Սա էլ մի երկու ամփոփում.
https://www.rt.com/op-ed/486224-covi...down-strategy/
https://on.rt.com/af53
Սա էլ մի երկու ամփոփում.
https://www.rt.com/op-ed/486224-covi...down-strategy/
https://on.rt.com/af53
Կոստը, լուրջ դեմքը
Թե բա՝ տեղեկություն Գերմանիայի հոգեբույժների կողմից․
- Քանի որ ներկայումս հեղեղված ենք զանգերով, ուզում ենք տեղեկացնել, որ կարանտինի պայմաններում լրիվ նորմալ է պատերի, ծաղիկների կամ ուրիշ իրերի հետ խոսելը, խնդրում եմ մեզ զանգել միայն էն ժամանակ, երբ իրենցից պատասխան ստանաք։ Շնորհակալություն։
Ասում եմ՝ ո՞նց եք, արդեն պատասխան-մատասխան ստանո՞ւմ եք![]()
Varzor (20.04.2020)
Վոբշմ, քանի որ WHO-ն ոչ մի խելքը գլխին բան էս պանդեմիայի հետ կապված դեռ չի ասել, ստավկա եմ անում, որ հակամարմինները զգալի չափով իմունիտետ են ապահովում։
Չգիտեմ որտեղ ոնց, իմ սուպերմարկետից լիքը ապրանք կամացից սկսում է անհետանալ։ Առաջին անհրաժեշտության ширпотреб-ն ապահովում են, բայց մի քիչ թիթիզ օրգանիկա-հիփսթերոտ արտադրանքին ճգնաժամը սպանել է։ Թարմ բոված սուրճ մարտի կեսերից չկա, իմ սիրած տեղական գարեջուրն էլ չկա, ձուն ու կարագը համարյա չկան։ Ինչքա՜ն մարդիկ են առանց գործ նստած։ Ու ինչքան նկատում եմ, վիրուսն արդեն քչերին է հետաքրքրում։ Ինչ երկրորդ ալիք, ինչ բան։ Սրանից բունտի հոտ է գալիս։
Մի լավ վիրուսա-տնտեսական հոդված վերջերս կարդացի։ Հիմնականում Բալթյան երկրների, Ֆինլանդիայի ու Բուլղարիայի մասին է գրած, բայց այդ երկրների կոնտեքստից դուրս էլ հետաքրքիր մտքեր կան։
https://rus.delfi.lv/delfi-plus/bizn....d?id=52053095
One_Way_Ticket (19.04.2020)
Եվս մեկ փոքր ուսումնասիրություն հակամարմինների հետ կապված, Մասաչուսեթսի համալսարանի կողմից։ Հրապարակում անցորդների են թեստավորել։ 200 հոգու միջից ամեն երրորդի արդյունքը դրական է եղել։ Թեստի մասին ասում է՝
https://www.dailymail.co.uk/news/art...ntibodies.htmlPhysicians used a diagnostic device to analyze blood droplets and said results were available in around 10 minutes. The device is not FDA approved, but researchers said that Massachusetts General Hospital deemed it reliable.
Նորությունները որ նայում եմ ու կարդում, անկեղծ ուրախ եմ, որ ծնողներս Հայաստանում են ապրում, ոչ թե ԱՄՆ-ում։ Էս օրերին հաստատ իրենց համար ավելի անհանգիստ կլինեի (ամեն առումով), եթե Ամերիկայում լինեին։
Երեկ ծանոթիս հետ խոսեցի, հորը զոռով բելառուսից հասցրել բերել ա Հայաստան, որ թոքաբորբը բուժեն (ոչ կորոնա)։ Ընտեղ պառկեցնելու էին լիքը կորոնաներով լցված հիվանդանոց։
Ասեց բժիշկները սաղ ԱԱԾ-ի հսկողության տակ են, որ ավելորդ բաներ չխոսեն (պատմողը կոմպետենտ ա, ախպերն էլ ընտեղ բժիշկ ա)։
Ու ասեց, որ հիմնավոր փաստեր ունի պնդելու, որ Վրաստանն էլ ճիշտ թվեր չի տալիս։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (20.04.2020)
Էդ օրերին մի ռեյս եղել ա, կազմակերպել են, դրանով բերել են։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
One_Way_Ticket (19.04.2020)
Հետաքրքիր է, ի՞նչ են ասում ձեր նորությունները ԱՄՆ-ից։ Հայաստանից էլ են մերոնք շուտ շուտ զանգում ինձ խղճահարական ու վախեցած, աչքիս մեր գեղը շատ, շա՜տ կտրված տեղ ա
Հ․Գ․ Ինչքան հասկանում եմ, շատ տարածված ու թույն ձև է սեփական ժողովդրին հանգստացնելը հեռավոր երկրի «սարսափելի վիճակը» ցույց տալով, էս էն դեպքերից է, որ տատս կասեր՝ կոշտ նստի քարի դարդն է գիլա (հողակոշտը նստել ու քարի ցավն է լալիս)։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 19.04.2020, 22:46:
Si vis pacem, para bellum
Varzor (20.04.2020)
Հայաստանի խանութներում կա սրտիդ ուզածի չափ զուգարանի թուղթ ու ալկոգելու նույնիսկ դիմակներ։
Գրեչկան, կարագն ու ձուն ա ոնց որ մի քիչ թանկացել են, իսկ այ խոզի միսն էժանացել ա։ Ասել է թե, հաց չկա, տորթ կերեք ․․ կարանք սրտներիս ուզածի չափ խորոված անենք։![]()
Ընդհանուր առմամբ էս երևի աղքատ երկրների ֆենոմեն ա, երբ փողը քիչ ա ու պահանջարկն առանց այն էլ սահմանափակ ա, ու ոչ մի կոռոնավիրուս հայերին (ենթադրում եմ նաև վրացիներին կամ ուզբեկներին) չի ստիպի աղ ու հացի տեղը զուգարանի թուղթ առնել։
Փողոցներում մե խինդ, մե ակտիվություն։ Ես մենակ չեմ հասկանում, թե ասենք ինչի պիտի փոքր հագուստի, զապչաստի կամ տնտեսական խանութները, որտեղ ամբողջ օրվա ընթացքում հազիվ մի տաս հոգի մարդ ա մտնում, փակ մնան, իսկ սնունդի սուպերմարկետները, որտեղ տենց էլ ոչ մի տեսակի դիսթանսինգ չեղավ, ու միշտ բոլորն իրար գլխի լցված են, բաց լինեն։ Կառանծյա տակ կառանծյա, քելեք սաղ փակենք, հանկարծ չվարակվենք, ախպեր։
P.S. Ուշ ջոկեցի, որ սխալ գրառում եմ մեջբերել, կամ քո հարցն եմ սխալ հասկացել։ Բայց դե սերն ա խոսում, սերը![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 19.04.2020, 23:22:
Ասում են, որ տարբեր նահանգներում մարդիկ ցույցեր են անում lockdown-ի դեմ, Թրամփն էլ իրենց կողմից է։ Ձեռի հետ էլ սահմանադրության երկրորդ amendment-ի ինչ-որ ակնարկներ են լսվում։ Ինձ թվում է՝ վախը կայանում է նրանում, որ էդ ցուցարարները պոտենցիալ զինված են, ու հայտնի չէ, թե մտքերով ինչ կանցնի։
Ձեր գեղում երևի տենց սուր չէ վիճակը, որովհետև շատերը կարող են տանից աշխատել։
Էս տնտեսական ճգնաժամը լրիվ անկախնատեսելի ա լինելու իրա ընթացքով, տևողությամբ, հետևանքներով, քանի որ իրա անիմաստությամբ աննախադեպ ա։ Եթե մինչև հիմա եղած ճգնաժամերը տնտեսական կամ ֆինանսական պատճառներ ու բացատրություն են ունեցել, էս մեկը չունի․ կամավոր ճգնաժամ ա, որի ժամանակ որոշումով հա՛մ պահանջարկն ա սահամափակվել, հա՛մ առաջարկը։ Էն բոլոր տրադիցիոն գործիքներն էլ որ կիրառվում են բիզնեսներին ու տնային տնտեսություններին աջակցելու համար կարող ա լրիվ անօգուտ լինեն։ Ասենք մարդկանց փող բաժանեն, որ սպառումը խթանեն, բայց մարդիկ կարող ա չծախսեն էտ փողերը ու սկսեն խնայել, քանի որ ապագայի նկատմամբ վախեր ունեն, զգուշավոր են դարձել։ Կամ վաղը ասեն, վերջ, գնում ենք գործի, բայց լիքը մարդ ասի, հոպ ախպեր, ես գործի դուրս չեմ գալիս, քանի որ կարող ա վարակվեմ։ Կամ փոքր միջին բիզնեսներին էժան վարկեր տան, բայց ռեստորան ու վարսավիրանոց մտնող չլինի։ Կամ ավիաընկերություններին միլիարդներով աջակցեն, բայց սահմանները փակ մնան։
Կարճ ասած, մեկը ես, եթե մի երեք-չորս շաբաթ առաջ մտածում էի, որ ինչ կոլապս, նու անկում կլինի, նու առաջինն ու վերջինը չի, սենց թե նենց կվերականգնվի արագ, հիմա մտածում եմ, որ կարող ա գլոբալ մաշտաբի բացարձակ կատաստրոֆա լինի։ Պարանոյա են առաջացրել ու ոչ մեկը չգիտի, թե ոնց են տակից դուրս գալու։
One_Way_Ticket (19.04.2020), Varzor (20.04.2020), Վիշապ (19.04.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ