Էլի հետաքրքիր գրաֆիկ
Աղբյուր
![]()
One_Way_Ticket (24.05.2020), Varzor (28.05.2020), Տրիբուն (24.05.2020)
Գաղթական (24.05.2020)
One_Way_Ticket (25.05.2020)
One_Way_Ticket (25.05.2020)
Փողուցում մանևրելու հնարավորություն կա, իսկ խանթում, կասայի դեմը, շարժվելու տեղ չունես։ Անկախ ամեն ինչից, իմ համար փողոցում դիմակով ման գալն աբսուրդ ա, հատկապես շոգին։
Ինչ մնում ա փակ տարածքներին, համաձայն եմ, թող պարտադիր լինի։ Բայց, անկախ նրանից մարդիկ տունը կարում են դիմակ, թե գնում են, բեռի մի մասը կարելի ա դնել տնտեսվարողների վրա։ Օրինակ, ՍԱՍ-ի կամ Սիթիի վրա։ Եթե իրանք բիրիք դիմակ պատվիրեն, մի դիմակը նստելու ա 20 դրամից ոչ ավել, մի քանի կաթիլ ալկոգելն էլ 3-4 դրամ ա նստելու։ Ամեն միջին առևտուր անողը ամեն մտնելուց 5-10 հազարի ապրանք ա առնում էտ խանութներից։ Թող խանութի հենց մուտքի մոտ ձրի դիմակները շարեն, մի հոգի էլ ալկոգելով կանգնացնեն դեմը, որ սաղին մտնելուց դիմակ բաժանի ու ձեռքերը ախտահանել տա։ Բարդ բան չի։ Ես մենակ Մալաթիայի Վեգայում եմ տեսել, որ մուտքի մոտ սեղան դրված լինի, սաղ պարագանարով ու ձրի դիմակներով, ու բոլորն անխտիր ախտահանվեն ու դիմակով ներս մտնեն։ Ներսում էլ մաքսիմում աշխատում են հեռավորություն պահպանել մարդկանց միջև։ Իսկ սուպերմարկետներում առաջին օրվանից վակխանալիայա եղել։
Ասածս ինչ ա, մի բան որ արվում ա, պիտի հետևողական արվի, որ համոզիչ լինի։ Եթե ես մտնում եմ ուպերմարկետ, որտեղ միշտ մարդկանց կուտակումներ են ու որտեղ գրեթե ոչ մի նորմ չի պահպանվում, ապա բաց փողոցում ինձանից դիմակ կրել պահանջողին կուղարկեմ գրողի ծոցը։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 24.05.2020, 23:25:
Էս լուրը նոր ա սկսել հոլանդական մեդիադաշտում ահ ու սարսուռ տարածել, բայց, փաստորեն, 2 շաբաթ առաջ էին հայտարարել, որ բրիտանացիք սկսել են covi դիջիթըլ փասսեր արտադրել ու դրանք պատվիրած առաջին 15 երկիրն էլ հայտնի են:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (29.05.2020)
Freeman (25.05.2020), One_Way_Ticket (25.05.2020), Varzor (29.05.2020)
Varzor (29.05.2020)
One_Way_Ticket (25.05.2020)
Թիքեթ, ի միջի այլոց, եթե տուն գնելու պլաններդ ուժի մեջ են, ինձ թվում ա պետք ա մինչև հոկտեմբեր-նոյեմբեր սպասել: Անշարժ գույքի շուկայի կոլապսը էտ ժամանակ ա լինելու:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 25.05.2020, 18:41:
One_Way_Ticket (25.05.2020)
Նենց չի, որ աշխարհի մնացած մասերը 100% գիտեն ով ա Բիլ Գեյթսը, ինչ բան ա վակցինը ու ինչ բան ա չիպը, որ կպել ես Օկլահոմայից ու Յահու-ի տապակ տռոցիից ու նենց չի որ դեմոկրատները ինտելեկտի տոպրակ են։ Ով Օկլահոմայից խոսա, հայերս պիտի Արագածոտնից ու Շիրակից ու մեր վիվասել/յուքոմից խոսենք, որ մի 15 տարի առաջ ներվերևս քայքայվեց, չկարացի մեր շենքի բնակիչներին համոզեմ, որ վիվասելի անտենան մեր շենքի կռիշում ամենաշահավետն ա մեր շենքի համար։ Ու առհասարակ որ հայերս սկսում ենք ամերիկացիների դեբիլություններից խոսել, չիշիկս գալիս ա։
Si vis pacem, para bellum
Հայկօ (26.05.2020)
Հոպար, հիմա էտ yahoo-ի անտեր survey-ը ամերիկայի մասին էր, Հայաստանի մասին չէր։ Մեզանից ի՞նչ ես ուզում, որ ամերիկայի մասին բան չասե՞նք։ Հո կեսարի կնիկը չի, որ կամ լավ կամ լավը կամ ոչինչ։
Որ Հայաստանի մասին լինի survey, Օկլահոմայի տեղը Վարդենիսը կքննարկենք։ Ենթադրում եմ, որ արդյունքները կարող ա ավելի ոռի լինեն, ասենք ՀՀԿ քվեարկողների 98%-ը համոզված ա, որ Բիլ Գեյթսը կորոնավիսրուսը հորինել ա, որ Արցախը վաճառի Պակիստանին։ Ու էտ հեչ չի նշանակի, որ ՔՊ քվեարկողները բոլորը ակադեմիկ են։ Գո՞հ ես։
Varzor (29.05.2020)
Ինձ թվում ա՝ դեբիլների տեսակարար կշիռն ամեն տեղ մոտավորապես նույնն ա (կներեք): Ուղղակի ամերիկացիները մեզնից հարյուր անգամ շատ են:
5G-ի ու չիպերի էս վերջին թեմաները որ տեսնում եմ, ուզում եմ մեռնեմ: Լուրջ՝ շշմում եմ, թե ոնց ա տենց բան հնարավոր: Բառացիորեն նույն հինգ հարյուր տարի առաջվա վհուկների որսն ա, ոչ մի բան չի փոխվել, ուղղակի հիմա թիրախում Բիլ Գեյթսն ա, «ստվերային կառավարությունն» ու բջջային ցանցի անտենաները:
Սկզբնաղբյուրը չեմ ուզում տարածել, բայց Յութուբում մի տենց վիդեո գտա, որտեղ սփյուռքահայ մի բարեկամ ստուդիայում խելացի տեսքով նստած քառասունհինգ րոպե միալար բացատրում էր, թե ինչով ա վտանգավոր 5G ցանցն ու ինչ կապ ունի կորոնավիրուսի հետ: Նենց էլ լավ էր բացատրում՝ տերմիններով-բանով, համոզիչ, արանքում մեկ-մեկ անգլերենի անցնելով, որ ասածն ավելի ծանրակշիռ դառնա: Վաթսուն հազար դիտում ուներ մարդը: Ու քոմենթներում էլ՝ մի խրախճա՜նք, մի ծփա՜նք: Մեկը մեկից խաս ու ղումաշ քոմենթներ էին:
Վիդեոն չձգեցի՝ լրիվ նայեմ, բայց քոմենթներից պարզեցի, որ չիպերի միջոցով մարդու մարմին են ներդրվելու նանոռոբոտներ, որոնք H1N1-ով արդեն իսկ տեղադրված առաջին կոմպոնենտը միացնելու են Covid-ով տեղադրվող երկրորդ կոմպոնենտին ու, ուշադրություն, ստեղծելու են ԴՆԹ-ի երրորդ՝ ռոբոտացված գիծը!!! Որը, բնականաբար, կառավարվում ա 5G-ով: Սաղ ճիշտ ա, ոսկեղենիկ տնասլիտով էլ գրված էր՝ սևը սպիտակի վրա:
Կամ որ 5G-ից հետո 6G-ն ա գալու, որի 6-ը հայտնի 666-երից մեկն ա, ու այ ըտեղ արդեն սկսվելու ա Մեծ Պ... Պլանը՝ մարդկանց հնազանդեցումը, տեսակավորումը, զտումն ու անպետքների ոչնչացումը: Գալու ա Նեռը, մեր հարազատներին զտի ու սպանի: Շատ երկար ու մանրամասն քոմենթը երզրափակվում էր հետևյալ անկասելի փաստարկով․ «Սիմփսոնները վաղուց արդեն համայն մարդկությանը պատմել են այդ ապագայի մասին՝ ապշեցուցիչ մանրամասներով!»: Նենց որ էս էլ ա հաստատ ճիշտ:
Էս սաղ լուրջ էր: Շատ լուրջ:
Ես արդեն վախենում եմ մտածել, որ էն նույն մարդը, ով խանութում կողքս հերթ ա կանգնած, իրիկունը նստում ա կոմպի դեմն ու գրում «էս սաղ սուտ ա, սաղիս չիպավորում են, սաղ աշխարհակալ մասոնների ծրագիրն ա, ժողովուրդ չհավատաք»: Ախր դրան ընդամենը երկու հատ ձու ա պակասում ու կողքը մի հատ ամբոխ, որ գա, շենքիս կտուրի անտենան վառի, տունս էլ հետը:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.05.2020, 11:03:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ