Իմ ներվերի վրա ամենաշատը ազդեց, որ դրանց տիեզերանավերը ոնց որ անճոռնի գործարան լինեն, լիքը դուրս ցցված ուղղանկյուն դետալներով ու լույսերով, ներսն էլ լիքը անիմաստ տարածքներ բարձր առաստաղներով անիմաստ սանդուղքներ ու հատակի անհավասարություններ, լիքը մետաղյա ձողեր՝ սովետական մետրոյի բռնվելու տեղերի պես, այսինքն ներսից էլ ոնց որ անկյալ ինժեների կողմից նախագծած կոմբիկերի գործարան լինի: Չեմ խոսում կառավարման ձևերի, կամ էկրանների վրա տխմար ֆուտուրիստական անիմաստ էսքիզների մասին:
Մի քիչ էլ «գազ» են տալիս, սաղ դետալները վրից պոկվում են, պոլնի տխմարություն ա: Մի հատ հարցնող լինի, թե էդ «գործարանը» ո՞ր մոլորակի վրա ա սարքվել ու ոնց ա շպրտվել տիեզերք:
Զգացվում է, որ երևակայությունից, ռացիոնալիզմից ու ֆիզիկայի օրենքներից հեռու մարդիկ են կինոյի հեղինակները, դրա համար էլ Ցերերայից փորձում են Երկրի ու Մարսի հարաբերությունները կարգավորել, այ սենց պոլնի բուլշիթ:
Էջանիշներ