Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշապ, կասե՞ս որ մասից ա պետք նայել։ Ես սկիզբը նայեցի ու տեղ-տեղ առաջ տվեցի, ամեն տեղ մարդը խնդրող-աղաչողի դերում էր, ոչ մի ագրեսիա չտեսա, մինչդեռ ոստիկանը հենց ամենասկզբում, երբ մոտեցավ ու բացեց մեքենայի դուռը, առաջին բառերը՝ put your f*ing hands on the wheel. Why f*ing? Բա անմեղության կանխավարկածն ու՞ր ա։ Էլ չեմ ասում, թե ինչ կոպիտ ոլորեց թևերը, որ ձեռնաշղթաները հագցնի։ Մի խոսքով, լավ կլիներ ցույց տայիր, որ րոպեից ա պետք նայել՝ "հասկանալու" համար ոստիկանին։
Ինչի ի՞նչ էր անում ոստիկանը, որ խնդրող աղաչողի դերում էր, հենց սզբից խեղդում է՞ին։
Ու տես կողմնակալությունդ՝ f*ing օգտագործեց 5-րդ անգամ, չորս անգամ նույնը կրկնելուց հետո, այսինքն ահագին էլ համբերատար ոստիկան ա ։Ճ
Անմեղության կանխավարկածը ձերբակալության հետ կապ չունի, կասկածյալի անմեղությունը ապացուցվում ա դատարանում, իսկ մինչև դատարան հասնելը մարդուն կարող են ձերբակալել, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, ինչը այս պարագայում կա։
Կասկածյալը ողջ ընթացքում ֆիզիկապես դիմադրում ա ձերբակալությանը իրեն զոհի տեղ դնելով ու աղաչել-պաղատելով, ի՞նչ կանեիր դու ոստիկանների փոխարեն։