User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիքդ ասացիր՝ այդ թվում նաև իմ անձի մասին: Դեմ չեմ, քո իրավունքն է:

    Ըստ իս մեր բանակը, իր թերություններով հանդերձ, մեծ հաշվով բավարար էր իր առջև դրված խնդիրները կյանքի կոչելու համար, իսկ այդ խնդիրներից առաջնայինը Ադրբեջանն էր: Նիկոլի թեթևամիտ-անպատասխանատու քաղաքականության պատճառով, սակայն, մի կողմից մեք զրկվեցինք ՌԴ աջակցությունից, մյուս կողմից էլ Թուրքիան լիարժեք աջակցեց Ադրբեջանին: Այսինքն՝ մեր բանակը կռվեց թուրք-ադրբեջանական, ոչ թե միայն ադրբեջանական բանակի դեմ: Նույնիսկ այդ պայմաններում, սակայն, մեր «չեղած» բանակը ոչ միայն 44 օր այնուհանդերձ կռվեց ու դիմադրեց, այլև, զուտ ռազմական մակարդակում, զիջեց քիչ՝ Քելբաջար, Լաչին Աղդամը մենք կորցրինք քաղաքական պատճառներով: Իր հերթին հիշեցնեմ, որ այդ «չեղած» բանակը 26 տարի պահել էր դիրքերը և «հանկարծ» նիկոլենց վախտ ատկազ արեց...

    ՄՈԲ կոչվածում եղել են հսկայական թերություններ և մեկը ես ոչ մեկ անգամ եմ այդ մասին ասել: Տես օրինակ այս ինտերվյուս -

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Վերջին պատերազմում ռազմական ոլորտում խնդիրը նրանում էր, որ մեր բանակին դեմ տվեցին իր ուժերից վեր խնդիր, դա կարծես քաղաքային մեքենայով սար բարձրանալ լինի, ընդ որում նույնիսկ այդ պարագայում, կրկնեմ, բանակը իր չափով իր խնդիրները կատարեց:

    Կրկին ՄՈԲ պահով՝ ես էի՞ ուղիղ լայվերում կոչ անում... ջոկատներ կազմել և ֆիդայական կռիվ մղել՝ փոխանակ ՄՈԲ համակարգը կարգի գցելը: Այո, եղել են թերություններ, սակայն, դա դեռ կպարզվի, իրականում նաև չի եղել երկրի բարձրագույն ղեկավար կազմի կողմից ՄՈԲ համակարգը գործարկելու լուրջ փորձ, իսկ թե ինչո՞ւ, դա ևս հարց է:

    Եվ վերջում՝ ագրեսիվ դեմքին թռնելու ոճով գրել ես, որ ի՞նչ - դզումա՞ քեզ էդքան Սամվել Բաբայանը, մոտակա ընտրություններում իրեն աջակցի, ի՞նչ ասեմ: Անձամբ իմ կարծիքով այս պատերազմն արժանի է մի մեծ, համալրի քրեական գործի, որտեղ շատ շատերը պետք է օրենքով սահմանված ձևով քրեական պատասխանատվության ենթարկվեն, ընդ որում խոսքս ինչ որ շարքայինների մասին չէ, այլ՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության:
    Այ որ ասում եմ ինքնահռչակ ռազմական փորձագետ ես, նեղանում ես։
    Որ մեր բանակը իր առջև դրված խնդիրները կատարող լիներ հիմա Արցախից մեծ կտոր ականջը մնացած չէր լինի։ Քո լեզուն ոնց ա պտտվում, համարյա ամբողջ առկա ռազմական տեխնիկան ու հրետանին, հարձակվողից ավելի շատ զոհ տված, տարածքներ կորցրած բանակին ասես «մեծ հաշվով բավարար էր կատարելու խնդիրները»‎։ Իսկ հետաքրքիր ա որ բավարարը սա էր, բա՞ անբավարարը ոնց էր լինելու։
    Ասում ես կռվեց թուրք ադրբեջանական բանակի դեմ։ Մի հատ ապացույց կա թուրքերի՞։ Կամ մի քանի հարյուր էլ թուրք եղած լինի։ Ի՞նչ կապ ունի էդ։ Առաջին պատերազմում էլ չեչեններ կային որ էդ ժամանակ ռուսների մայրիկն էին լացացնում, հետո՞։ Հա լավ են արել բայրակտար են տվել գեներալներն էլ շտաբում նստած են եղել։ Կներեք էդ սաղ նորությու՞ն էր, որ թուրքերը ազերների կողմից են լինելու։ Բայրաքթարների մասին տեղյակ չէ՞ինք որ Սիրիայում քանի տարի էր գործում էին ու հավանաբար մեր դեմ է։ Կամ ինչ կապ ունի սիրիացի են բերել թե ազերի ա կռվում։ Կարո՞ղ ա սիրիացին տերմինատոր ա։ Բերել են որպես թնդանոթի միս լցրել են, որ մահանալուց չխնայեն։ Լրիվ «պլախոմու տանցոռու յայցա մեշոյուտ» վիճակ ա մոտդ։
    Ասում ես «զուտ ռազմական մակարդակում, զիջեց քիչ՝ Քելբաջար, Լաչին Աղդամը մենք կորցրինք քաղաքական պատճառներով»։ Այ էլի լրիվ ախմախ բան ես ասում։ Քարվաճառը, Բերձորը ու Ակնան կորցրեցինք ռազմական պարտության ու կապիտուլյացիայի արդյունքում։ Կռիվը որ շարունակվեր մեկ ա կորցնելու էինք ամեն ինչն էլ։ Սաղ լոլոներ ա, իբր պահել էինք, էլի կպահեինք։ «Ռազմական փորձագետ» ես սկի էն չես հասկանում որ էդ ուղղությամբ ուղղակի առանձնապես չեն հարձակվել դրա համար էլ «պահել ենք»։ Դե մի հատ որպես «ռազմական փորձագետ» ասա եթե մի բանակը հարավային թևով ջարդելով գալիս ա առաջ, ինչ իմաստ ունի մտնի Ակնայի հսկայական ականադաշտերի կամ Մռավի լեռնաշղթայի սարերի մեջ։ Հենա էդ ամրությունները թիկունքից կշրջանցի կմտնի էլի։ Վեց ամիս ա անցել բայց արդեն նոր հեքիաթներ են հորինվում։ Հիշեցնեմ դրությունը նոյեմբերի իննի դրությամբ՝ Շուշին ընկած էր, Բերձորի ճանապարհը կտրված էր, Մարտունին մի քանի հարյուր մետրի վրա էր ընկնելուց, ու թշնամին շարժվում էր արդեն դատարկ Ստեփանակերտ։ Ինձ չես հավատում նայի էս վիդեոն հիշողությունդ կարող ա թարմանա:



    Մի հատ 9:37 նայի ինչ ողբալի ա Ստեփանակերտի պաշտպանությունը։ Մի հատ փոս են փորել լրիվ անկապ հարթ տեղ, մտել մեջը որ անօդաչուից միգուցե թաքնվեն։ Մի երկու հատ էլ ինձ ու քեզանից տարիքով մեծ ականանետ։ Եկել ասում ես քաղաքական պատճառով Քարվաճառը զիջեցինք։ Պրիմիտիվ մանիպուլյացիա էլի։ Կրկնեմ Քարվաճառը, Բերձորն ու Ակնան զիջվեցին խայտառակ ռազմական պարտության արդյունքում։ Այլ բան ասելը ինքնախաբեություն ու մանիպուլյացիա է։

    ՄՈԲը պատերազմը սկսելուց չեն կարգի գցում։ ՄՈԲը պիտի միշտ պատրաստ լիներ, իսկ ո՞վ ա դրա մեղավորը։

    «Մեծ քրեական գործ» էս ամբողջ գրածիդ մեջ միակ բանն ա որ հետդ 100% համաձայն եմ։ ՈՒ ոնց որ Բաբայանն էլ էր էդ ասում, փաստորեն իր հետ էլ ես համաձայն։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 24.04.2021, 18:45:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •