«Թող չմտնեն դեմագոգիայի դաշտ ու ցույց տան՝ իբրև ինձանից շատ են իմ առողջությամբ մտահոգված»․ հակածխախոտային օրենքի խիստ բացասական հետևանքները
Վահագն Խաչատրյանը մեկ-ու-մեջ խելոք բաներ ասում ա, ու սենց ապուշ մտքեր իրանից դժվար էր սպասել: Ուրիշներին դեմագոգիայի մեջ մեղադրողը ինքն ա զբաղված խայտառակ դեմագոգիայով:Այսօրվա կառավարությունը առաջնային նշանակության խնդիրներով պետք է մտահոգված լինի, որոնցից մեկն, օրինակ, Հայաստանի բնակչությանը տրվող գազի սակագինն է․ թող ինձ ներեն, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ ցանկանում, որ ինձ համար առավել կարևոր և կենսական նշանակության խնդիրները թողած, կառավարությունն ինձ ամեն օր հիշեցնի, որ ես պետք է քնից արթնանամ, հետո լվացվեմ, հետո հաց ուտեմ, ջուր խմեմ, շոր հագնեմ, հետո ծխեմ կամ չծխեմ և այլն և այլն, այլ գործով թող զբաղվեն։
Ասում է՝ «շատ մարդիկ գալիս են ՀՀ, որովհետև ՀՀ-ում ծխելը թույլատրվում է փողոցներում սննդի հասարակական օբյեկտներում ծխել կարելի է, ու հաճելի է...», «օբյեկտներում ծխողների ու չծխողների տեղերը առանձնացնելը լավագույն լուծում»... բլա բլա բլա
Եթե սենց հիմնավորումներով է, ապա եկեք կոկային-հաշիշ-մարիխունանա-սեքս ավելացնենք ՀՀ-ի օբյեկտների մենյուի մեջ։ Կարելի է տեղերն առաձնացնել՝ կոկայինի սեղաններ, մարիխուանայի սեղաններ, և վերջապես՝ սեքսի դիվաններ: Լավ ուտելուց հետո սեքսը նստցնում ա, կարող ա մարսողությանն էլ ա նպաստում։ Բա թողեք բիզնեսը աշխատի :Ճ
Si vis pacem, para bellum
Էն "ավելի կարևոր խնդիրներ կան"-ը վապշե բացում ա։
Նախ՝ միշտ էլ կարաս ասես, որ ավելի կարևոր խնդիր կա։ Երկրորդ՝ գազի գինը բնակչության առողջությունից կարևոր խնդի՞ր ։Դ Երրորդ՝ ֆինանսական կողմով որ նայենք, մի հոգու թոքի քաղցկեղի բուժումը, հիվանդության հետ կապված աշխատունակության անկումը որպես ծախս շատ դժվար ա գնահատել, բայց հաստատ հիվանդ բնակչությունը տնտեսապես ավելի վնաս ա երկրին քան ծխախոտի վաճառքից ստացված տոկոսները։
The cake is a lie.
Ես մի բան չեմ հասկանում,
Բա ուր մնացին են աղաղակվող "մարդու իրավունք... ընտրության ազատություն... բլա-բլա..."?
ԻՀԿ, տրամաբանական ճիշտ լուծումն այն է, որ առաջին փուլում լինեն ծխողների և չծխողների համար նախատեսված օբյեկտներ: Բնականաբար, եթե ծխող չես կամ ծուխը տհաճ է, չես գնա մտնես ծխողների մոտ ու հետո էլ բողոքես: Զուգահեռաբար պիտի սոցիալական, բացատրական և էլ չգիտեմ ինչ աշխատանք տարվի ծխելու դեմ: Միանգամից Լրիվ արգելելը շատ վատ է անդրադառնալու թե մարդկանց նյարդային վիճակի վրա, թե նաև մանր ու միջին ժամանցի վայրերի եկամուտների վրա, էլ չեմ ասում, որ կարող են առաջանալ փակ ակումբներ, որտեղ ծխողները էլի կհավաքվեն:
Ու մէկ էլ չեմ հասկանում, թե ինչու են ծխախոտի ու ծանր թմրանյութերի միջև զուգահեռներ տանում:
Ի վերջո, նորություն չեմ ասի, որ արգելված պտուղը քաղցր է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ծխախոտի դեմ պայքարելու ամենաէֆեկտիվ մեթոդներից մեկը ծխախոտի գինը թանկացնելն ա։ Կոնկրետ Ավստրալիայում դա վիթխարի դեր ա խաղում, մի տուփն արժի, դրամային արժեքով, 12 -13 հազար դրամ, ծխողները, որոնք սակավաթիվ են, խնայելով են ծխում, իսկ երիտասարդությունը, որը բնականաբար ավելի քիչ փող ունի, չի էլ նախաձեռնում ծխելը ի սկզբանե, ձեռք չի տալիս։
Օրենքով ավելի քիչ կարգավորված երկրում, ինչպես Հայաստանն ա, սա հասկանալիորեն կխթանի ստվերային շուկա, բայց նույնիսկ այդ դեպքում ահագին կկրճատի ծխողների թիվը, հատկապես սկսողների շրջանում (դե հա, հին, հատկապես տարիքն առած ծխողները շաաատ դժգոհ կլինեն՝ թե էս մի հաճույքն էր մնացել էս անտեր կյանքում, էն էլ տարան, բայց դե առանց զոհողությունների մեծ շրջադարձներ չեն լինում)։
Varzor (20.02.2020)
Ներող, տարբեր երկրների փորձը էդքան չեմ ուսումնասիրել, բայց ինձ իրավունք եմ վերապահում պնդելու, որ դա մոլորություն համարելն է մոլորություն ։)
Երկարաժամկետ կտրվածքով՝ միանշանակ ճիշտ ես, բայց արի չմոռանանք, որ ՀՀ-ում մանր ու միջին բիզնեսի առյուծի բաժինը խիստ կախված է այս օրվա, շաբաթվա, առավելագույնը ամսվա ստացված եկամուտից։
Մեր երկրի պես թույլ օրենսդրական և վերահսկողական դաշտ ունեցող երկրում ցանկացած կտրուկ գործողություն ցավեցնելու է։
Որքանով հիշում եմ, ԵՄ երկրներում փուլային արեցին՝ սկզբից ծխողներին առանձնացրին, հետո լրիվ արգելեցին։ Դե զուգահեռաբար էլ ծխախոտի գովազդը կտրեցին, գինը թանկացրեցին, վաճառքը խստացրեցին և այլն՝ կոմպլեքս պայքարեցին։ Արդյունքների մասին չեմ կարող դատել՝ տվյալներ չունեմ։
Ես դեռ չեմ պատրաստվում ծխելը թողնել։ Եթե արգելեն գինետանը, սրճարանում, ռեստորանում ծխել (ի դեպ, շատ տեղերում արդեն իսկ առանձնացված սրահներ կան), ապա էլ չեմ հաճախի։
Ու իմ նման շատերը նույնպես չեն հաճախի։ Կամ էլ չեն հաճախի նույն հաճախականությամբ, ինչ-որ մինչ այդ էր։
Բայց հաստատ տեղ կգտնեմ, որտեղ կկարողանամ մեկ գավաթ սուրճի հետ մեկ-երկու գլանակ մոխրացնել։ Հենց թեկուզ պատշգամբում կամ բակում![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (20.02.2020)
Եթե կարճ նկարագրեմ եզրահանգումներս, ապա․
ՀՀ-ում ծխելու վայրերը սահմանափակելով և ծխախոտի գինը թանկացնելով ծխելու մակարդակի լուրջ նվազեցման չենք հասնելու։
Մտածել է պետք![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վերջերս ծանոթիս հետ խոսում էի, իրանց օֆիսում որոշել են, որ շենքի ներսում չեն չծխելու։
Շատ գոհ էր որտև 3 անգամ պակասել ա ծխելը, հիմա էլ մտածում ա թարկելու մասին։
Միևնույն ժամանակ էս տարի 3 հոգու հետ եմ հանդիպել, որոնց Մոսկվայից կարճ ժամանակով եկել էին Երևան, ու սկսել ծխել, որտև կաֆեներում իրանց կողքը ծխում են։
Նույնիսկ եթե ինքն անձամբ չի ծխում, բայց ում հետ հանդիպելու ա, ծխող ա, եթե կաֆեում լիներ հատուկ ծխողների բաժին, իրանք իհարկե ըտեղ էին նստելու։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Եղբայր, արդեն 13 տարի է աշխատավայրում շենքի ներսում չեմ ծխում: Ակնհայտ կարող եմ ասել, որ դա նվազեցնում է արտադրողականությունը: Եվ, այո, եթե ուզում ես աշխատանքդ չտուժի` սկսում ես քիչ ծխել, բայց միևնույն է, էդ քիչն էլ նվազեցնում է արտադրողականությոնը: Կամ էլ աշխատանքի տեղը չես ծխում` աշխատանքդ չի տուժում, բայց գործից հետո ազատ ես
Կաֆեի օրինակի էությունը չհասկացա: Երևի հայտնագործություն չի, որ ծխելը սկսում են վատ օրինակի և/կամ ծխողների հետ շփվելով:
Վաղուց վերլուծել ենք, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ՀՀ-ում ծխախոտի արժեքը մի քանի անգամ բարձրացել է, բայց դրանից ծխողների թիվը չի նվազել:
Հիմա էլ մոդա են էլեկտրոնայինները: Մի կողմ թողնենք դրանց վնաս-անվնաս լինելը: Բայց արժեքը հաստատ էժան չէ: Դե էլ չեմ ասում, որ հոտն էլ շատերին դուր չի գալիս:
Մի խոսքով` տարածքում արգելելով և թանկացնելով ծխելը չես նվազեցնի: Այ, ուրիշ բան, որ ներմուծումն ու վաճառքն արգելեն ... Բայց դե, ոնց որ էդ էլ արգելողները չեն մարսի, դեռ, էլ չեմ ասում, որ երկրի տնտեսությունը չի դիմանա
Ծխողին պիտի մի ձև շահագրգռես, հասկացնեց, համոզես, որ չծխի: Բայց դե ծխախոտ արտադրող/վաճառողն էլ էշի ականջում քնած չի` դիմադրելու է
Հ.Գ.
Ոչ մեկին զարմանալի չթվաց, որ նման արգելքի դեմ ծխախոտ արտադրող/ներմուծողները անհագանգստություն չհայտնեցին?
Գլխի ընկաք?
Ճիշտա, որովհետև իրենց գործին դա հեչ էլ վնասչի![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 24.02.2020, 00:48:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ