Հայաստանում, մայիսի կեսերից սկսած, ընդհանուր տեստերի միջինը 30%-ը դրական ա։ Չգիտեմ տեստերը ինչ տրամաբանությամբ են դրվում, ով ուզում ա, ով բողոք ունի, ըստ թիրախային խմբերի, յաբախտի, ծանոթով, մարդ ես մեկ էլ տեսարով ․․․․ ինչորայա, 30%-ը հաստատվում ա։ Երևի որ վաղը 3 միլիոն տեստ դնեն, 1 միլիոն դրական կլինի։
Էսօր The Guardian-ում հոդված եմ կարդում, սաղ խառն են, ուրեմն երկիր կա լոքդաունը հանել ա, թվերը աճում են, երկիր կա իջնում են, երկիր կա, ստաբիլ ա, երկիր կա, բան չի արել, թվերն իջնում են, հելնում են ․․․․ second wave-ը գալիս ա, չի գալիս, կգա, չի գա, բացելը ճիշտ ա, բացելի սխալ ա, սովից ենք մեռնելու, չէ՝ կոռոնայից ենք մեռնելու։ Մենակ էս մի հոդվածում, վեց խմբավորում կա երկրների․
Relaxed and rising
Relaxed and recovering
Cautious as cases rise
Cautious as cases fall
Lockdown flattening curve
Rising despite lockdown
Ասածս ինչ ա, սենց բառդակ ոնց որ համաճարակաբաններն ու մեդիան իրար հետ ստեղծեցին միասին վեց ամսում, Աստվածաշունչը, Ղուրանը, Թորան ու Բհագավատ-գիտան միասն երեք հազար տարում չէին կարացել ստեղծել։
Էջանիշներ