Հայն էն ա, որ իրեն հայ ա համարում՝ պրծ։ Թե չէ մնացածից խտրականության հոտ ա գալիս, յանի չէ, էն մեկը հայ չի, որտև ֆլան-ֆստան․ gatekeeping, մի (անգլախոսի) խոսքով։ Ու թե ինքնության կրիզիսի մեջ ենք ընկնում, որովհետև ուրիշների հայ լինելը չի համընկնում մեր հայ լինելու հետ, արժի երևի մտածել, թե ինչու ուրիշին իրեն հայ համարել կամ չհամարելը պիտի ազդի մեզ համար մեր սահմանած հայ լինելու վրա, ի վերջո նենց չի, որ հայերենի բառերը վերջացել են, ու չենք կարում մեկին անվանենք հայաստանցի (թեկուզ եզդի), ամերիկահայ (թեկուզ հայերեն չիմինա), բոլսահայ (թեկուզ Թուրքիայի քաղաքացի) և այլն։ Բայց պետք չի մոռանալ, որ հայ լինելու համար երևի մարդ լինելը նախապայման ա, և կան շատ-շատ իրենց հայ համարողներ, ովքեր մարդ են մենակ կենսաբանական իմաստով, ու այդ դեպքում լիժ բը ինձ հեչ հետաքրքիր չի, ես ու ինքը ցեղակից ենք, թե չէ։
Էջանիշներ