Varzor (02.05.2020)
Որ ճիշտն ասեմ, մոտս տպավորություն ա, որ հիմա ավելի քարկապ ընկած են սաղ, քան կառանծյան մտցնելուց։ Էն ժամանակ երևի պետք էր մի հատ պարզ ու հասարակ որոշում ընդունել՝ կառանծյա, ու սաղ ինչ-որ ճոխ-ճոխ ելույթներ ունեցան կյանքերի մասին ու կառանծյան կոխեցին։ Հիմա երբ բոլորը հասկացել են թե ինչ քաքի մեջ են, չեն կարողանում կողմնորոշվել, թե ոնց ա պետք կառանծյայից նվազագույն կորուստներով դուրս գալ։
Էսօր կարդում եմ, Չեխիան գրեթե լրիվ հեչ ա անում կառանծյան, չնայած քանի օր ա հաստատված դեպքերն աճում են։ Դե Հայաստանն էլ, լիվ նույն վիճակն ա․ քանի օր ա 100-ի կարգի դեք ա հաստատվում, բայց 4-ից կառանծյան հանում ենք։ Սիցիլիան ասում ա, տոմսի փողի կեսը ու հյուրանոցի 1/3-ը տալիս եմ տուրիստի տեղը, մենակ թող գան։ Վրաստանում յանի մեզանից մ իտաս անգամ լավա վիճակը, էսօր հայտատարում են, որ իրանք առաջին երկիրն են լինելու, որ տուրիզմը լրիվ բացելու են։ Վրստանի տուրիզմի մեծ մասն էլ ռուսներն են, որտեղ կոռոնը վխտում ա։ Սենց էլի, խառը վիճակներ։
Ինձ թվում ա էս մի ամսվա մեջ ուղակի դադարելու են պաշտոնապես նոր հաստատված դեպքերի թիվը ամեն օր հայտարարել, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ էտ արդեն լրիվ անիմաստ ինֆոյա դառել։ Մեկ ու մեջ երևի կասեն թե հիվանդանոցներում քանի մարդ ա բուժում ստանում, ծանր դեպքեր կան թե չէ, մահեր՝ երևի շաբաթվա կտրվածքով։
air baltic-ը էլի հայտարարություն-մայտարարություն է անում թռիչքների մասին։
https://rus.delfi.lv/news/daily/latv....d?id=52106105
Նաև դելֆին սկսել է օրերի countdown-ը մինչև Լատվիայում արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 12-ը։ Ինձ թվում է, ներքին կարգով իրենք արդեն գիտեն, որ չի երկարացվելու։ Որոշ սահմանափակումներ իհարկե կմնան, բայց արդեն ուրիշ օրենսդրական ակտերով։ Թռիչքներն էլ մայիսի կեսերից կվերսկսվեն, համարյա համոզված եմ։ Սկզբի համար երևի երկու շաբաթ կառանծյայի պայմանով, որից մարդկանց որոշակի խմբերի համար բացառություն կանեն (ասենք, գործուղման թռնողների կամ սեզոնային աշխատողների, ովքեր բերք պիտի հավաքեն)։ Հուլիսին հաստատ տուրիստներն էլ կկարողանան թռնել։
Ու հա, օրական դեպքերի հրապարակումը պիտի դադարեցնեն պանիկայից խուսափելու համար։
Եվս մեկ մեթոդ վարակվածներին հայտնաբերելու՝ շներ։
https://www.livescience.com/dogs-smell-covid-19.html
Էն գլխից էլ սովոր ենք, որ ոստիկանները շների հետ օդանավակայաններում թմրանյութեր են փնտրում։ Հիմա նաև վիրուս կփնտրեն։ Չգիտեմ, ինչքանով է իրականում էֆեկտիվ, բայց որ մարդկանց մոտ ապահովության զգացում կներշնչի, չեմ կասկածում։
Varzor (04.05.2020)
Վարչապետի այսօրվա ուղիղ եթերն ապակենտրոն պայքարի մասին բավականին լավն էր: Շատ բան ասեց, նույնիսկ որոշ բներ ոչ էդքան ուղիղ տեքստով:
Ակհայտ էր, որ ժողովրդի մի ստվար զանգվածի մոտ առկա անիմաստ պանիկան էին ուզում նաև կոտրել: Ու էս ֆոնի վրա բացումա քոչարյանա-միշիկական ԶԼՄ-ների պահվածքը: Որ մենակ դրանց մնա կործանվել ու վերացել ենք, վրեքս խաբար չկա
Ու նաև ասեմ, որ բավականին լավ և խորհրդանշական էին ընտրել քննարկման վայրը` կանաչ ու խնամված այգին:
Հ.Գ.
Ավինյանի դեմքի լուրջ արտահայտությունը չգիտեմ ինչու լավ բացել էր![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Covid-19-ը անցյալ տարվա դեկտեմբերին արդեն Ֆրանսիայում էր։
http://www.rfi.fr/en/france/20200504...hows-pneumonia
Բա էլ պարանոյա տարածելը ո՞նց ա լինում։ Էս որ մեզ են սենց բան ասել, բա էն մնացածի՞ն ինչ թվեր են կրակել։ Բա լավ որ մենակ կառանծյա արեցին, կարային դաժե վարակի օջախները հայտնաբերեին ու գյուղերով վառեին մարդկանց
Թորոսյանի էսօրվա ԱԺ հանդպիմումից․
․․․մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարվոր հոսպիտալիզացիաներ եւ հազարավոր մահեր:
Varzor (05.05.2020)
Էս էլ մի թեթև Գերմանիայում վարակի իրական թվերի ու մահացության մակարդակի մասին․
Researchers from Bonn University said on Monday that their preliminary study, based on fieldwork in the town of Gangelt in Heinsberg municipality, which had one of Germany’s highest death tolls, showed the risk of infection by asymptomatic carriers.
The researchers concluded from a random sample of 919 people that about 15% of Gangelt’s population had been infected, with a fatality rate of 0.37% . Extrapolating nationwide, they said about 1.8 million people living in Germany may have contracted the virus, against 160,000 confirmed cases so far.
Varzor (05.05.2020)
Ամեն պստիկ բան վերաբացելուց կամ վերաթույլատրելուց նենց եմ ուրախանում, աշխարհով մեկ եմ լինում․ դու մի ասա՝ առաջ չքնաղ կյանք ունեինք, մարդ հիմա է սկսում գնահատել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ