Էս ամեն ինչում ես մի բան չեմ հասկանում․ խանութում կեղծ դրամ տալու կամ մոտը ունենալու համար առհասարակ ձերբակալու՞մ են։ Կեղծ դրամ ունենալը նշանակում է դրա հեղինա՞կը լինել։ Ես արդեն սկսում եմ վախենալ։ Այսինքն, եթե ձեռքս կեղծ դրամ ա ընկել (ինչը շատ հնարավոր ա․ ես կեղծ ու իսկական չեմ ջոկում, ոչ էլ նայում եմ դրամը վերցնելիս), ու ես էդ դրամը հանգիստ խղճով ներկայացնում եմ խանութում, պիտի ինձ ձեռնաշղթա՞ հագցնեն (թողնենք դեռ, որ եթե սև լինեի, հնարավոր է նաև սպանեին փաստորեն): Իմ պատկերացմամբ, առավելագունը որ իրավունք ունեն անելու՝ հարցնելն է նախ, թե որտեղից է ձեռքս ընկել, ու համապատասխան հետախուզում ձեռնարկելը՝ միևնույն ժամանակ հոգ տանելով իմ բարօրության ու անվտանգության մասին, մինչև չբացահայտեն աղբյուրը։ Ուրիշ տարբերակ կա՞։
Բայց նույնիսկ դա շատ անհարմար ու անհեթեթ բան է ստացվում․ ամենայն հավանականությամբ ես չեմ հիշի, թե հենց այդ քսանդոլարանոցը որտեղից է հայտնվել իմ մյուս քսանդոլարանոցների կապոցում, որ խանութում են ինձ մանր տվել կամ որ բանկոմատից եմ հանել կամ բանկից վերցրել, բայց փաստորեն դրա պատճառով ինձ պիտի նվաստացնեն ձեռնաշղթաներ հագցնելով, կոպիտ բրդելով մեքենայի մեջ, ժամերով պահելով ոստիկանական բաժանմունքում, իսկ ես, կարող ա, թռիչք ունեմ երկու ժամից կամ շատ կարևոր հանդիպում, բայց իմ կյանքը լրիվ անմեղ տեղը կարող է էսպես փիս տուժի միայն էն բանի համար, որ ես կեղծ ու իսկական դոլարը չեմ տարբերում վերցնելի՞ս։
Էջանիշներ