Տրիբուն (10.04.2020)
Երբ տվյալներ գոյություն չունեն ու չեն էլ սպասվում կրիտիկական ժամանակաշրջանում, որոշում ընդունողները դրդված քաղաքական որոշումն են ընդունում։ Ու թեկուզ տնտեսությունը կամ էքստրովերտների տրամադրությունը դրանից ընկնում ա՝ դրանք էլ են քաղաքական որոշումների գոյացման մաս կազմում։ Իսկ ստեղ ընդունելին, օքեյ... բայց ընդհանուր «տվյլաներ չկան» զրույցին, ինչը կարծես այստեղի զրույցի հիմնական գիծն էր, հավելյալ ենթադրությունները դժվար թե օգնեն։
Էրեկ ավտոյով իջանք խանութ, Կոմիտասի վրա պռոբկի մեջ ընկանք՝ նամուսով աշխատանքային օրվա պեսՄիակ տարբերությունն էն էր, որ սիգնալ տվող ու վրեքս քաշող մառշուտկեքը չկային, քանի որ հասարակական տրանսպորտն արգելված ա․ մե խինդ, մե ուրախություն։ Եթե սենց ա կառանծյան, թող վեշնի կառանծյա լինի Երևանում։
Էսօր էլ շանս եմ ման տալիս Զեյթունի այգի, Դավիթ Անհաղթը գրեթե նույն ձևի ծանրաբեռնված էր։ Միակ տարբերությունն էն ա, որ դպրոցական օրերին որոշ ժամերի ավելի շատ ավտոյա լինում։ Այսինք դպրոցների փակելու հաշվին թեթևացել ա երթևեկությունը, բայց թե ուր էն էրեխեքը դպորցի փոխարեն, էտ էլ իրանց ծնողների խղճին։ Ինչ-որ մեկը հավատու՞մ ա, որ սաղ խելոք տներով նստա՞ծ են։ Դե սուպերմարկետների մասին չեմ խոսում․ ՍԱՍ-ի դեմը պառկովկա զոռով ենք արել, խանութն էլ լիքը մարդ՝ իրա գլխի կուշկված․ վերջը, սոշալ դիսթանսինգ էինք անում։ Թե սուտ եմ ասում, թող երևանցիները ամոթանք տան։
Ասածս ինչ ա․ սենց որ գնա, գալող ամսվա մեջ սաղս վարակվելու ենք ու մեռնելու ենք, քանի որ առողջապահական համակարգը ծանրաբեռնված ա․ տաս օր ա կոռոնայից բուժում էին 93 տարեկան, շագանակագեղձի քաղցկեղով պապիին։ Չկարացան փրկեն։ Լուրերը մի «Հրատապ»-ով հաղորդում էին, ևս մեկ զոհ։ Ես ասեցի հեսա պահանջելու են, որ պաշտոնապես սգո օր հայտարարվի։ Բայց լավ պրծանք, մենակ Իրանի ԱԳՆ-ն էր ցավակցել։
Քո կարծիքով առողջապահական համակարգը մաֆիա չի՞։ Ո՞րն ա քո կարծիքով ակնհայտ պատճառներն ու տրամաբանությունը «էս օրի» լինելու, ի՞նչ նկատի ունես «էս օրի»-ով, ովքե՞ր ենք «մենք», որ «էս օրի» ենք․․․ Թրամփը ընդհանրապես աչքիս լույսը չի, բայց որ վերջերս աշխարհի սաղ դեբիլությունների համար տարբեր կողմերից Թրամփին են մեղադրում, ցույց ա տալիս, որ աշխարհում փսիխոլոգիական պրոբլեմների էքսպոնենցիալ աճ կա, չեմ ջոկում որտեղ են կորեր նկարող բուլշիթերները :Ճ
Si vis pacem, para bellum
Ամերիկայում ըստ թվերի վիրուսը սևերին մի քիչ ավել ա տանում էն աշխարհ, քան մնացած ռասսաներին, մե աժիոտաժ, դաժը Թրամփն ա մտահոգված, կարկուտը ծեծած տեղն ա ծեծում, էս ինչ մի փորձանք էր, բան․․․
Սպասենք, տեսնենք երբ ա գալու հերթը՝ մի հատ էլ ըստ ռասսաների ճարպակալության ու մնացած հիվանդությունների վիճակագրությունները նայեն, դնջանան։
Si vis pacem, para bellum
Varzor (12.04.2020)
Ոչ, ճիշտ չես ընկալել։ Այստեղի զրույց նկատի ունեի այս թեման։ Տվյալների պակասի մասին վայթե ես էլ նշած կլինեի, ու նենց չի որ պիտի դրա դեմ հակասեմ՝ էդ անտերը կամ կա, կամ չկա։ Իսկ դւոք ձեզ հակասելը՝ ի սեր աստծու, ուզում եք հակասեք, ուզում եք չէ, ի՞նչումն ա խնդիրը՝ դա էլ պիտի որ ակումբում ընդունելի լինի։ Ես գրառում արեցի, դու դրան արձագանքեցիր, ես էլ արձագանքեցի քո արձագանքին, դու էլ ինձ ուղարկեցիր բանջարեղեն ժառիտ անելու, կամ էլ զրույցին միանալու, չնայած որ վերջի էջի գրառումների կեսը վայթե ես եմ արելմի խոսքով լոխ լավ ա, ինչ էլ լավ չի՝ կովիդ ա։
Ակնհայտը էն ա, որ գլոբալ աշխարհում Թրամփը ՄԱԳԱ ա խաղում... սրանից վատ համաճարակներ էլ են եղել մեր կյանքերի ընթացքում, բայց ոչ մեկն այսքան չի տարածվել, որտև նույնիսկ իրար հետ չունեցող երկրների ղեկավարները կարում էին գնահատեն համաշխարհային քաքի քաղաքական գինը։ Իսկ Թրամփը Չինաստանի հետ մի բանակցում ա, մի չէ, կարծես հարևանի հավաբնի համար բազառ անելուց լինի, կողքից էլ լիքը ռասիստական դեմագոգիաներ ու բան։ Աշխարհն էլ վերածվել ա քաղաքական ու տնտեսական շահերի ու դիմացիններին առըհա անողներին կղզիների, ասես ոչ ոք prisoner's dilemma-յի մասին լսած չկա։ Ու սրան հիմնական դրդողը հենց Թրամփն ա։ Որոշ վիրուսոլոգներ ու համաճարակաբաններ հենց սկզբից էլ ասում էին, որ գոյություն չունի ոչ մի համագործակցություն այս մի համաճարակի շուրջ, ինչը բերելու ա աղետալի վիճակների։ Ու վայթե WHO-ի մեսսիջի մեջ էլ էր դա թաքնված, որ էս գլոբալ աշխարհում իրար վրա սահմաններ փակելով ավելի վատացնելու եք գարշահոտը, բայց դե դիմացինին քացով տալը մոդա ա հիմա։ Ու Չինաստանը իրա տոտալիտար կեցվածքով կարողացավ դեմը առնի, բայց համագործկցության պակասի պատճառով ու բոլորը բոլորից մունաթ-նեղացած վիճակներով ունենք էն, ինչ ունենք, երբ եվրոպայի երկրները իրար վրա սահման են փակում, Թրամփը մտածում ա կանադայի հետ սահմանին զորք տեղակայի, կամ էքսկլյուզիվության համար առաջատար պատվաստանյութի հույս ունեցողներին ոտի վրա առնի, կամ «չինական վիրուս» անընդհատ զառանցի... plain and simple, Վիշապ ջան, էս վիճակի համաճարակը հասցվեց ամիսներով միջազգային համագործակցության ի սպառ բացակայությունը այս հարցով։ Իսկ այդ վիճակներում Թրամփից ավելի շատ մեղավոր չկա, ինչքան էլ ուզում ես մաֆիա-մաֆիա գոռա։
Չէ, ընկեր, քեզ մալադեց, որ սև ու սպիտակ գրածի մեջ ծիածաններ ես փնտրում ու գտնում։
Չինաստանը ժողովրդական չէր դառնալու, այլ համագործակցության շնորհիվ ավելի շատ տվյալներ էր ձեռքբերվելու՝ տարածման վեկտորների, արագության, մահաբերության և այլնի մասին, ինչը գոնե նվազագույնը կնպաստեր բժշկական համակարգերի ծանրաբեռնվածության պլանավորման գործում։ Իսկ սենց Թրամփը պանդեմիայի լինել-չլինելու մասին վայթե իսկականից WHO-ից ա իմանում, այնինչ նույն ամերիկայի չայնաթաունները արդեն մի քանի ամսի ա ա բոլորը մասկաներով են քայլում ու զուգարանի թղթի շուրջ աժիոտաժի են նպաստում, իսկ դրանց կողքին ապրողները Թրամփին լսելով ամերիկայում մի քանի սերունդ ծնված-ապրած-մեծացած չինացիներից շուգատ են լինում։
Ու ու ջան։ Դժվարանում ե՞ս հասկանալ, ինչ եմ ասում, ամերկացի սևերը վիճակագրորեն ավելի ճարպակալած ու հիվանդոտ են, էդ ա պատճառը, ոչ թե վիրուսը ըստ ռասսայի ջոկողություն ա անում, ինչ կարելի է եզրակացնել մասսայական զառանցանքից։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ