Վիշապ-ի խոսքերից
Հայաստանում իմիջայլոց-յոլա-անպրոֆեսիոնալ-բարդակ վերաբերմունքը շատ խայտառակ զգացվում է ճանապարհատրանսպորտային կարգ ու կանոնի մեջ ու շատ դանդաղ է պրոգրեսը, եթե համարենք որ պրոգրես կա առհասարակ:
Ոնց ամենուրեք, էստեղ էլ ձևականությունը ավելի առաջնային է, քան թե անվտանգությունը։ Քանի՞ գրոշի արժեք ունի արագության կամերան, եթե դրա տակ կուռկուռի ձագի պես քշողը հենց անցնում ա, դառնում ա շումախեռ։
Վերջին անգամ գյուղից հետ գալուց թեթև ձյուն էր ու ճամփեքը սառեցին, աչքիս դեմը մի 10 հատ հիմար վթար եղավ, մի քանիսն էլ թռան ճամփից դուրս, որովհետև մարդիկ սառած ճամփի վրա քշելու տարրական կանոններ չգիտեն, չնայած երևի լիքը քշել են։
Ասածս ինչ է, նախ պետք էր վարորդներին կրթել ու կրթելու շարունակական մեխանիզմներ ստեղծել կամերաների տեղը։
Էջանիշներ