Varzor (15.06.2020)
Չգիտեմ ինչի ես Դարվինին խառնում, բայց որ խառնում ես, ապա ըստ էվոլյուցիայի ու բնական ընտրության տրամաբանության, մարդիկ պիտի կորոնավիրուսից չպաշտպանվեին, ու շատ դարդ չանեին, որ թուլամորթ, նարկոման հանցագործներին փոլիսը սպանում ա, քնքուշ, դաժանորեն, կապ չունի։
Բնական ընտրություն. ավելի հարմարվողական օրգանիզմների գոյատևում և նվազ հարմարվողականների՝ վերացում։ Ի՞նչ եք սոփեստներով ինչ-որ լայվմաթըրս յուղ վառում։
Si vis pacem, para bellum
#blacklivesmatter շարժումը լայն թափով ծիլեր ա տալիս։ Նյու Յորքի ոստիկանության 600 հոգանոց հակաքրեական բաժինը լուծարել են ու կադրերին էլ ցրել տարբեր անշառ գործերով՝ դետեկտիվ, կամ թաղային մլիցա։
Դե որ ոստիկանները շառից հեռու մնան, հանկարծ անձամբ չհանդիպեն կասկածյալներին։ Փայլուն լուծում է, էլ ոչ մի սև կասկածյալ այլևս դաժանաբար չի սպանվի ոստիկանի կողմից։ Դե քաղաքացիներն էլ թող իրենց գլխի ճարը էլ տեսնեն, ով կսպանի, ով կսպանվի,
վերջում դետեկտիվները կպարզեն տեսախցիկներին նայելով։
Ու տենց Նահանգերում հաղթում է արդարությունը, բարձրանում է անվտանգությունը, ծաղկում է տնտեսությունը, բոլորը երջանիկ են։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Si vis pacem, para bellum
Վիշ, ուզում ես ասես ամերիկա ավելի լավ ա ընես սև քան սպիտա՞կ... սպիտակները ճնշված ե՞ն...
Ամերիկա կարաս ընես ժավել դրած սպիտակ ու ճնշված ու լինես քյոմուր սև ու սուպերազատ, սաղ քո ձեռին ա, համենայն դեպս երկիրը, սիստեմը, սահմանադրությունը, օրենքներն ու մարդկանց գերակշիռ մեծամասնությունը դրան չեն խանգարում։
Ես հլը որ ինչքան սևի հանդիպել եմ, հեչ ճնշվածի տպավորություն չեն թողել, լրիվ հակառակը։ Ու գլուխս մի դոմփեք։ Մասնավոր դեպքերում ով ասես կարող է իրեն ճնշված զգալ անկախ գույնից, բայց մտածի, թե գույնն ա պատճառը, կարող ա քթի վրայի պզուկն ա, կամ էլ ճղած կալգոտկեն ա, ի՞նչ գիտի։
Դու սպիտակ թինեյջերներին հարցրել ե՞ս, թե ինչան ճնշված են, երբ իրենց սև դասընկերոջ հետ չիշիկ են անում զուգարանում։
Համ էլ բարլուստ։
Si vis pacem, para bellum
Varzor (18.06.2020)
Ու: Եթե նույնիսկ, դիցուք, մի պահ ընդունենք, որ սևերը իրենց ճնշված են զգում Ամերիկայում, էս #blacklivesmatter մասսայական անարխիստական շարժումը ոչ մի կերպ չի նպաստում, որ սևերն իրենց ավելի լավ զգան, ես համոզված եմ, ով որ ճնշված է, դրանից ավելի է ճնշվելու, մարդիկ ավելի շատ են իրար սպանելու, հանցագործներն ավելի են արխայինանալու։ Սա ընդամենը անճար զանգվածի կատաղության պոռթկում ա, ու հեսա կհանգստանան ու նույն բորշությունը կշարունակվի ավելի քիչ քանակի ոստիկաններով ու ավելի շատ քանակի հանցագործություններով։
Si vis pacem, para bellum
Հիմա ուզում ես էս թման մի հատ է՞լ քո խաթեր կրկնենք ։Ճ
#blacklivesmatter -ը կազմակերպված շարժում է, ու լավ էլ ռասիստական շարժում է, որը ֆոկուս ա լինում ընդամենը մի քանի հավայի կամ կիսահավայի, լավ լավ էլ տեղը տեղին կատարված սպանությունների վրաանտեսելով մնացած հազարավոր անարդարություններ այլ հազար ու մի տարբերություններ ունեցող քաղաքացիների նկատմամբ ու ընդգծելով մասնավոր ռասսայի կարևորությունը (հենց անունից էլ բխում է) մնացած բոլոր ռասաների նկատմամբ, առանց շատ մի խորանալու որ ներկայիս աշխարհում մաքուր ռասա համարյա չի մնացել։
Ու պարտադիր պիտի դրամատիկ վիդեոների առկայություն լինի, որ մարդու մոտ էմոցիաներ արթնացնի, մասսա հավաքվի ու ինչքան դրամատիկ տեսարան, էդքան հիսթերիկ մասսա։
Ու ինչպես ցանկացած ղամլամալոտ շարժում, մեջը լիքը ֆինանսական ու քաղաքական քյարեր կան, որ հավես չկա ծավալվելու։ Ինքդ մի հարց դիր քո առաջ, թե վերջին 7 տարվա մեջ էդ շարժումը ինչ խնդիրներ ա լուծել, ման արի ու ինքնուրույն գտի պատասխանները![]()
Բայց եթե կասածում ես ասածներիս վրա, ապա ես հույս ունեմ, որ դու ցույցերին մասնակցում ես ու գիտես խի։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.06.2020, 21:33:
Si vis pacem, para bellum
Վիշ, պարապի տեղը շարժում չես կարա ստեղծես... էսի 100 ավոր տարիների պրոբլեմ ա, որ կուտակվում-կուտակվում ու պայթում ա... էս իրանց քաղ պատերազմից հետո պարբերաբար կրկնվող շարժում ա 1900 սկզբից սկսած, 50-60 ականներ 70 ականներ 90 ականներ ...
ցանկալի ա, որ ռասիզմի ու ստրկության պատմությունը նայես հետո ասես... առանց կրակի ծուխ չի ըլնում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ