Ռաֆինացված, կամ զտված բոլոր ձեթերը տոքսիկ են։ Բացի այդ, շուկայում անարատ ձիթապտղի ձեթ ճարելն էլ է խնդիր, շատերը կեղծ են ու խառնուրդ։ Անարատ ու հարգի մակնիշի ձիթապտղի ձեթերի վրա գրվում է ձիթապտղի բերքահավաքի տեղն ու ժամանակը։ Անարատ ձիթապտղի ձեթը հաճելի ձիթապտղի համ պիտի ունենա ու դառնահամ, կամ կծվահամ չլինի։ Քանի որ մեծ վերահսկողություն չկա ձեթերի նկատմամբ ու սա հսկայական բիզնես է, ապա տապակայի համար երևի ամենաանվտանգը կարագ, կամ կարագի յուղ օգտագործելն է, չնայած լինում են կեղծ կարագներ (մարգարինային խառնուրդներ և այլն)։
Կաթի հիմնական խնդիրը լակտոզն է, կաթնամթերքից առավել անվտանգյն ու օգտակարը բարձր յուղայնությամբ (այսինքն չյուղազրկված) ու առանց հավելումների կեֆիրներն են, հնեցված պանիրները ու թթվասերը։
Իմ ուտելիքի գերակշռող մասը բանջերեղենն է, ձուն, յուղով կամ կարագով, այսինքն տարբեր բանջարեղենով ձվածեղը, օրեկան 3–4 ձու, և պանիր, ինչը երևի ամենուրեք հասանելի է։
Էջանիշներ