User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ N4. թարգմանությունները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ստեղծագործությունը զուտ որպես վարժություն, Ծլնգից ոգևորված (միշտ իրանից ոգևորվում եմ ) ու նաև Արշակի առաջարկած թարգմանությունը դուրս եկել էր, պահի տակ գրի դրեցի։ Ու ասեմ, քանի որ ես քո նման համեստ չեմ, ինձ իմ գրածը ամենաշատն ա դուր գալիս։ Բայց դե մեծ բան չէր, ճիշտ բառեր ու ճիշտ դասավորություն, էդքան բան։ Թող ներեն ինձ մնացածները, որվքեր իրենց գործի մասին էլ համանման կարծիք ունեն
    Մեծ բան չէր, որովհետև ոչ հանգ ես պահել, ոչ ռիթմ, ոչ վանկերի քանակ (մի տողը տասը վանկ ա, մյուսը` տասնմեկ, մյուսը թռնում ա տասնհինգ, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ բնագրում բոլոր տողերն, առանց բացառության, 8 վանկանոց են, դու նույնիսկ քո ընտրած վանկերի քանակը չես պահպանել ամբողջ բանաստեղծության ընթացքում), մենակ իմաստին ես ուշադրություն դարձել, էլ ինչի՞ պիտի դժվար լիներ որ :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (30.05.2020)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ամենաշատը դուր է եկել Maya Angelou-ի I rise-ի թարգմանությունը: Ճիշտ է, կային մանր-մունր թերություններ, բայց բնագիրն ինքն էլ կատարյալ չէր էդ առումով: Թարգմանությունը համ իմաստային առումով էր բավական հաջող, համ էլ կառուցվածքային: Սահուն էր կարդացվում ու փոխանցում էր բնագրի հույզերը: Իմ կարծիքով, բոլոր եղածներից ամենահղկված թարգմանությունն էր: «Վեր խոյանալ» բայի հետ կապված խնդիր չեմ տեսնում, կարծում եմ` լրիվ նորմալ է էս համատեքստում: Մի խոսքով` ապրի Ռուբին :
    Իսկ sexiness-ի հայերեն ճշգրիտ համարժեքը կարծես չկա, բայց էս ընթացքում մտքովս անցավ սեռագրավչություն բառը: Ճիշտ է, մի քիչ երկար բառ է բանաստեղծության համար, բայց իմաստային առումով ոնց որ թե համապատասխանում է:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.05.2020)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ բան չէր, որովհետև ոչ հանգ ես պահել, ոչ ռիթմ, ոչ վանկերի քանակ (մի տողը տասը վանկ ա, մյուսը` տասնմեկ, մյուսը թռնում ա տասնհինգ, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ բնագրում բոլոր տողերն, առանց բացառության, 8 վանկանոց են, դու նույնիսկ քո ընտրած վանկերի քանակը չես պահպանել ամբողջ բանաստեղծության ընթացքում), մենակ իմաստին ես ուշադրություն դարձել, էլ ինչի՞ պիտի դժվար լիներ որ :
    Ինձ թվում ա՝ բնական ա, որ իրեն ամենաշատը իր արածն ա դուր եկալ, որովհետև իր ուզած ձևով ա, իր ուզած բառերի ընտրությամբ ու շարադասությամբ ու վանկերի քանակով, ի՞նչ գիտես հատուկ տրամաբանություն չկա իր որոշած վանկերի քանակում ու դրանց տարբերության մեջ տարբեր տողերում Ինձ թվում ա՝ բացառիկ հանճարեղ թարգմանություն պիտի լինի, որ մարդ ասի՝ հա՜:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (31.05.2020)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ բնական ա, որ իրեն ամենաշատը իր արածն ա դուր եկալ, որովհետև իր ուզած ձևով ա, իր ուզած բառերի ընտրությամբ ու շարադասությամբ ու վանկերի քանակով, ի՞նչ գիտես հատուկ տրամաբանություն չկա իր որոշած վանկերի քանակում ու դրանց տարբերության մեջ տարբեր տողերում Ինձ թվում ա՝ բացառիկ հանճարեղ թարգմանություն պիտի լինի, որ մարդ ասի՝ հա՜:
    Շին, էնքան էլ համաձայն չեմ: Զուտ թարգմանողի ճաշակով ու քմահաճույքներով պայմանավորված հատուկ տրամաբանությունն ինձ չի հետաքրքրում. եթե ես կարդում եմ թարգմանություն, ակնկալում եմ տեսնել բնագրին հնարավորինս մոտ հայերեն տեքստ` թե՛ իմաստային, թե՛ կառուցվածքային առումներով, ոչ թե թարգմանչի հետաքրքրությունների ու ճաշակի դրսևորումները: Օրինակ, եթե բնագրում բոլոր հանգերը կանոնավոր կերպով պահպանված են, վանկերի քանակն էլ տվյալ բանաստեղծության ներսում կանոնավոր է, իմ խորին համոզմամբ, թարգմանիչն իրավունք չունի, հանգերն անտեսելու և զուտ իմաստն ազատ թարգմանելու, ինչպես նաև տարբեր տողերում վանկերի կամայական քանակ ներառելու` դրանով խախտելով բանաստեղծության ռիթմը, սահունությունը: Բացի դրանից, նույն խոսքիմասային կամ քերականական վերջավորությունների հիման վրա կառուցված հանգերը (օրինակ` նայելով-վերցնելով, հոգով-ձեռքով, օրերին-մասերին, ափերում-դաշտերում), չնայած ահագին հեշտացնում են թարգմանությունը, բայց չեն խրախուսվում, հատկապես դրանց չարաշահումը բավական պարզունակ ա դարձնում տեքստը: Էդպիսի հանգեր համարյա բոլոր բանաստեղծների գործերում էլ կարելի ա գոնե մեկ-մեկ հանդիպել, բայց հմուտ բանաստեղծների մոտ դրանք հազվագյուտ են, գերակշռող չեն, նույնը վերաբերում ա թարգմանություններին: Ու «մի քանի րոպեում» թարգմանվածն էլ հազիվ էդպիսի «էժան» հանգերով կառուցված տեքստ կարող ա լինել, հաստատ ոչ ավել, իսկ վանկերի քանակի, ռիթմի ու մնացածի մասին էլ չասեմ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.05.2020)

  9. #5
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)

    Փորձը ցույց ա տալիս որ հանգերի, վանկերի ու ռիթմի պահպանումը գործի պրիմիտիվ ու էժան լինելուց չեն ազատում, դաժը եթե տաս օր ես նստել սաղ հաշվել ու գրել։

    Էստեղ պետք ա ասեմ, որ գուցե քո թարգմանածի մասին կտրուկ կարծքիցս շատ ես ազդվել, կներես։ Սարեր ձորեր ընկնել չեմ սիրում ու ոնց մտածում տենց էլ ասում եմ, առանց անձնական վիրավորանք հասցնելու նախատրամադրության։ Ու քո կարծիքի համար շնորհակալ եմ, չնայած որ ինքը մասամբ ա քոնը։
    SWTS

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.05.2020), Ուլուանա (30.05.2020)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lisbeth, նախ շնորհակալ եմ գրածներիս սենց ադեկվատ արձագանքելու համար :

    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձը ցույց ա տալիս որ հանգերի, վանկերի ու ռիթմի պահպանումը գործի պրիմիտիվ ու էժան լինելուց չեն ազատում, դաժը եթե տաս օր ես նստել սաղ հաշվել ու գրել։
    Հա, համաձայն եմ, որ պրիմիտիվությունը մենակ նշածս չափանիշներով չի որոշվում, իսկ կոնկրետ Պոյի իմ թարգմանության դեպքում, իմ կարծիքով, հենց վանկերը պահելու հետևանքով ա առաջացել էդ նկատածդ պրիմիտիվությունը: Գուցե սխալվում եմ, չգիտեմ: Համենայնդեպս, ահագին սահմանափակված եմ ինձ զգացել էդ վանկերի քանակի պատճառով:

    Էստեղ պետք ա ասեմ, որ գուցե քո թարգմանածի մասին կտրուկ կարծքիցս շատ ես ազդվել, կներես։ Սարեր ձորեր ընկնել չեմ սիրում ու ոնց մտածում տենց էլ ասում եմ, առանց անձնական վիրավորանք հասցնելու նախատրամադրության։ Ու քո կարծիքի համար շնորհակալ եմ, չնայած որ ինքը մասամբ ա քոնը։
    Գիտեմ, որ անձնական վիրավորանք հասցնելու միտում չես ունեցել, հատկապես որ չգիտեիր էլ` ով ա հեղինակը, որ ուզենայիր վիրավորել: Բայց արտահայտվելուդ ձևն ամեն դեպքում կոպիտ էր, կարծում եմ` կարելի էր ավելի կոռեկտ արտահայտվել` միաժամանակ ասելիքդ տեղ հասցնելով:

    Իսկ ի՞նչ նկատի ունես` ասելով, որ կարծիքս մասամբ ա իմը: Լավ չհասկացա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ բան չէր, որովհետև ոչ հանգ ես պահել, ոչ ռիթմ, ոչ վանկերի քանակ (մի տողը տասը վանկ ա, մյուսը` տասնմեկ, մյուսը թռնում ա տասնհինգ, նույնիսկ եթե հաշվի չառնենք, որ բնագրում բոլոր տողերն, առանց բացառության, 8 վանկանոց են, դու նույնիսկ քո ընտրած վանկերի քանակը չես պահպանել ամբողջ բանաստեղծության ընթացքում), մենակ իմաստին ես ուշադրություն դարձել, էլ ինչի՞ պիտի դժվար լիներ որ :
    Հանգերի ու ռիթմի պահով կարծում եմ արժի վերընթերցել։ Իսկ վանկերի քանակը․․․ Չգիտեմ, Ծլնգի տրամաբանությունը մենակ Ծլնգը կարա գերտրամաբանի

    Ամեն դեպքում, հավես էր, ու արդյունքը ինձ դուր ա գալիս։ Չեմ էլ պարտադրում որ ուրիշները այն կիսեն
    SWTS

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (30.05.2020), Շինարար (30.05.2020), Ուլուանա (30.05.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •