Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Մի հատ հին անեկդոտ կա։
Շատ ծեր մարդու մոտ լրագրող ա գալիս, հարցնում ա, թե ինչո՞ւմ ա իրա երկարակեցության գաղտնիքը։ Թվարկում ա էն ստանդարտ չխմել, առողջ ապրելակերպ ...։
- Չէ՜, ես պարզապես երբեք, ոչ մեկի հետ չեմ վիճում։
- Բայց չի կարա դա երկարակեցության պատճառ լինի
- Դե, ուրեմն դրանից չի
Էս անեկդոտը կամ դու մի քիչ լավ չես հիշում, կամ էլ դրա ուրիշ տարբերակն էլ կա, համենայնդեպս, իմ իմացածը սենց ա.
- Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:
- Ես երբեք ոչ ոքի հետ չեմ վիճում:
- Բայց ախր դա հնարավոր չէ:
- Այո, Դուք միանգամայն ճիշտ եք, հնարավոր չէ:



Ասածս ինչ ա։
Ստեղ շատերս էինք պատրաստ երկար կամ թեկուզ կարճ, բայց կտրուկ տեքստերով ապացուցել սեփական տեսակետը։ Բայց հետո հասկանում ես, որ հիմնականում դա անիմաստ ա։
Ասենք մարդուն բացատրում, ապացուցում ես, որ պատվաստումները աուտիզմի հետ կապ չունեն։ Ցույց էս տալիս, թե որտեղից ա գալիս էդ միֆը, մեկ էլ «դա իմ կարծիքն ա» ու վերջ։
Որտև մարդիկ լսել են, որ ամեն մարդ կարա սեփական կարծիքն ունենա, ու թքած գիտության վրա։
Ու այ սենց բաներից հետո էլ ոչ էլ ուզում ես բան բացատրես։ Պարզապես մտքումդ արձանագրում ես, որ հերթական հիմարի հետ գործ ունես, ու անցնում առաջ։ Սա իհարկե հիմնականում սոց ցանցերում տարածված խնդիրն ա, բայց դա սպանում ա բանավիճելու ցանկությունը։ Նաև այլ հարթակներում։
Ի դեպ, ինչքան գիտեմ, աուտիզմի պահով ոչ թե կապ չկա, այլ չի հայտնաբերվել: Սրանք մի քիչ տարբեր բաներ են: Այսինքն` հարյուր տոկոսով պնդել, թե կապ չկա, չի կարելի, պարզապես եղած տվյալների, հետազոտությունների արդյունքում նման կապ չի հայտնաբերվել (դեռ), ու չի բացառվում, որ ապագայում մի օր հայտնաբերվի: Ես ինքս էս երկու տեսակետներից ոչ մեկն էլ հալած յուղի տեղ չեմ ընդունում: Էս կյանքում ամեն ինչ հնարավոր եմ համարում ու ճիշտն ասած` զարմանում եմ որևէ բանի հնարավորությունը վստահաբար ու կտրուկ բացառողների վրա: