Quyr Qery (05.05.2020)
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.05.2020, 22:56:
Բայց, Րիչիի չգերազանցված գլուխգործոցը մնում ա Lock, Stock and Two Smoking Barrels-ը։ Ով չի նայել, պիտի նայի !!
Ու սիրածս մասերից մեկը էտ կինոյից։
- What's that?
- It's a cocktail. You asked for a cocktail.
- No. I asked you to give me a refreshing drink. I didn't expect a fucking rainforest. You could fall in love with an orangutan in there.
![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.05.2020, 23:06:
Բայց ինքն իրեն 2 տարի հետո մի անգամ էլ է կրկնել` ոչ պակաս հաջող: Snatch
Ու պարզվումա, որ Lock, Stock and Two Smoking Barrels-ը նախաֆիլմ է ունեցել` կարճամետրաժ https://en.wikipedia.org/wiki/The_Hard_Case: Չեմ տեսել, փնտրում եմ:
Հ.Գ. Գտա
Վերջին խմբագրող՝ Varzor: 02.05.2020, 23:15:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Երեկ ուսանողական ընկերս էր զանգել, կորոնային բոլոր թեմաների, դավադրական տեսությունների և մնացած ամբողջ թաշախուստի վրայով անցնելուց հետո, հասանք կարանտինի օրերին նայվող կինոներին, ու ինքը ինձ մի հանճարեղ ֆիլմի մասին հիշեցրեց՝ Կուստուրիցայի ''Underground''-ը։
Աչքիս էսօր մի հատ էլ նայեմ։
Varzor (04.05.2020)
էս վերջերս երեկոյան ուշ կիսաանջատված վիճակով ասի մի անիմաստ բայեվիկ նայեմ՝ ուղեղս ուրիշ բանի չէր ձգում, ու արագի մեջ Extraction ֆիլմը գտա (շատ խորհուրդ չեմ տալիս՝ արևմտյան ռեմբոն գալիս պրծած-տրաքած երկրների մաֆիոզների միջև խուճուճ բազառները քաղաքի կեսը մորթելով լուծում ա, չնայած ոնցոր մի բանգլադեշցի ընկերս ա ասում՝ գոնե ամերիկացիք Բանգլադեշի մայրաքաղաքի անունը կսովորեն)։ Ու սենց նայում եմ, մեջի դերասանուհին ինչ-որ համ բեսամթ ծանոթ ա, համ էլ ոշմի ձև տեցը չեմ բերում։ Վերջը մյուս օրը ստուգեցի, պարզվեց Գոլշիֆթե Ֆարահանին ա, ու իրան մենակ About Elly-ու եմ տեսել (էս մեկը լավ խորհուրդ եմ տալիս, բայց ահագին դանդաղ ֆիլմ ա), ու Paterson-ի առաջին մի 5 րոպեում (դրանից ավել էդ ֆիլմը չեմ ձգել, բայց ստեղ վախտին Յոհանն ու Բյուրը գովում էին)։ Վերջը ֆիլմոգրաֆիան նայեցի, ահագին հետաքրքիր ֆիլմերում ա հանվել, ու հիմա դրած հերթով փորձում եմ նայել․ գեշ տաղանդավոր դերասան ա, հետն էլ բազմալեզու, ու միջին ու կենտրոնական արևելքի ազգերի կեսի ներկայացուցիչների ֆիլմում պատկերել ա (Extraction-ում ասի ինչ լավ ա, գոնե մի հատ հնդիկ դերասանուհի են գլխավոր դերերից մեկում քաստինգ արել), ընդ որում այդ ազգության մարդիկ էլ ասում են, որ լրիվ չյոտկի ա դա անում, ոչ թե բողոքում են դրանից․․․ բամեռածի(կենդանու? կենդանիի?) ժպի՜տը․
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էհ․․․ Բյուրը ո՞ւր ա, մի քիչ ֆեմինիստական ֆիլմոգրաֆիա հետը քննարկերինք․․․
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.05.2020, 19:57:
Varzor (04.05.2020)
Վերջը էրեկ նայեցինք, հետաքրքիր նայվեց, հետո մանթո քնեցի, մի երկու հատ ապուշ երազ տեսա, էսօր առավոտ մի քիչ մտածեցի ֆիլմի մասին, ու վայթե լավը չէր :Ճ Շատ պրիմիտիվ էր ներկայացնում մարդկությանը՝ ողորմելի ստրուկներ, որոնց կյանքի միակ իմաստը ողջ մնալն ա ու ոչ մեկի մտքով էլ չի անցնում, թե քվերակությանը մասնակցելը ընդամենը կառավարողի քմահաճույքին ենթարկվելն ա, ու թարսի պես էլ նույն ձևի նողկալի ու «տրամաբանական» էլ ավարտ ա ունենում…
Ոնց որ սենք էժանագին պոռնո նայելուց, կամ Վլեի գլգլոց լսելուց, կամ ասենք հավայի մարիխուանա ծխելուց, կամ անորակ արաղ խմելուց ես զգում, այ էս ֆիլմը նայելուց հետո տենց եմ զգում :Ճ
Բայց համենայն դեպս հետաքրքրությամբ նայեցինք![]()
Si vis pacem, para bellum
Բարեկամ (05.05.2020)
Ճիշտ նույն տպավորությունն ինձ մոտ էր։ Ամեն ինչն էր պրիմիտիվ ներկայացված. ռասիզմը, կյանքի հանդեպ իբր սերը, երկխոսությունները, անգամ էրեխու, կներեք, արհեստական նվվոցը էդ ամեն ինչի ֆոնում կախված։ Բայց հետաքրքրությամբ նայվեց։
Վերջն էլ էր բանալ։ Բայց դե դու էնքան ես ասում՝ էս մարդկությունը ի վերջո դեգեներտների հավաքածու ա (եթե ճիշտ եմ հասկացել), որ արժեր նայել էդ կինոն, որ կողքից տեսնեիր ինչքան բանալ ա, եթե տենց մտածես
Ի դեպ, Exam ֊ը, որ Ծլնգի հետ նշեցինք, էլ ավելի հետաքրքրությամբ ա նայվում, բայց դա էլ ուրիշ տեսակի մարիխուանա ա, մեծ խոհափիլիսոփայական սպասելիքներ չունենաս։ Բայց մի շնչով նայվում ա, ու սկի Հոլիվուդ էլ չի, կարծեմ բրիտանական արտադրություն ա։
Վիշապ (05.05.2020)
Si vis pacem, para bellum
Մի հատ ուրիշ մարիխուանա-կինոյի անուն ասեմ, մի շաբաթ առաջ նայած (ինչ-որ շատ են նայվում էս վերջերս), քանի դեռ չեմ մոռացել, որովհետև արդեն համարյա լրիվ ջնջվում ա հիշողությունիցս։ Fantasy Island (2020): Արկածային-սարսափ-թրիլլեր՝ լրիվ անտրամաբանական (ըստ իս) ավարտով։ Զատո բավարարել էր հակառասիստական, բազմա-սեքսուալության և այլ բազմազանությունների սատարման ու ընդգրկման ներկայիս թրենդի պահանջները (ոնց որ diversity & social justice առարկայից թեզի պաշտպանություն լիներ)
Բայց քթիցդ բռնած մինչև վերջ տանում ու նայել ա տալիս, եթե էդ կարգի բան ենք ուզում նայել, հոլիվուդյան սկզբունքների համաձայն։
Quyr Qery, եկել եմ քեզ սիրո խոստովանություն անեմ, որ էս կինոն հավանել ես։ Իմ համար սա 2019-ի լավագույն ֆիլմն է ու ընդհանրապես սա իմ ամենասիրած ֆիլմերից մեկը դարձավ։ Էսքան էսթեթիկա ու ճաշակ մեկ էլ Թրիերի ու Բերգմանի մոտ կա։ Ես ոճերը չեմ համեմատում, թեև Թրիերի հետ նամյոկներ կան, այլ հենց ճաշակն ու էսթեթիկան։ Հզորագույն ֆիլմ է։ Գիտեմ, որ շատերը չեն հավանում։ Բայց իմ համար սա գլուխգործոց է։ Ու ոչ թե սյուժեն, այլ պատմելու ձևը, կադրերի գեղեցկությունը։ Կարող ես յուրաքանչյուր կադր կանգնացնել ու ֆոտոնկար անել։ Իսկ Արի Աստերը իր առաժյմ երկու ֆիլմերով դարձել է իմ ամենա ամենա սիրելի ռեժիսորներից մեկը։ Ու պետք չի իրան դատել այդ ֆիլմերով։ Ուղղակի նայեք ու տեսեք իրա պոտենցիալը։ Վստահ եմ, որ ինքը դառնալու է մեծագույն ռեժիսորներից մեկը։
Աթեիստ (03.06.2020)
Պատերազմի մասին քիչ ֆիլմեր կան, որ հավանում եմ։ Բայց էսօր նայեցի լավագույն ֆիլմերից մեկը՝ 1917։
Ինչն ա յուրահատուկ էս ֆիլմում, որ չկա մնացածների մեջ, դա նկարելու տեխնիկան ա։ Սաղ ֆիլմը որպես մի կադր ա նկարած, ոնց որ մի նախադասությամբ պատմություն լինի, անընդհատ․․․ Հետաքրքրվեցի ֆիլմով, որպես ՍիՋիԱյի գրեթե անթերի կիրառման օրինակ։ Բանը նրանում ա, որ իհարկե սաղ ֆիլմը չի կարա մի կադր լինի ու ասենք ընդհատված կադրերը իրար կպցնելու ու նաև շրջապատը ավելի հավաստի դարձնելու համար լիքը վիզուալ էֆֆեկտներ են օգտագործել, բայց հլը մի հատ փորձեք գուշակել․․․ ոչ մի բանով չի տարբերվում իրականից։ Ու սրան գումարած նաև ուան շաթը հնարավորություն ա տալիս հերոսների հետ լինել, առանց կտրվելու, ու կերպարների զարգացման մի այլ տեսակի փորձ ա, որ սենց քեզ իրանց հետ ապրեցնում ա ու մնացածը․․․
Չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ սենց տպավորված եղել, հայ հայ լացելու աստիճան։ Դերասանական խաղն էլ խոսքից ու մտքից դուրս։ Եթե նայողներ եղել են, հետաքրիր կլինի կարծիքներ կարդալ։
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ