Աթեիստ ջան հարցդ լավ չեմ հասկանում, բայց օրեկան գործի գնալ գալուց մոտ 100 կմ մարդ ու կնիկ քշում ենք, ճամփին խաչմերուկներ, հոծ գծեր, հայվեյ ինչ ասես կա։
Նորմալ երկրնում մարդիկ խախտում չեն անում, որովհետև առանց խախտումի հարմար ա քշելը ա կետից բ կետ։
Հայաստանում ես խախտումը դիտավորյալ չեմ անում, ակամայից ստացվում է, օրինակ ասենք շրջադարձը արգելող խաչմերուկից քշում ես ուղիղ էլի մի 5 կմ, որ հասկանաս, թե էլ որտեղից կարելի է շրջադարձ կատարել, ու էլի չես հասկանում, մնում ա շենքի հայաթ մտնել դուրս գալը։
Ասենք հասկանալի է, որ Երևանի ճամփեքը նախագծվել են դեգեներատների կողմից՝ ջորիներով երթևեկության համար, բայց պրոբլեմն էն ա, որ ներկայիս «արհեստավարժ» խախտում արձանագրողների մտքով անգամ չի անցնում, որ անհարմար ճամփեքի վրա դեբիլ ու շփոթված վարորդներիн տուգանելուց բացի կարելի է մի երկու տեղ հարմարություններ նախատեսել՝ լայնացված ճանապարհ, հասականալի նշաններ ու ուղեցույցեր և այլն, կամ գոնե փորձել հասկանալ, թե խախտում չանող վարորդը ինչ այլընտրանքներ ունի, հեշտ ու հասկանալի այլընտրանք են, թե՞ էդքան էլ չէ:
Քո խաթեր, իմ ճամփեքի քշածներից, նայի տես՝ որտեղ պիտի խախտում անեմ, ու ինչի պիտի խախտում անեմ: Հետո կարող եմ խախտումիս վիդեոն տալ, ինձ բացատրես, թե ուրիշ որտեղ պիտի շրջադարձ կատարեի օրինակ:
https://photos.google.com/share/AF1Q...R6bnk2SEZvc2t3
Էջանիշներ