Էն հին ժամանակները, որ ես դեռ դպրոցական էի, Ղարաբաղի հարցը մաքուր հողերի հարց էր, «Ղարաբաղը մերն ա» ու «միացում» էինք գոռում ու վայթե շատը դրանից փոխադարձ ատելությունը սրվեց։
Հետո մի երկու հոգի մի քիչ միջազգային օրենք յանի կարդացին, որոշեցին, որ չէ՝ ինքնորոշում ա պետք, պըտի անկախանա, թե չէ զավթում ա ստացվելու։
Հետո մի 30 տարի տենց Ղարաբաղը Հայաստանից «անկախ», Հայաստանը Ռուսաստանից «անկախ», խոզարած ու բոզարած մանվելներով ու սեյրաններով հպարտ վերջը եկանք հասանք տեղի հայերի անվտանգության հարցին, յանի Հայաստանի հայերը հուսալի անվտանգության մեջ են էլի։
Հայերը երկար ժամանակ վայթե Էջմիածնում անվտանգության պրոբլեմներ ունեին չհաշված բարդակ չաստերում լիքը «հարիֆ» զինվորների անվտանգությունը։
Հիմա էլ երևի ենթադրում ենք, որ «տեղի հայերը» Ադրբեջանի կազմում կարող են անվտանգ լինել, հլը մարդու իրավունքներից ու սահմանադրությունից շատ չխորանանք։ Եսի՞մ։ Ռուսները կասեին՝ խնդալու կլիներ, եթե էսքան տխուր չլիներ։
Էջանիշներ