User Tag List

Էջ 50 145-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 2165 հատից

Թեմա: COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

  1. #736
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բորիս Ջոնսոնին intensive care unit տեղափոխեցին։ Չգիտեմ, գուցե перестраховываются: Կամ էլ էս վիրուսն այնուամենայնիվ առողջ մարդու համար էլ կարող է լուրջ վտանգ ներկայացնել։ Ասում են՝ ուրիշ հիվանդություններ չունի, ճարպակալումը չհաշված։ Վերջինս սակայն թվարկվում է ռիսկի գործոնների մեջ։ Covid-19-ով ICU տեղափոխված հիվանդների ավելի քան 70%-ը ավելորդ քաշ է ունեցել։ Տեսնենք ինչ կլինի։ Հլը որ վինտիլյատորի միացնելու մասին խոսք չի գնում։

    P.S. Նենց չէ, որ Ջոնսոնի կյանքն իմ համար ավելի կարևոր է, քան ուրիշ որևէ մեկինը։ Պարզապես, երբ ԶԼՄ-ն գոռում է "կորոնավիրուսից մահացավ 20 տարեկան բացարձակապես առողջ Վասյա Պուպկինը", հետո պարզվում է, որ սիրտը լավ չէր, ու ընդհանրապես կորոնայի տեստ իրեն չէր արվել, անհայտ մարդկանց մասին լուրերը լուրջ չես ընդունում։ Իսկ Ջոնսոնը եթե լուրջ հիվանդություն ունենար, երևի կիմանայինք, դրա համար իր դեպքը հատկապես հետաքրքիր է։
    Ես սպասում էի պանիկա էս նորությունից հետո, բայց շուկաները էսօր բարձրացել են: FTSE 3% ոնց որ բարձրացել ա: Ասածս ինչ ա, վայթեմ որ Բորիսը մեռնի էլ, արդեն ոչ մեկի տանձին չի, հազար ներողություն: Մարդիկ սպասում են որ մի 2-3 շաբաթվա մեջ պիտի վերադառնան նորմալ կյանքի: Նոր վարակվածների թիվը 3 օր իջել ա, շուկաները պոզիտիվի մեջ են:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (07.04.2020), Varzor (08.04.2020)

  3. #737
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սպասում էի պանիկա էս նորությունից հետո, բայց շուկաները էսօր բարձրացել են: FTSE 3% ոնց որ բարձրացել ա: Ասածս ինչ ա, վայթեմ որ Բորիսը մեռնի էլ, արդեն ոչ մեկի տանձին չի, հազար ներողություն: Մարդիկ սպասում են որ մի 2-3 շաբաթվա մեջ պիտի վերադառնան նորմալ կյանքի: Նոր վարակվածների թիվը 3 օր իջել ա, շուկաները պոզիտիվի մեջ են:
    Շատ մի բարձր կարծիքի ես տնտեսության վրա Բորիսի ազդեցության մասին ։Ճ Ակցիաները բարձրացել են, որովհետև Նյու Յորքի ու Նյու Ջերսիի կորերը իբր մի քիչ հարթվել են։
    Si vis pacem, para bellum

  4. #738
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հայաստանում էլ են կորերը սկսել չափազանց դուզ դառնալ, Ամերիկա, Գերմանիա:
    Սենց միանգամից սաղ տեղն ընկավ:

    Հա բայց ահավոր խնդալու իրավիճակ ա, եթե վիրուսն էն տիպի վտանգավոր չի, որ հեսա մի շաբաթից, մաքս ապրիլի 15-ից սաղիս գործի են ճամփելու, էս սաղ կինոն ինչի՞ համար էր: Նիկոլն ասում ա՝ ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք, մերսի, որ տանը մնացիք (սուտ, ասենք հայաթներում հարևաններով խորոված են անում, լիքը մարդ աշխատում է, Մոնումենտը դեռ երբեք էդքան լիքը չի եղել, մարզից մարզ լավ էլ գնում գալիս են, մարդիկ Սևան են գնում ֆռֆռում. եսիմ մեկ էլ ե՞րբ ազատ կլինեն), ու 95 հիվանդից մի օրում իջնում ա 11-ի: Իսկ եթե իսկապես մահացու վտանգավոր է, ու ենթադրենք ավելի շատ է մարդ մահացել, քան ասվում է, հիմա ի՞նչ դուխով են կորերը սենց տեղը գցում:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.04.2020), Varzor (08.04.2020), Տրիբուն (07.04.2020)

  6. #739
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    P.S. Նենց չէ, որ Ջոնսոնի կյանքն իմ համար ավելի կարևոր է, քան ուրիշ որևէ մեկինը։ Պարզապես, երբ ԶԼՄ-ն գոռում է "կորոնավիրուսից մահացավ 20 տարեկան բացարձակապես առողջ Վասյա Պուպկինը", հետո պարզվում է, որ սիրտը լավ չէր, ու ընդհանրապես կորոնայի տեստ իրեն չէր արվել, անհայտ մարդկանց մասին լուրերը լուրջ չես ընդունում։ Իսկ Ջոնսոնը եթե լուրջ հիվանդություն ունենար, երևի կիմանայինք, դրա համար իր դեպքը հատկապես հետաքրքիր է։
    Եթե նույնիսկ Ջոնսոնը մահանա, էդ ոչ մի բան չի փոխում մեր՝ կորոնավիրուսի մասին պատկերացումներում։
    Որ ասում ենք երիտասարդ առողջ մարդկանց համար անվտանգ ա, էդ չի նշանակում, որ երբեք ոչ մի երիտասարդ ու առողջ մարդ չի կարա մահանա կորոնավիրուսից։ Մի քանի հոգի էլ կարան լրիվ առողջ մահանան։ Մարդու օրգանիզմն ամենաանկանխատեսելի բանն ա ու երբեք չես կարա ասես թե կոնկրետ մարդու մոտ կոնկրետ հիվանդությունը ոնց կդրսևորվի։

    Համ էլ, ոնց ասել էր մի իմաստուն մարդ՝ չկա առողջ մարդ, կա վատ հետազոտված հիվանդ։
    The cake is a lie.

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.04.2020)

  8. #740
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե զուտ տերմիններով նայենք, ապա ասենք Ռուսաստանի ամենադեմոկրատը Ժիրինովսկին ա։ Կեղծավորությունից սաղ բառերը իրենց իրական իմաստները կորցնում են։ Դրա համար կարելի է ուժերին պայմանականորեն անվանել խիյարներ ու պամիդոռներ։
    Իսկ աշխարհի ամենաժողովրդավարական երկրները Կոնգոն ու Հյուսիսային Կորեան են Մեկ էլ Արևելյան Գերմանիան էր, օղորմի իրեն։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.04.2020)

  10. #741
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Օքեյ գուգըլ.

    Ոնց հասկանում եմ՝ պիկը մնաց հետևում:
    Կորերը վայթե ամենուր մանրից սկսում են հարթվել կամ հարթեցվել:

    Առաջիններից Ավստրիան արանքը ճղեց:
    Մնացածը՝ շունչները պահած, սպասում են տեսնեն, թե ինչ կլինի..
    Չգիտեմ՝ 2 շաբաթ կձգե՞ն սպասելով:
    Մի բան ա հաստատ, որ 2 շաբաթ հետոյվա աշխարհն էս նույն վիճակին չի լինելու:

    Արդեն կրիզիսցենտըրներում սկսել են պլաններ մշակել, թե ոնց աստիճանաբար դուրս գան ստեղծված իրավիճակից:
    Կարևորը՝ դուրս գան պատվո պատրանքով, իբր ամեն ինչ ճիշտ էր արված ու հիմա էլ է ճիշտ արվում..

    Մահացողների թվերն այլևս «չեն արդարացնում» արհեստականորեն ստեղծած տնտեսական կրիզիսը..

    ՈՒ սաղ «խնդիրն» էն ա, թե սկզբից որ խանութներն ու ծառայությունները կբացվեն ու որ անբախտները կմնան ամենավերջում:
    Իսկ էդ «վերջը», չի բացառվում, որ մինչև աշուն-ձմեռ էլ ձգի:

    Համ էլ զուգահեռ պետք ա մեդիային աստիճանաբար լռեցնել և/կամ շեղել, ու մարդիկ կսկսեն էս սաղ պատմության մասին կամաց մոռանալ:
    Մի օր էլ կգա, որ Կորոնան վերջնականապես օրակարգից դուրս եկած կհամարվի, որտև եթե հեռվում ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ են մահանում՝ քեզ դա էդքան էլ չի քորում, քանի դեռ վտանգը հենց քո շեմին չի չոքած..

    Վկան օրինակ հենց էս մեր թեման ))
    Կարելի է օրինակ թեմայի առաջին ու 5-րդ գրառումների ամսաթվերի տարբերությունը նայել, թե երբ առաջին անգամ խոսք եղավ ու երբվանից սկսած ակտիվորեն սկսեց քննարկվել:

    Հետո՝ գուցե 1-2 տարի անց, կհայտնվի ինչ-որ էքսպերտ, կբերի նոր թվեր, կգծի նոր կորեր, կպնդի ու կհամոզի, որ Կորոնան դեռ կա ու դրանից շարունակում են մարդիկ մահանալ:
    Կվստահեցնի, որ լոքդաունը չափազենցված էր, իսկ լոքէքզիթից հետո նորից հին ձևը բռնելը, թե լյոխ լյավ ա ու աշխարհում էլ ոչ մի տեղ ոչ մի համաճարակ չկա՝ անպատասխանատվություն..

    Էս մեր էքսպերտի գրածն էլ՝ կգտնվեն ոմանք, որ շէյր կանեն..
    Մի քանիսը գուցե անգամ մինչև վերջ կկարդան..
    Կարդալուց հետո էլ մարդիկ մտախոհ գլուխները կտմբտմբացնեն ու կանցնեն առաջ..
    Որտև դա այլևս ակտուալ չի լինի..

    )))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 07.04.2020, 14:53:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.04.2020)

  12. #742
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր հայաստանում էլ են կորերը սկսել չափազանց դուզ դառնալ, Ամերիկա, Գերմանիա:
    Սենց միանգամից սաղ տեղն ընկավ:
    Արդեն ոչ մեկը էտ կորերին երևի լուրջ չի նայում։ Իսկ երկրների միջև համեմամատություններ անելը լրիվ անիմաստ ա դառել։ Հայտնաբերված վարակվածների քանակը, այսինքն էտ կորերի բարձրությունը, սաղ կախված ա նրանից, թե ինչքան տեստ են դնում ու ում են տեստ դնում։ Ես ոնց հասկացել եմ, WHO-ի ոչ մի ստանդարտ չկա, թե ում ա պետք տեստավորել ու ինչ տվյալներ ա պետք հրապարակել։ Մի երկիրը տեստավորում ա ով դիմում ա, մյուսը մենակ կոնտակտավորներին, էն մեկը մենակ սիմպտոմներ ունեցողներին, մյուսը ոնց պատահի, մեկը տեստերի քանակն ա հրապարակում, մյուսը՝ տեստավորվածների ․․․․ Ամեն մեկը իրա փայ տվյալներն ուղարկում ա WHO, սա սաղ տվյալները իրար գլխի տպում ա (չմոռանամ ասել` անասուն ռեգիոնալ դասակարգմամբ) ու մենք սենց ինչ-որ կորեր կորեր ենք տեսնում։

    Էս կորերը հիմա պետք են մենակ, որ շուկաներին համոզեն, որ կորը հարթվում ա, սաղ դեպի լավն ա գնում, բնակչությանն էլ համոզեն, որ սաղ ճիշտ ա արվել, հեսա սաղիդ բաց ենք թողնելու, կորոնան էլ դառնալույա մեր մշտական ուղեկիցը՝ զգոն եղեք։

    WHO-ն էլ փակելու են էս կրիզիսից հետո, կամ շատ լուրջ փոփոխություններ են արվելու էտ կառույցում։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.04.2020), One_Way_Ticket (07.04.2020), Quyr Qery (09.04.2020), Varzor (08.04.2020), Շինարար (07.04.2020)

  14. #743
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    COVID19 - 2020 թվականի կորոնավիրուսը

    Կ ստածի խորհուրդ.
    Օճառի ու լվացքի փոշու չափաբաժնով պահեստը վերազինել արժի:

    Ստեղ ծանոթներից մեկը տենց գործարանում ա աշխատում:
    Ասում ա՝ ահագին ժամանակ ա արդեն վերապրոֆիլավորվել ու բժշկական պիտույքներ ենք արտադրում:
    Այսինքն՝ էս ինչ հիմա խանութներում կա՝ դատարկվող պահեստներից ա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #744
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՀԿ-ն էս քանի վախտը Շելդոնին ա հիշեցնում էս էպիզոդում

    The cake is a lie.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.04.2020), Աթեիստ (07.04.2020), Գաղթական (07.04.2020), Տրիբուն (07.04.2020)

  17. #745
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ սենսացիաներ սիրող մեդիան բոլոր տրամաբանություններով հիմա պիտի ցույց տար Բանգլադեշի, Հնդկաստանի կամ նման այլ աղքատ ու անկառավարելի խիտ բնակեցված ամբոխներով լի երկրներում ընկած հազարավոր դիակները։
    Ըստ վերջին տվյալների, Հնդկաստանի ու Բանգլադեշի առողջպահական համակարգը մի քանի գլուխ Իտալիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից բարձր ա, ու շատ մոտ ա Գերմանիային։ Կարող ա վսյո տակի կովի չիշիկը բուժում ա, մեզ չեն ասում։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (09.04.2020), Varzor (08.04.2020), Գաղթական (07.04.2020)

  19. #746
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս կորերը հիմա պետք են մենակ, որ շուկաներին համոզեն, որ կորը հարթվում ա, սաղ դեպի լավն ա գնում, բնակչությանն էլ համոզեն, որ սաղ ճիշտ ա արվել, հեսա սաղիդ բաց ենք թողնելու, կորոնան էլ դառնալույա մեր մշտական ուղեկիցը՝ զգոն եղեք։
    Ու Դանիայի, Նորվեգիայի ու Ֆինլանդիայի կորերը պարտադիր պիտի Շվեդիայի կորից ավելի հարթ լինեն (հիմա ոնց որ տենց է)։ Ես նույնիսկ մտածում եմ՝ Ջոնսոնին հիվանդանոց պառկացնելը գուցե բլեֆ է։ Որպես ապացույց, որ եթե էս ամենը չանեին, հիվանդանոցները չէին հասցնի։ Կարող է նույնիսկ երկրի ղեկավարի համար մահճակալ չգտնվեր։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.04.2020)

  21. #747
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    էսօր խիյար-պամիդորի հետևից խանութ գնացի․․․ դրսից հերթ էր՝ մեկ-մեկ էին ներս թողնում, որ մարդիկ իրարից հեռու մնան․․․ ու սենց դուրսը ցենտր եղանակին առավոտյան կանուխ ես իմ մտքերի հետ, ոչ էլ նկատում եմ, որ դիմացիցս հերթում մի երկու հոգի զուգարանի թղթերի մեծ տոպրակավորված տուփեր են գրկած կանգնել, ու որ հասան կարգավորողին, սա թե բա՝ թղթի իրեր հիմա հետ չենք վերցնում՝ վիրուս ա էն որ մարդիկ արդեն ջոգում են, որ զուգարանի թղթի առնելու պլանի գերկատարումը ախմախություն էր, բայց խանութները ավելի խելոք են՝ իրենք իրենc վաճառքի պլանy գերակատարել են, հո հետ-հետ չեն սկսելու գնալ

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (07.04.2020), Varzor (08.04.2020), Աթեիստ (07.04.2020), Ուլուանա (07.04.2020), Տրիբուն (07.04.2020)

  23. #748
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անիկդոտ.

    Մեկն իրենց տնից ոչ հեռու նոր բացված բազմահարկ սուպերմարկետ ա հայտնաբերում ու որոշում մտնի:
    Առաջին հարկում մի ժպտադեմ աշխատող դիմավորում ա ու բացատրում, որ էս սուպերմարկետը պատրաստ ա ամենամանրակրկիտ սպասարկումը տրամադրել նույնիսկ ամենաամենապահանջկոտ հաճախորդին:
    Հետո հարցնում են.
    - Ասացեք խնդրեմ, իսկ Դուք ի՞նչ եք փնտրում:
    - Ճիշտն ասած ուղղակի էի մտել, բայց քանի մտել եմ, ձեռի հետ կնոջս մի նվեր կառնեմ
    - Օրինա՞կ
    - Ասենք՝ ձեռնոց
    - Հիանալի որոշում: Ձեռնոցների բաժինը 3-րդ հարկում է

    Էս մարդը հելնում ա 3-րդ հարկ, էնտեղ էլի սիրալիր դիմավորում ու ներկայանում են, հետո հարցնում են.
    - Ձեռնոցները կաշվի՞ց կցանկանաք, թե՞ մորթուց
    - Կաշվից
    - Հիանալի ընտրություն: Կաշվից ձեռնոցների համար՝ 5-րդ հարկ խնդրեմ:

    5-րդ հարկում էլի սիրալիր սաղ պատմությունը կրկնվում ա.
    - Կաշվից ձեռնոցները ի՞նչ գույնի կցանկանաք:
    - Սև
    - Հիանալի ընտրություն: Սև կաշվից ձեռնոցների համար՝ 7-րդ հարկ խնդրեմ:

    7-րդ հարկում սիրալիր բլա-բլա.
    - Սև կաշվից ձեռնոցների ներքևի մասում փոմփոլիկներ կցանկանա՞ք:
    - Հա, ինչի՞ չէ
    - Հիանալի ընտրություն: Փոմփոլիկներով սև կաշվից ձեռնոցների համար՝ 9-րդ հարկ խնդրեմ:
    - Լավ, առանց էդ փոմփոլիկների տվեք:
    - Ոչ մի դեպքում: Հաճախորդի ցանկությունը մեզ համար օրենք է: Ցանկացել եք փոմփոլիկներով, ուրեմն՝ փոմփոլիկներով:

    Էս մարդն արդեն լավ դավադիտ եղած բայց համ էլ արդեն պրինցիպի ընկած 9-րդի սիրալիր ընդունելությանն էլ ա դիմանում.
    - Փոմփոլիկները ի՞նչ գույնի կցանկանաք
    - Ինչ ունեք
    - Բոլոր գույններն ունենք: Մեր խանութը պատրաստ է ամենամանրակրկիտ սպասարկումը տրամադրել նույնիսկ ամենաամենապահանջկոտ հաճախորդին:
    - Դե ուրեմն փոմփոլիկները թող լինեն մոխրագույն:
    - Հիանալի ընտրություն: Մոխրագույն փոմփոլիկներով սև կաշվից ձեռնոցների համար՝ 11-րդ հարկ խնդրեմ:

    11 հարկյա փորձությունների միջով անցնելուց հետո ախր էլ ո՞ւմ աչքին կգա ձեր սիրալիր լյա-լյա լյու-լյուն.
    - Ձեր մոխրագույն փոմփոլիկներով սև կաշվից ձեռնոցները տուփո՞վ կուզեք, թե՞ առանց:
    - Իյաա, հիմա էլ պիտի տուփի վրայի գույների համար մի 10 հարկ չլվե՞մ: Առանց տուփ եմ ուզում:
    - Հիանալի ընտրություն: Մոխրագույն փոմփոլիկներով սև կաշվից ձեռնոցներն առանց տուփի Ձեր պատվերն ընդունված է: Վաղը համեցեք 15-րդ հարկից ստանալու խնդրեմ:
    - Իսկ ինչի՞ էսօր չի լինի:
    - Մեր հաճախորդները մեզ համար ամեն ինչ են: Մենք ցանկացած հաճախորդի պատվեր պիտի հատուկ ու շատ զգուշորեն պատրաստենք:

    Հաջորդ օրը՝ սուպերմարկետին մոտենալիս, էս մարդը մեկ ուրիշ խանութ մտնողի ա տեսնում՝ ով մի թևի տակ ունիտազ ա ծանր-ծանր տանում, մյուս թևի տակ էլ՝ մի մեծ տուփ:
    Առաջինը՝ հետաքրքրությունից դրդված, սկսում ա հետևել երկրորդին, որ տեսնի, թե ուր ա էդ սաղ տանում:
    Տենց հելնում են 14-րդ հարկ, զուգարանով մարդը ունիտազն ու մեծ տուփը շխկացնում ա սեղանին, թե՝
    - Էս իմ ունիտազը, էս՝ բաղնիքիս կաֆելը, քամակիս ռազմերն էլ երեկ եք վերցրել.. ախպեր ինձ մի պաչկա զուգարանի թողթ տվեք՝ թողեմ գնամ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (08.04.2020)

  25. #749
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոպար էս անեգդոտը Բրյուսելից Գորիսի հեռուստատեսություն ա հասել )

    Վայելի

    https://youtu.be/oLDjVa73B4o

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.04.2020)

  27. #750
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպար էս անեգդոտը Բրյուսելից Գորիսի հեռուստատեսություն ա հասել )

    Վայելի

    https://youtu.be/oLDjVa73B4o
    Աաաաա, լավն էր:
    Չէի տեսել:
    Դե Գորիսն ուրիշ ա էլի )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 50 145-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •