User Tag List

Էջ 52 71-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #766
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ,

    Նիկոլը դավաճան չէ,ինչպես և դավաճաններ չեն Լևոնը, Ռոբերտը, Սերժը։
    Կհարցնեք․ ինչու՞։

    Հարցին ինքներդ կպատասխանեք, եթե վերլուծեք, թե ինչ ասել է դավաճանություն և դավաճան։ Դավաճանում են նրան կամ ինչ-որ բանի, ում կամ ինչին հավատարմության երդում են տվել։
    Բայց վերը նշվածները ուղն ու ծուծով հավատարիմ են իրենց սկզբնական երդումին, որը հնչում էր այսպես "Ծառայում եմ Սովետական Միությանը"։ Բա հիմա իրենք դավաճա՞ն են։ ԻՆչև հիմա էլ փառքով պատվով ծառայում են ԽՍՀՄ-ին բառիս բոլոր իմաստներով դրա իրավահաջորդին ծառայելով։

    Իսկ մենք այնքան տկարամիտ և անուղեղ ենք, որ ոչ մի կերպ չենք ուզում դա ընդունել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #767
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Դավաճանությունը պոզով պոչով չի լինում, եթե կարդաս երդման տեքստը։
    Si vis pacem, para bellum

  3. #768
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի փոքր կարող եմ մանրամասնեցնել․ տվյալ երդումը պարոն Տեր–Պետրոսյանը տվել է 1996–ին, նույն թվից մինչև 1998–ը ես ծառայել եմ Քարվաճառի հյուսիս արևմտյան դիրքերը պաշտպանող զորամասում։ Գումարտակի հրամանատարն (Սանասար Գաբրիելյան) ու գնդի հրամանատարը (Սեյրան Սարոյան) ծառայության ողջ ընթացքում զորքը հերթապահությամբ օգտագործել են որպես բանվոր՝ ծառահատման ու փայտի արտադրամասում, Քարվաճառ քաղաքի երկհարկանի ու եռահարկանի շենքերի ապամոնտաժման ու պանելներից արմատուրաներ որպես մետաղի ջարդոն հանելու, անտառից ընկույզ հավաքելու ու էլի ինչ–որ նյութական եկամուտներ ստանալու ու եկամուտները յուրացնելու նպատակներով, եկամուտների մի մասը ծախսել են պոռնիկների վրա, պոռնիկներին բացահայտ կերպով բերել են զորամաս ու իրենց կացարան, իրենց վարքուբարքով բարոյազրկել են ողջ անձնակազմը, որն առանց դրա էլ բազմաթիվ խնդիրներ ուներ դիսցիպլինայի, ֆիզիկական ու տակտիկական պատրաստվածության, բավարար սնունդ, հագուստ ու սապոգ ստանալու ու առողջական վիճակի հետ։ Ընթացքում տեղի են ունեցել զգալի քանակությամբ արտակարգ իրավիճակային զոհեր, օրինակ անտառանյութ կրող բեռնատարի վրաերթից զինվոր էր զոհվել, կամ անտառներում քարշ եկող զինվորը դուրս էր եկել ականի վրա, կամ անձնական վիճաբանության ժամանակ զինվորները իրար էին կրակել, կամ զինվորը իքնախեղվել ու արդյունքում անդամահատվել էր, և այլն, որոնք կարող էին չլինել գրագետ դիսցիպլինայի պայմաններում։
    Էս ընդամենը օրինակ է ՀՀ–ում իրավիճակի, որի պատասխանատուն բնականաբար մենակ երդում տված նախագահը չի։
    Եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, ապա դավաճաններ էին գումարտակի, գնդի հրամանատարները, սրանց գործունեությունը հովանավորող ու սրանց ապօրինի եկամուտներից վստահ եմ փայ ստացող «սպարապետ» Վազգեն Սարգսյանը, եվ սրանց վերահսկողությունից ամբողջությամբ դուրս թողած Տեր–Պետրոսյանը, այսինքն եթե սրանք բոլորը դավաճանության համար գնդակահարվեին, իմ կարծիքով շատ էլ արդար կլիներ։
    Սակայն ավելացնեմ, որ մեր ողջ ժողովդրի բարոյահոգեբանական վիճակը իմ ծնված օրվանից ի վեր իմ աչքին ալաբուլա է երևում, էս վերջին սերունդների մեջ է, որ ես փոքրիշատե քաղաքակիրթ մարդկային հատկություններ եմ նշմարում։
    Ուստի, կարծում եմ չարժի շատ խորանալ էս սաղ շիլափլավի մեջ որը կոչվում է Հայ Ժողովդրի Պատմություն, ու երևի պետք է ուշադրությունը սևեռել ներկա խնդիրների վրա ու փորձել ձերբազատվել բոլոր հիվանդագին երևույթներից,
    տրամաբանության հետ աղերս չունեցող էմոցիոնալ զեղումներից ու մնացած արատներից։
    Յուրաքանչյուրը իր մեջ պիտի արժեհամակարգային հեղափոխություն անի ու առաջնորդվի առաջին հերթին ազնվությամբ, տրամաբանությամբ, հոգատարությամբ ու համառ աշխատանք կատարելու պատրաստակամությամբ ու հետևի, որ կողքիններն ու տեսադաշտում հայտվածները շարժվեն նույն սկզբուքներով, կամ աշխատի մնացածին դարձի բերելու ուղղությամբ (Շարիաթի օրենքների հետ չխառնել)։
    Եթե ժողովդրի մեծամասնությունը հաջողեց հաղթահարելու սեփական ներքին կոնֆլիկտներն ու հոգեկան զեղումները, ապա անկախ պետականությունը փրկվելու շանսեր ունի։
    Եթե շարունակեցինք նույն կերպ, ինչ որ էինք առնվազն վերջին կես դարի ընթացքում, ապա Հայաաստանի Հանրապետությանը նվիրում ենք երգ՝
    Գնաս բարով իմ երկիր Հայաստան,
    Դարդերի մեջ թաղված անհույս Հայաստան,
    Քարքարո՜տ եեեեերկիիի՜ր․․․․
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.12.2020), Varzor (11.12.2020), Արէա (10.12.2020), Բարեկամ (10.12.2020), Գաղթական (10.12.2020), Նաիրուհի (11.12.2020), Ներսես_AM (10.12.2020)

  5. #769
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան,

    Ցավերից մեկն էլ այն է, որ "ճորտ ու տեր" հարաբերությունները չգիտես ինչու համարում ենք դաշնակցային։
    Ռուսաստանը փտած և կոռումպացված միջնադարյան կառավարման համակարգի (բյուզանդականի և մոնղոլ-թաթարականի հիբրիդ) վրա հիմնված պետություն է, որին երբևիցե ձեռնտու չի լինի, որ իր ազդեցության գոտում գտնվող երկրներում ադեկվատ ղեկավարներ լինեն։ Իրենց ընդամենը պետք են հլու կամակատարներ, որոնք իրենց երկրներում ավտորիտար ավազակապետեր են։
    Ճորտ-տեր հարաբերության այ հիմա ա վերածվել, երբ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի դեմ մանր ու մեծ քայլեր էին անում ու հրճվում էին «ինքնիշխանություն» գոռալով։ Անկախ նրանից, թե Ռուսաստանը փտած ա, փտած չի, կոռումպացված ա, թե չէ, մեր պետության շահերից բխում ա էդ պետության հետ դաշնակցային հարաբերություններ ունենալ, ինչը նախկին իշխանությունները լավ-վատ, բայց կարողանում էին անել, իսկ ներկայիս իշխանությունները հրճվում էին Ռուսաստանի դեմ արած ամեն քայլից, իրանց թվում էր, թե ինքնիշխանություն ես խաղում, իսկ դա ընդամենը դաշնակցային հարաբերությունների քանդում էր։

    Պետք ա մի բան շատ պարզ հասկանալ. մենք առանց դաշնակցի չենք կարա, էս մեծ աշխարհում ոչ ոք չի կարա, սկի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պես գերտերությունները չեն կարա։ Դրա համար պետք ա մեր դաշնակիցներին խելամտորեն ընտրենք, ըստ շահերի համընկնելու, ոչ թե էդ պետության ներսում կոռումպացված ա, միջնադարյան, թե ինչ ա։ Հիմա մեզ Սաուդիի հետ դաշնակցելն էլ ա ձեռնտու, ուրեմն պիտի դաշակցենք, իրանց ներքաղաքական կյանքը մեր գործը չի։ Մենք պիտի անենք բաներ, որ մեր ու մենակ մեր շահերից են բխում։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (11.12.2020)

  7. #770
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու քո գրածից գոհ ե՞ս։ «մինչև հոգու խորքը կոռումպացված էին», «գործիչներ էին», «Արցախը պահելը առաջնահերթություն էր», էս փիլիսոփայության դոկտորի գրած ա՞։
    Իսկ քո գրածը ուղեղ ունեցող մարդու գրա՞ծ ա։

    Սաղ խնդիրն էն ա, որ Նիկոլի իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանի ամբողջ ներքաղաքական կյանքը բաժանվել ա սև-սպիտակի, ու շատերի ուղեղը դժվարությամբ ա մտնում, որ հա՜, մինչև ուղնուծուծը կոռուպցիոները կարա նաև որոշակի արժեհամակարգ ունենա, որի մեջ մտնում ա Արցախը ոչ մի գնով չզիջելը։ Ավելին ասեմ՝ Ռոբը հենց էդ թեմայով էլ էկավ իշխանության, էդ թեմայով էլ Սերժին կարգեց որպես իրա իրավահաջորդ։

    Ահավոր լուրջ խնդիր ա, որ ոչ մի իշխանության լավ ու վատ կողմերը տեսնել չեք ուզում, բայց տենց չի լինում։ Աշխարհում չկան կատարյալ լավ ու վատ իշխանություններ։ Հիմա Սերժն ու Ռոբն ինչքան էլ կոռումպացված էղած լինեն, իրենց իշխանության մեջ կարելի ա դրական բաներ գտնել։ Խնդիրն էն ա, որ Նիկոլն իշխանության էկավ՝ մերժելով մինչև ինքը ցանկացած բան, լիներ դա լավ, թե վատ (չնայած տարօրինակ կերպով լիքը գույնը փոխած նախկինների պահելով իր իշխանության մեջ), իսկ տենց չի լինում, տենց վտանգավոր ա հատկապես պատերազմող պետության համար, ինչում համոզվեցինք։

    Ինչ վերաբերում ա նրան, թե ով էր դավաճան։ Ոչ ոք էլ դավաճան չի, ամեն մեկն ունի իր քաղաքական օրակարգը։ Ուղղակի, ցավոք, ոմանց օրակարգը պետության շահերից չի բխում։ Ես չգիտեմ՝ Արցախի հանձնումը եղավ, որովհետև Նիկոլը նախապես ծրագրել էր հանձնել, թե ուղղակի ինքն ահավոր ինկոմպետենտ ա, ուղղակի դա օգտագործվեց, բայց գիտեմ, որ իրավիճակի ամբողջ պատասխանտվությունն ինքն ա կրում ու վտանգավոր ա մեր պետության համար։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 10.12.2020, 13:08:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Overdose (10.12.2020)

  9. #771
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինչ ինձ հիշում եմ, ամեն հաջորդ օրը Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ ավելի թույլ, ավելի աղքատ, ու ավելի սակավամարդ էր դառնում։

    Ադրբեջանն այսօր 50 միլիարդ դոլար պահուստային ֆոնդ ունի, մեր 8 միլիարդ արտաքին պարտքի ու 0 դրամ պահուստային ֆոնդի դիմաց։

    Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի պետական բյուջեից շատ էր։

    Ադրբեջանը օր-օրի ավելի ուժեղ ու հարուստ էր դառնում, երբ Հայաստանը ամեն հաջորդ օրն ավելի աղքատ ու սակավամարդ էր դառնում։

    Թե ինչ կապ ունի էս ամենի հետ Փաշինյանը, միայն Հրանտ Մելիք-Շահնազարայանը, Էդգար Էլբակեանը, Կարեն Վրթանեսյանը, Վահագն Մխոյանը, Անժելա Էլիբեկովան, Տիգրան Քոչարյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Մալյանը, Արեն Ապիկյանն ու սրանց պրոպագանդայի տակ հայտնված մարդիկ կիմանան։

    Երկար տարիներ քաղցկեղից բոլոր օրգանները վերջնականորեն քայքայված մարդու մահվան համար մեղադրում են վերջին երկու օրվա բժշկին։

    Ու ով էսօր խոսում ա էս մասին, նույն էդ մարդիկ զոմբի, պողոս, օխլոս, սորոսական ու եսիմ ինչ են ասում, ճիշտ, ոնց մինչև հեղափոխությունը բոլոր նրանց, ով խոսում էր մեր մահացու հիվանդության ու դրա դեմ ոչ մի բան չարվելու մասին, նույն էս «վերլուծաբանները» պայքարիստ, աշխուժակ, գրանտակեր մարգինալներ էին ասում, ու ծաղրում ու անվանարկում էին։

    Եթե գլխավոր մեղավոր կա, բոլորիցս բացի, հենց էս մարդիկ ու սրանց հրահանգիչներն են, ովքեր չեն թողել ոչ մի դրական փոփոխություն Հայաստանում, մինչև ժողովուրդը հոոսահատությունից ընտրեց ցանկացածին, ով սրանցից չէր, ու գուցե մի քանի օրով մոտեցրեց անխուսափելի աղետը։

  10. #772
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի անուն բաց ես թողել։

    Խնդիրն էս ա էլի, որ էդ ցուցակից առնվազն մի քանիսը հենց թեմայի շատ ուժեղ գիտակներ ու մասնագետներ են, բայց իրենց ասածը պրոպագանդա ա ընկալվում։ Էս մարդիկ զգուշացնում էին, վերլուծում իրավիճակը, ահազանգում, բայց չէ, փաստորեն պրոպագանդա էին անում, ոմն այթիիշնիկներ թուրքագետ-քաղաքագետ մասնագետներից շատ բան գիտեն, մասնագետների ասածն էլ պրոպագանդա ա։ Է՞ս կարգի մեծամտություն։

    Ու ի դեպ, խոստովանում եմ, որ կոնկրետ Էդգար Էլբակյանին ես էլ եմ երկար ժամանակ համարել ՀՀԿ-ական գործիչ, մինչև որ մի օր հասկացա, որ էդ ե՜ս եմ պրոպանգադայի տակ ընկել, Էդգար Էլբակյանն իրականում իր գործի մասնագետն ա, ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի։

  11. #773
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ոնց հասկանում եմ, խոստանում են Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի ամրապնդում, ինչը օքեյ ա։ Ու չեմ բացառում, որ Ռուսասանն էլ ուզենա, որ Հայաստանն ավելի ադեկվատ ղեկավարություն ունենա, որոնց հետ հնարավոր լինի աշխատել, հետևաբար իշխանափոխությունը նաև Ռուսաստանի շահերից ա բխում, ինչը չի նշանակում, որ Հայաստանի շահերից չի բխում։ Ուղղակի էդ շահերն էս պահին համընկնում են։ Բայց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կամ այլ տեսակի ծայրահեղ ռուսամետ բաներ չեմ նկատում։
    Ռուսաստանի կազմի մեջ մտնել չասացի էլ, ասացի ավելի համառ պայքարել Ռուսաստանի շահերի համար, քան Ռուսաստանը՝ Սորոսից սնվող գրասենյակների փակում, չեմ հիշում, թե ոնց էր ձևակերպված, բայց հստակ ակնարկ էր, հակաթուրքական ագենդայի հրապարակայնացումը և այլն: Ասենք՝ դու ունեցի նման ներքին ագենդա, բայց տենց հրապարակայանացնե՞լ, դա դիվանագիտություն չի, կամ անմեղսունակ պոպուլիզմ ա, ինչը դու ատելով ատում ես, կամ ավելի շուտ Ռուսաստանին հստակ ակնարկ, ինչին ևս ես ավելի հակված եմ, որովհետև իրանց հույսը ժողովրդի փողոց դուրս գալը չի, այլ արտաքին ուժերը, որոնք երևի էս պահին որոշակի չափով քաջալերում են երկու կողմին էլ:

    Ինչ վերաբերվում ա օտարերկրյա դրամաշնորհներով սնվող կազմակերպություններին, պարզ ա, որ նրանից յուրաքանչյուրը իր ագենդան ունի, որոշակի փակուկ ուժի կիրառում ա, ու էդ ագենդան կարող ա ոչ միշտ համընկնի քո պետության առաջնահերթությունների հետ, բայց տենց հարցերը արգելելով չեն լուծվում դեմոկրատիաներում, այլ համագործակցության եզրերով, ասենք դադարում ես վարչապետի մակարդակով Բաց հասարակությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ հանդիպումները, եթե դա էս պահին խանգարում ա քո քաղաքականությանը, կամ թեկուզ ուղղակի ոչնչով չի օգնում, ոչ թե փակում ես սաղին: Նորից կամ քո ատելի պոպուլիզմն ա, որովհետև մեր ժողովուրդը սարսափած ա լգբտ-ներից, ու Սորոս-լգբտ դաշինքը մեր պարտության հիմնական մեղավորներից ա հռչակված, մեկ-մեկ գրառումներ եմ ֆեյսբուքներում տեսնում, մտածում եմ՝ էս մարդիկ Ռուսաստանին չէ, Թուրքիային էլ երկիրը կհանձնեն, մենակ փողոցում երկու պապա չտեսնեն, կամ իրանց երեխաների մոտ գենդեր բառը դպրոցում չարտասանեն: Կամ նորից հստակ ակնարկ ա Ռուսաստանին, որ հանուն քեզ ամեն ինչ, Նիկոլին հեռացրու, մեզ բեր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.12.2020, 13:47:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (10.12.2020)

  13. #774
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի անուն բաց ես թողել։

    Խնդիրն էս ա էլի, որ էդ ցուցակից առնվազն մի քանիսը հենց թեմայի շատ ուժեղ գիտակներ ու մասնագետներ են, բայց իրենց ասածը պրոպագանդա ա ընկալվում։ Էս մարդիկ զգուշացնում էին, վերլուծում իրավիճակը, ահազանգում, բայց չէ, փաստորեն պրոպագանդա էին անում, ոմն այթիիշնիկներ թուրքագետ-քաղաքագետ մասնագետներից շատ բան գիտեն, մասնագետների ասածն էլ պրոպագանդա ա։ Է՞ս կարգի մեծամտություն։

    Ու ի դեպ, խոստովանում եմ, որ կոնկրետ Էդգար Էլբակյանին ես էլ եմ երկար ժամանակ համարել ՀՀԿ-ական գործիչ, մինչև որ մի օր հասկացա, որ էդ ե՜ս եմ պրոպանգադայի տակ ընկել, Էդգար Էլբակյանն իրականում իր գործի մասնագետն ա, ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի։
    Ո՞ւր ա հակառակ պրոպագանդա։ Միայն էս մարդիկ են խոսում, բոլոր մեդիաները միայն սրանց են լուսաբանում, հակառակ կարծիքի սով ա Հայաստանում։
    Ոչ ոք էլ ՀՀԿ-ի հետ կապ չունի, բոլորը անմեղ, անկախ, տաղանդավոր վերլուծաբաններ են, բայց թե ինչով էին զբաղված էս վերլուծաբանները մինչև 2018 թիվը, երբ գնում էինք անխուսափելի կործանման, ոմն այթիշնիկը շատ լավ ա հիշում՝ մեր հզորացումն ու Ադրբեջանի կազմաքանդումն էին լուսաբանում, ընթացքում սորոսական գրանտակեր զոմբիներին հայհոյելով։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (10.12.2020), մարդ եղած վախտ (10.12.2020), Ներսես_AM (11.12.2020), Ուլուանա (10.12.2020), Վիշապ (10.12.2020)

  15. #775
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի անուն բաց ես թողել։

    Խնդիրն էս ա էլի, որ էդ ցուցակից առնվազն մի քանիսը հենց թեմայի շատ ուժեղ գիտակներ ու մասնագետներ են, բայց իրենց ասածը պրոպագանդա ա ընկալվում։ Էս մարդիկ զգուշացնում էին, վերլուծում իրավիճակը, ահազանգում, բայց չէ, փաստորեն պրոպագանդա էին անում, ոմն այթիիշնիկներ թուրքագետ-քաղաքագետ մասնագետներից շատ բան գիտեն, մասնագետների ասածն էլ պրոպագանդա ա։ Է՞ս կարգի մեծամտություն։

    Ու ի դեպ, խոստովանում եմ, որ կոնկրետ Էդգար Էլբակյանին ես էլ եմ երկար ժամանակ համարել ՀՀԿ-ական գործիչ, մինչև որ մի օր հասկացա, որ էդ ե՜ս եմ պրոպանգադայի տակ ընկել, Էդգար Էլբակյանն իրականում իր գործի մասնագետն ա, ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի։
    Էդգարը երբեք իր ասածները չի հիմնավորում, ասում ա՝ տվյալներ ունեմ, որոնք վերլուծում եմ, ընդ որում պատերազմի ընթացքում նույնկերպ ինչպես իշխանությունները, նպաստում էր էյֆորիայի տարածմանը, եթե տվյալներ ուներ, կարող էր գոնե սուս մնար: Եսնախ չեմ վստահում իր ասածներին, երբ ընդմանեը պետք ա հավատալ իրան, երկրորդ առաձնապես չեմ էլ կարողանում լուրջ ընդւոնել իրան, թե կարող ա էդքան շատ տվյալներ ունենա: Գագիկ Սողոմոնյանին ու Ռեգինա Պրազյանին ավելի Փատ եմ հավատում, որովհետև մեկը երևի Միշիկն ա, մյուսը Նիկոլը կամ Աննա Հակոբյանը, ներքին ինֆո ունեն իրոք

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.12.2020), Գաղթական (10.12.2020), Ներսես_AM (11.12.2020)

  17. #776
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե դուք նոր եք սկսել էս մարդկանց հետևել, ու տպավորության տակ եք, որովհետև իրոք խելացի են, ու ես վստահ եմ, որ որոշակի այլ պայմաններում աննկարագրելի օգտակար կարող էին լինել երկրին, բայց ես 2008թ.-ից հետևում եմ սրանց, ի դեպ, սկզբում ընդգծված հակալևոնական, ու սրանց պրոպագանդայի ազդեցության տակ՝ Ակումբում սկզբնական շրջանի գրառումներս կփաստեն սա, մինչև չկարողացա տեսնել իմ շուրջը տեղի ունեցողի ու սրանց ներկայացրածի հակասությունները։

  18. #777
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճորտ-տեր հարաբերության այ հիմա ա վերածվել, երբ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի դեմ մանր ու մեծ քայլեր էին անում ու հրճվում էին «ինքնիշխանություն» գոռալով։ Անկախ նրանից, թե Ռուսաստանը փտած ա, փտած չի, կոռումպացված ա, թե չէ, մեր պետության շահերից բխում ա էդ պետության հետ դաշնակցային հարաբերություններ ունենալ, ինչը նախկին իշխանությունները լավ-վատ, բայց կարողանում էին անել, իսկ ներկայիս իշխանությունները հրճվում էին Ռուսաստանի դեմ արած ամեն քայլից, իրանց թվում էր, թե ինքնիշխանություն ես խաղում, իսկ դա ընդամենը դաշնակցային հարաբերությունների քանդում էր։

    Պետք ա մի բան շատ պարզ հասկանալ. մենք առանց դաշնակցի չենք կարա, էս մեծ աշխարհում ոչ ոք չի կարա, սկի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պես գերտերությունները չեն կարա։ Դրա համար պետք ա մեր դաշնակիցներին խելամտորեն ընտրենք, ըստ շահերի համընկնելու, ոչ թե էդ պետության ներսում կոռումպացված ա, միջնադարյան, թե ինչ ա։ Հիմա մեզ Սաուդիի հետ դաշնակցելն էլ ա ձեռնտու, ուրեմն պիտի դաշակցենք, իրանց ներքաղաքական կյանքը մեր գործը չի։ Մենք պիտի անենք բաներ, որ մեր ու մենակ մեր շահերից են բխում։
    Հա ասում եմ, քաղաքական քննարկումների մեջ չմտնեմ, բայց հնար չկա։
    Բյուր ջան, Վարզորը շատ ճիշտ նշել ու բացատրել է, նշելով որ պետությունների արժեքների կրողն է, ինչը բացարձակ ճշմարտություն է, բացի էդ մենք գնալով մոլորվում ենք ու չենք գիտակցում, որ Ռուսաստանը մեր պետականությանը վտանգ սպառնացող պետություն է նաև։ Դուք ընդհանրապես վերջին ժամանակներում հետևե՞լ եք ռուսական քաղ դաշտում ու քաղաքագետների արտահայտած կարծիքներին։ Էդ մարդիկ համամյութենական պետություն ստեղծելու նպատակ ունեն, լավ էս տիպի՞ թքած ունենալ սեփական պետականության վրա։
    Խոսքը չի գնում, թե մեր դաշնակցի երկրի ներսում ինչ իրավիճակ է, այլ թե էդ պետությունը մեզ իրապես դաշնակից է, թե՞ չէ։ Լավ, էս Նիկոլը էկավ սաղ փչացրեց, բլին, բա էդ ամբողջ ընթացքում, երբ Ռուսաստանը ԵԱՀԿ մինսկի համանախագահ երկրներից էր ու մեր գլխավոր դաշնակիցը, խի՞ օր օրի բանակցային սեղանում մեր վիճակը ծանրանում էր։ Լավ, դուք դաշնակից երկրի օրինակ չգիտե՞ք, հենա Թուրքիան Ադրբեջանի համար իրական դաշնակից էր, էլի իրա շահերի համար իհարկե, բայց ռեալ դաշնակիցա մարդը, իսկ Ռուսատանը երբեք չի թաքցրել, որ Ադրբեջանը իր համար Հայաստանից պակաս կարևորա չի։ Լավ, Նիկոլը սաղ վարի տվեց, բա Ապրիլյանը խի՞ էղավ, հենա մեր գերհզոր դաշնակիցը կար, որը մեծ լծակներ ուներ Ադրբեջանի վրա։
    Ախպեր, ես էլի եմ շշմում, որ մենք ամեն ինչ անհատի հետ ենք կապում, չգիտակցելով մեր սեփական մեղքերը։ Այո, Նիկոլը չի համապատասխանել և համապատասխանում երկրի վարչապետի պաշտոնին, բայց էս ամենը մեր էսքան տարիների տինտիրիդների արդյունքնա ու Նիկոլը էդ տինտիրիդների շարունակողն էր։
    Ինչ մնում է իրա հակառուսական գործունեությանը, ապա էս միֆա։ Ինքը չափից դուրս պրոռուսական քաղ գործիչ է, մի քիչ հետևեք էս պատերազմի ընթացքում իրա վարած տգետ քաղաքականությանը։ Մակրոնի հայտարարությունները, Ֆրանսիայի դիրքորոշումը, իսկ մենք դուռը շփցրինք իրանց երեսին ու ընկանք Պուտինի գիրկը։ Իսկ էս Մարդը ուներ կրա հստակ դիրքորոշումը էս հարցում, որտեղ դուրս է գալիս ամենամեծ պլյուսով։ բերեց իրա զորքը մտցրեց Արցախ, Հայաստանի համար դարձավ փրկիչ, Ադրբեջանի համար էլ ինքնիշխանությունը պահելու գործոն։ Բլեստյաշի

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (11.12.2020), Աթեիստ (10.12.2020), Գաղթական (10.12.2020)

  20. #778
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը

    Յոհան, իհարկե Ռուսաստանը կարա ունենա իրա երազանքները։ Ու իհարկե մենք կարանք դիմադրենք։ Բայց ո՞նց։ Դիմադրելը լինում ա հենց ամուր դաշնակցային հարաբերություններ ունենալով։ Եթե Ռուսաստանը գիտի, որ իրա հետ ես, ինքը քեզ հանգիստ ա թողնում։ Եթե տեսնում ա, որ ուրիշ կողմ ես շեղվում, գալիս, նենց ա անում, որ իրա մաս ես դառնում, ինչը հենց հիմա ա կատարվում։

    Դիվանագիտական դաշտում մենք չէինք պարտվում, դա էլ ա էղել ներկայիս իշխանությունների հորինած միֆերին, որոնց մեկը ես հավատում էի։ Հակառակը՝ ապրիլյանից հետո դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ էին արձանագրվել, իսկ նոր վարչապետդ գալիս, դիվանագիտությունը զրոյից ա սկսում։ Այ հենց էդտեղից սկսվում ա պարտությունը։

    Ու ո՜չ, Նիկոլը պրո-ռուսական չի էղել, հենց դա ա միֆ, փաստերին նայի.
    1. Խաչատուրովին հետ կանչելն ու ՀԱՊԿ-ը վարկաբեկելը
    2. Պուտինի հրավերը Մոսկվա գնալու չընդունելը, երբ մի շաբաթ առաջ զեկուցվել ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ են սկսելու
    3. Ռուսական բիզնեսների դեմ հետապնդում սկսելը ու ոչ մի բան չգտնելը
    4. Անվտանգության զանազան օղակներում էնպիսի մարդկանց դնելը, որոնց Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի վստահում

    Ու շարքը կարելի ա շարունակել։ Էս բոլորը նպաստավոր աշխարհաքաղաքական պայմաններ ա ստեղծել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, հստակ իմացել են, որ հարձակվեն, Ռուսաստանը մատը մատին չի տալու, որտև հասցրել են։ Ու մի հատ պատկերացրու դու ես Պուտինի տեղը, քեզ երկուսուկես տարի էդքան ձեռ առնեն, ո՞նց կարձագանքես։ Կասես, դե լավ, ոչինչ, որ ինձ էշի տեղ էիք դնում, գալիս եմ ձեզ փրկե՞մ։

    Իսկ բուն պատերազմի ընթացքում եթե ուշադիր հետևես դիվանագիտական քայլերը, սկզբում արևմուտք էին ձգվում, լացում, թե մենք ժողովրդավար ենք, բռնապետները հարձակվել են մեզ վրա։ Հետո կամաց-կամաց դեպի արևմուտք սլաքը նվազեց, Ռուսաստանինը մեծացավ։ Ես չգիտեմ՝ Նիկոլն ու Պուտինն ինչ են խոսել օրը հինգ-վեց անգամ, ոնց որ Նիկոլն ա ասում, բայց գիտեմ, որ Նիկոլը կոնկրետ օգնություն չի ուզել Ռուսաստանից։ Կամ եթե ուզել ա, Պուտինը մերժել ա կամ պայման ա դրել, որ ռադ ըլնի, չգիտեմ, էս բաները դեռ պիտի բացահայտվեն։

    Հետո, անկախ նրանից Ռուսաստանն ինչ նպատակ ունի, Հայաստանն ու Ռուսաստանը հատվող շահեր ունեն, Հայաստանն ու արևմուտքը՝ չէ։ Հետևաբար, պետք ա Ռուսաստանի հետ դաշնակցել, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակն ինքնասպանություն ա։

  21. #779
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե դուք նոր եք սկսել էս մարդկանց հետևել, ու տպավորության տակ եք, որովհետև իրոք խելացի են, ու ես վստահ եմ, որ որոշակի այլ պայմաններում աննկարագրելի օգտակար կարող էին լինել երկրին, բայց ես 2008թ.-ից հետևում եմ սրանց, ի դեպ, սկզբում ընդգծված հակալևոնական, ու սրանց պրոպագանդայի ազդեցության տակ՝ Ակումբում սկզբնական շրջանի գրառումներս կփաստեն սա, մինչև չկարողացա տեսնել իմ շուրջը տեղի ունեցողի ու սրանց ներկայացրածի հակասությունները։
    Ես էլ եմ իրանց շա՜տ վաղուցվանից հետևում, հենց հակալևոնական հողի վրա, երբ ողջ ակումբը լևոնական էր դարձել, ու մի քիչ մաքուր օդի կարիք կար։ Մենակ Անժելային եմ նոր հայտնաբերել։ Հետո, օրինակ Էդգար Էլբակյանը վերջին վիդեոյում հենց Լևոնի թեկնածությունն էր առաջարկում, ինչի հետ հեչ համաձայն չեմ, բայց դե Լևոնն էլ էս պահին Նիկոլից լավ կլիներ։ Ու ի վերջո, իրանք զուտ խելացի մարդիկ չեն։ Ես ու դու էլ ենք խելացի, կարանք նստենք, ժամերով էս թեմաներից խոսենք, բայց իրանցից առնվազն մի քանիսը հենց ոլորտի մասնագետներ են՝ ադրբեջանագետ, թուրքագետ, և այլն։ Իրանք իրանց մասնագիտական գործունեությունը նվիրել են էս թեմաներին, հետևաբար ինձնից ու քեզնից շատ բան գիտեն ու շատ բան են հասկանում, նույնիսկ եթե հակալևոնական են (ու վերջին հաշվով երևի դրա համար են հակալևոնական՝ խիստ դեմ լինելով պատերազմ, թե խաղաղություն թեզին)։

  22. #780
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոհան, իհարկե Ռուսաստանը կարա ունենա իրա երազանքները։ Ու իհարկե մենք կարանք դիմադրենք։ Բայց ո՞նց։ Դիմադրելը լինում ա հենց ամուր դաշնակցային հարաբերություններ ունենալով։ Եթե Ռուսաստանը գիտի, որ իրա հետ ես, ինքը քեզ հանգիստ ա թողնում։ Եթե տեսնում ա, որ ուրիշ կողմ ես շեղվում, գալիս, նենց ա անում, որ իրա մաս ես դառնում, ինչը հենց հիմա ա կատարվում։
    Բյուր, անկեղծ ասա, ղժժու՞մ ես վրես։ Դու Ռուսաստանի վարած քաղաքականությունից տեղյա՞կ ես, հեչ հետաքրքրվե՞լ ես, էս երազանքը արդեն շատ վաղուց վերածվել է նպատակի ու շուտով կարող ենք առաջին քայլը տենսել, Բելառուսը վկա։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվանագիտական դաշտում մենք չէինք պարտվում, դա էլ ա էղել ներկայիս իշխանությունների հորինած միֆերին, որոնց մեկը ես հավատում էի։ Հակառակը՝ ապրիլյանից հետո դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ էին արձանագրվել, իսկ նոր վարչապետդ գալիս, դիվանագիտությունը զրոյից ա սկսում։ Այ հենց էդտեղից սկսվում ա պարտությունը։
    խորհուրդ եմ տալիս, անցյալում արված իմ ու քո գրառումները կարդալ, վայ աստվատ, լավ խի՞ սենց, բայց ռաս ուժ վարչապետս, կմտնես ուրիշ գրառումներ էլ կկարդաս, կարամ լինքը տամ։
    Իսկ բուն գրածիդ մասով, արդեն վստահ եմ, որ ղղժում ես։ Դու ուրիշ իրականություն ես ներկայացնում, Կազանի փասթափղփին ծանո՞թ ես ։Ճ Մեզ արդեն ինչ դեմ էին տալիս համաձայնվում էինք, իրանք ավելին էին ուզում-էս ու՞մ խոսքերնա։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ո՜չ, Նիկոլը պրո-ռուսական չի էղել, հենց դա ա միֆ, փաստերին նայի.
    1. Խաչատուրովին հետ կանչելն ու ՀԱՊԿ-ը վարկաբեկելը
    2. Պուտինի հրավերը Մոսկվա գնալու չընդունելը, երբ մի շաբաթ առաջ զեկուցվել ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ են սկսելու
    3. Ռուսական բիզնեսների դեմ հետապնդում սկսելը ու ոչ մի բան չգտնելը
    4. Անվտանգության զանազան օղակներում էնպիսի մարդկանց դնելը, որոնց Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի վստահում
    ՀԱՊԿ էս պատերազմի ընթացքում գիտես ՀՀ տարածքում ինչքա՞ն ռազմական տեխնիկա է խոցվել, բա խի՞ ՀԱՊԿ-ին չէինք դիմում, կամ Հուլիսյան դեպքերի վախտ ։Դ Նիկոլը էդքան տղա չէր, որ իրոք կանգներ ու ցույց տար էդ ՀԱՊԿ-ի փուչիկի կերպարը։
    Մյուս կետերը էնքան թույլ էին, որ ասելու բան չկա, էն չորրորդը ընդհանրապես ցույց է տալիս, որ իրավիճակին ծանոթ չես։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու շարքը կարելի ա շարունակել։ Էս բոլորը նպաստավոր աշխարհաքաղաքական պայմաններ ա ստեղծել Ադրբեջանի ու Թուրքիայի համար, հստակ իմացել են, որ հարձակվեն, Ռուսաստանը մատը մատին չի տալու, որտև հասցրել են։ Ու մի հատ պատկերացրու դու ես Պուտինի տեղը, քեզ երկուսուկես տարի էդքան ձեռ առնեն, ո՞նց կարձագանքես։ Կասես, դե լավ, ոչինչ, որ ինձ էշի տեղ էիք դնում, գալիս եմ ձեզ փրկե՞մ։
    Բյուր, անկեղծ ճիշտ ես, պետքա հետևել մասնագետներին, որ սենց բաներ չասել։
    Ախր, կարաս դնես ու Թուրքիայի վերջին տարիների վարած քաղաքականությանը նայես, թե բա Թուրքիան տեսավ, որ Հայաստանը Պուտինին նեղացրելա, դրա համար հարձակվեց։ Թորքիայի մասով կարամ երկու էջ գրեմ, մի էջ էլ նվիրեմ վերջին տարիների Ռուս-թուրքական հարաբերություններին, բայց դու էլի շեղվում ես բուն թեմայից։ ուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, էս մարդիկ էս մի քանի տարիա էս են առաջարկում, տարածքների հանձնում ու իրանց զորքերի տեղակայում։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ բուն պատերազմի ընթացքում եթե ուշադիր հետևես դիվանագիտական քայլերը, սկզբում արևմուտք էին ձգվում, լացում, թե մենք ժողովրդավար ենք, բռնապետները հարձակվել են մեզ վրա։ Հետո կամաց-կամաց դեպի արևմուտք սլաքը նվազեց, Ռուսաստանինը մեծացավ։ Ես չգիտեմ՝ Նիկոլն ու Պուտինն ինչ են խոսել օրը հինգ-վեց անգամ, ոնց որ Նիկոլն ա ասում, բայց գիտեմ, որ Նիկոլը կոնկրետ օգնություն չի ուզել Ռուսաստանից։ Կամ եթե ուզել ա, Պուտինը մերժել ա կամ պայման ա դրել, որ ռադ ըլնի, չգիտեմ, էս բաները դեռ պիտի բացահայտվեն։
    էդ մասին քեզ Պուտիննա ասե՞լ ։Դ Իսկ ինձ ասելա, որ Փաշինյանը առաջարկելա, որ ինքը հրաժարական կտա, եթե ավելի լավ պայմաններ կլինեն ՀՀ-ի համար, բայց առաջարկը մերժվելա։
    Լավ, դու գոնե Պուտինի վերջին հայտարարությունները լսե՞լ ես Փաշինյանի մասին ։Դ

    Հետո, անկախ նրանից Ռուսաստանն ինչ նպատակ ունի, Հայաստանն ու Ռուսաստանը հատվող շահեր ունեն, Հայաստանն ու արևմուտքը՝ չէ։ Հետևաբար, պետք ա Ռուսաստանի հետ դաշնակցել, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերակն ինքնասպանություն ա։[/QUOTE]
    Էս վերջին մասը շատ կասկածելիա, լիքը ուրիշ տարբերակներ կան։ Պետք է զուտ քուչի դիվանագիտությունից անցում կատարել ու լուրջ զբաղվել էս հարցով։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (10.12.2020), Ներսես_AM (11.12.2020)

Էջ 52 71-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •