Աթեիստ ջան, ստեղ հարցը հետևյալն է․ էդ excess մահերից քանի՞ տոկոսի պատճառն է ավելի շուտ հենց վիրուսը, քան վիրուսի դեմ պայքարի կողմնակի էֆֆեկտները։ Տես, հարցը հենց տենց եմ դնում, առանց ծայրահեղությունների։ Որովհետև, պատճառները տարբեր կարող են լինել, ինչպես նաև մի քանի պատճառներ իրար վրա համադրվել։ Իսկ էդ աղջիկը տենց խելոք տոնով ասում է՝ "իհարկե էպիդեմիայից բացի ուրիշ պատճառներ չկան"։ Ո՞նց կարելի է տենց անհիմն արտահայտություններ անել։ Նորմալ հիմնավորված չեն հաշվում, մարդկանց նորմալ չեն բացատրում, դրա համար էլ ամեն մեկն իր վարկածներն է հորինում։ Մեկը վիրուսի վախից տանից դուրս չի տալիս, մեկ ուրիշը 5G-ին է մեղադրում։
Նայի, քեզ կոնկրետ օրինակ Լատվիայից։
https://rus.delfi.lv/news/daily/latv....d?id=52059235
Մարդու մոտ վիրուս են հայտնաբերել, իզոլացրել են, սրտի հիվանդությունից հանկարծակի մահացել է։ Ասում են՝ պատճառը վիրուսը չէր, ու ոնց հասկանում եմ, պաշտոնական ստատիստիկայի մեջ չեն հաշվել (չնայած էն 99 տարեկան տատիկին հաշվել էին)։ Բա ի՞նչն էր հանկարծակի մահի պատճառը։ Կարո՞ղ է, ասենք, սթրեսսը։ Սրտի հիվանդություն ունեցող մարդուն ասում են, որ էս նոր վախենալու վիրուսից ունես, իզոլացնում են, խեղճ մարդը վախի մեջ միայնակ նստած է։ Իտալիայում ու Իսպանիայում, ինչքան հասկանում եմ, տենց մահերը առանց երկար-բարակ մտածելու սղղցնում են կորոնավիրուսից մահացության տակ։ Ֆրանսիայում տենց մի իզոլացված պապիկ մի շաբաթ հաց չէր կերել, որովհետև վախենում էր տանից դուրս գալ ու ուրիշներին վարակել։ Վերջը չէր դիմացել, մեքենան նստել, քշել էր խանութ, խփել բուժքույրի մեքենային։ Որ էդ վթարը չլիներ, ոչ էլ կիմանայինք։ Քանի՜ տենց դեպքերի մասին չենք իմացել։
Կարո՞ղ է նման մահերի պատճառով excess mortality-ն շատանա։ Կարծում եմ՝ լրիվ կարող է։ Մի քանի էջ առաջ էինք քննարկում, որ UK-ի excess մահերի կեսի մոտ ընդհանրապես կորոնավիրուս հայտնաբերված չի եղել։ Դա էլ BBC-ն էր ասում, ոչ թե էն կոնսպիրոլոգը։
Էջանիշներ