Էս ծրագիրը եթե պայմանականորեն համարենք ստարտափ, ապա արժի էդ ոլորտում եղած “իմաստությունը” կիրառվի։ Էդ իմաստություններից մեկը ասում ա, որ պետք ա ուժերը ներդնել այսպես կոչված minimal viable product սարքելու վրա: Այսինքն՝ պետք չի սկսել քո վերջնական պրոդուկտի ամբողջ երազածդ ասենք 100 ֆունկցիաները նախագծելուց, այլ պետք ա կենտրոնանալ մինիմալ ֆունկցիոնալության վրա, ասենք 3 ֆունկցիա, ու դրանց բերել իդեալական աշխատող վիճակի ու քո պրոդուկտը ինչքան էլ հում, բայց կիրառելի լինի։ Հիմա էս դեպքում, եթե պետք ա գործը սկսել երբ ամեն ինչ որոշված համաձայնեցված լինի, բոլորին պարզ լինի թե հայի կոդեքսը բլա բլա, ով ինչից ա կրակում և այլն, մի քանի շաբաթից կամ ամսից ոչ մի բան համաձայնեցված չի լինելու ու հավեսդ էլ փախած ա լինելու։ Կարճ ասած, եթե ունես կոնկրետ գաղափար, որը կարծում ես աշխատող ա, շատ կոնկրետ բան ես ուզում անել (ասենք մի գյուղում ուզում ես սեմանար անել գյուղացիների հետ, կամ բամբակի սածիլներ ես ուզում տանել) ֊ էդ կոնկրետ բանը բրթի առաջ, մինչև հասնի տեղ, իսկ հայի կոդեքսը ու մնացածը տարիներով քննարկվող հարցեր են։
Կցորդ 56195
Էջանիշներ