹ֊ն, այսինքն կլինեն նույն մարդը, որտև ինչ տարբերություն էլ տեսնես էդ խմբերի միջև, կարաս էդ բացատրես ինչ֊որ այլ գործոնով, որը ձվի հետ կապ չունի, զուտ որտև գործոնների թիվը ահռելի մեծ ա։ Պարզ ա, որ սենց հետազոտություն հնարավոր չի կազմակերպել։ Դրա այլընտրանքը էն ա, որ վերցնես ոչ թե մարդկանց երկու խումբ ամենքում 5 մարդ ու դու ասես իրանք ինչ ուտեն, ինչով զբաղվեն, այլ վերցնես ինչքան հնարավոր ա շատ մարդ, ասենք մի քանի հազար հոգի, ովքեր ահավոր տարբեր են իրանց կենսակերպով ու գեներով։ Էդ մարդիկ իրանք իրանց առօրյայում արդեն ուտում են շատ կամ քիչ ձու ու կարաս բաժանես իրանց շատ կամ քիչ ուտողի։ Սրա տրամաբանությունը էն ա, որ մնացած բոլոր գործոնները էդ երկու խմբերում կունենան մոտավորապես նույն կարգի էֆեկտ, որտև դու վերցրել ես հազարներ կամ տասնյակ հազարներ։ Համարում ես, որ էդ երկու խմբում էլ կլինեն մոտավորապես նույն քանակի սպորտով զբաղվող կամ չզբաղվող մարդիկ, էս կամ էն գենից ունեցող մարդիկ ու ձվի քանակից բացի մնացած բոլոր գործոնները միջինում նույնն են էդ երկու խմբում։ Եթե էդ ամբողջ "միջինացումներից" հետո երկու խմբերում տեսնում ես տարբերություն, ուրեմն էդ կարաս վերագրես էն մի գործոնին, ըստ որի բաժանել էիր խմբերի, էս դեպքում ձվի քանակը։ Ու իհարկե էֆեկտի տարբերությունը էդ երկու խմբերի միջև կարա լինի շատ փոքր, որտև էդ երկու խմբերում առանձին֊առանձին արդեն հսկայական բազմազանություն կա, բայց կարելի ա նաև հաշվել թե ինչքան էֆեկտը էդ դեպքում կարաս համարես լուրջ էֆեկտ կամ տվյալների աղմուկ։ Ամեն դեպքում ձվի դեպքում էդ արդյունքը կարծեմ էլի զարմանալի չի, որտև խոլեստերինի քանակի կապն էլ սրտանոթային համակարգի խնդիրների հետ ահագին հաստատված փաստ ա։
    Ես ստատիստիկայի մեթոդներին քչից շատից ծանոթ եմ, ու այո, սա ստանդարտ, թերի, ես կասեի` փնթի հետազոտություն է բացահայտ կանխակալությամբ ու շահերի բախումով, դրան գումարած` 17%-անոց չնչին արդյունքով։ 17% շեղումը միջինը հիսուն տարեկան 30 հազար մարդու մոտ դիետայի մասին միանվագ հարցումից, որն արդեն 20+ տոկոսանոց սխալանքներով հարցերի հիման վրա է ստեղծված (ասենք ճարպոտ, կամ անճարպ միս կերեք եք հարցին հնարավոր պատասխաններն են` «համարյա երբեք, կամ երբեք», «ժամանակի մոտ 1/4 ընթացքում», «ժամանակի մոտ 1/2 ընթացքում», «ժամանակի մոտ 3/4 ընթացքում», «համարյա միշտ») որը հետո follow up են անում 17.5 տարի հետո, համարելով, որ էդ ընթացքում 30 հազարի կյանքում դիետայի ու այլ փոփոխություններ չեն եղել, ինձ համար նման հետազոտությունը միջակություննեերի, տհասների կամ սրիկաների կողմից արված բան է, ու իրականում «PhD» ունեցողների մի ահռելի մաս զբաված է անիմաստ յուղ վառելով, ես գործի բերումով ոմանց հետ շփվում եմ, շատ չմանրանանք։ Մի քիչ ավելի հետաքրքրական կլիններ եթե արդյունքը եռանիշ թիվ լիներ, ոնց որ ծխողների մոտ է, էդ դեպքում կարելի էր մի քիչ խորանալ, բայց 17%-ի համար ես վայթե սկսեմ ավելի շատ ձու ուտել։ Ասեմ, որ օրեկան 3–4 ձու եմ ուտում արդեն 2 տարի է։ Խոլեստերինս նորմայի մեջ է։ Չնայած էս էլ մի ուրիշ թեմա է` խոլեստերին ուտելը անպայմանորեն չի բերում արյան մեջ խոլեստերինի ավելացմանը, օրգանիզմը երևի մի քիչ ավելի բարդ է, քան թե «գիտնականների» մի մասը կարծում է: Ձուն superfood է, էդ մասին լիքը իրական ու լուրջ հետազոտություններ կգտնեք։ Մարդու կողմից հեշտ յուրացվող սննդանյութով ամենախիտ ու բազմապրոֆիլ ուտելիքը անասունի օրգաններն են, մասնավորապես` լյարդը։ Ես իմ բազմամյա խրոնիկ ալերգիաները վերջնականապես բուժեցի տավարի երիկամի սննդային հավելումով, դե թարմ երիկամներ դժվար է հայթայթելը։ Ներկայիս դասական բժշկությունը ուղղակի կոռումպացված սրիկա համակարգ է, որը ոչ մի աղերս չունի լուրջ գիտության հետ։ Դրա համար ասում եմ` «մոլորակը փրկողներն» էլ են ալաբուլա երևում, բնամթերքները կրճատել ցանկացող ու սինթետիկ սնունդ առաջարկողները էս պահին ինձ համար ապրիորի խարդախ ավանտյուրիստներ են։ Ցավոք վաղուց հասել է պետական մակարդակի ու սա դիկտատուրայի նման վատ իրավիճակ է, որտեղ քաղաքացիները իրենց իրավունքներից ուղղակի տեղյակ չեն։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •