Դե հա, էդ հաստատ կա, ու նույնիսկ մենակ հերոսների առումով չէ․ ասենք՝ կին ռեժիսորի հաջողությունն էլ ա արտառոց բան համարվում: Բայց իմ ասածն էն ա, որ երբ որակյալ բան ես ստեղծում, մեկ ա՝ գլխավոր հերոսը կին ա, թե տղամարդ․ մարդկանց մեծամասնությունը կինո ա գնում առաջին հերթին լավ ժամանցի համար, ոչ թե քաղաքական դիրքորոշում ցուցադրելու:
Համ էլ կին հերոսներով հաջողված կինոների (խաղերի էլ) օրինակներն արդեն էնքան շատ են, որ էդ «անգիտակցական դիսկրիմինացիայի» պատճառով ձախողվելու վտանգը հանգիստ կարող ենք կասկածի տակ դնել: Ընդ որում՝ դրանք հաջողված էին էս նոր անտիսեքսիստական ալիքի բարձրանալուց դեռ շատ առաջ: Տասնյակներով օրինակներ կարելի ա բերել: Ասենք՝ Alien-ը (1979 կարծեմ) ծայրից ծայր գլխավոր կին հերոսի շուրջ ա, ու հիմա կուլտային կինո ա՝ հիմնականում հենց տղամարդկանց շրջանում

: Kill Bill, Mulan, Million Dollar Baby, Amélie, The Girl with the Dragon Tattoo, Brave, A Quiet Place... Լիքն են:
(Խաղերում ընդհանրապես ավելի հետաքրքիր վիճակ ա: Ասենք՝ էն խաղերում, որտեղ կարող ես ընտրել՝ հերոսդ կին ա, թե տղամարդ, տղամարդկանց մեծամասնությունը հաճախ կին ա ընտրում

: Պլյուս՝ դե Tomb Raider, Horizon Zero Dawn, Portal և այլն):
Էջանիշներ