Շինարար ջան, ընդամենը մի 2 շաբաթ առաջ ֆբ-ն հեռացրեց ազերու ՊՆ-ի վրա աշխատող ֆեյքերի հերթական խմբաքանակը.
ֆբ 124 հաշիվ, 15 էջ, 6 խումբ ու 30 ինստահաշիվ
Էս՝ թե ինչքան էին էս անգամ հայտնաբերել:
Բայց փաստ չի, որ բոլորին են գտել + նախկինում էլ են պարբերաբար չիստկեք եղել:
Ըստ քեզ, ինչո՞վ էին էսքան ֆեյքեր՝ ամեն օր աշխատանքի դուրս գալիս, զբաղվում:
Միայն հայերի շրջանում պրոպագանդա էին տարածո՞ւմ, թե՞ համ էլ մոնիթորինգ էին անում, տրամադրությունները շոշափում ու վերև զեկուցում:
Օրինակ ես ինքս էդքան ակտիվ չեմ ֆբ-ում:
Հազարից մեկ մի բան գցեմ:
Բայց պատերազմի ժամանակ մի քանի տեղ ազերիների հետ մի քիչ դիսկուսսիայի մեջ մտա ու պըրծ՝ սկսվեցին հազար տեսակ տարօրինակ հաշիվներից (մի մասն էլ՝ սեքսի կանանց նկարներով) ընկերության հայտերը:
..էդ իմ պասիվ հաշիվը.. բա պատկերացնում եմ, թե էն ակտիվ օգտատերերի մոտ ինչ ա կատարվում..
Հա՝ չմոռանանք նաև հիշել ժամանակ առ ժամանակ լսվող լուրերը, թե իրանց էս կամ էն պետական ապարատի հովանու ներքո հայերեն դասընթացներ են կազմակերպվում:
Մեկն էլ՝ հենց միանգամից պատերազմից հետո լսվեց, որ հայերենի ուսուցման նոր դասագիրք էին Բաքվում հրատարակել:
Հլա գուգլ թրանսլեյթը մի կողմ,,
Տենաս ինչների՞ն ա էդքան հայերեն իմացող մասնագետ պետք...
Էջանիշներ