Վերջերս գնալով ավելանում է միջատների ներառումը խոհարարության մեջ։ Էստեղ շատ ռեստորաններ էս տարի իրենց մենյուի մեջ միջատներով ուտեսներ են ներառել՝ նախուտեստներից սկսած, բուրգերներից վերջացրած։ Վերջին ժամանակներս այցելած street food festival-ներում էլ եմ տեսել միջատներով ուտելիքներ։
Մի քանի շաբաթ առաջ էլ հաղորդում էի նայում էս թեմայով։ Համոզում էին, որ միջատակերությունը գնալով աճելու է․ սպիտակուցներով հարուստ սնունդ է, մսին լավ փոխարինում է ու շատ ավելի eco-friendly է, քան մսակերությունը։
Ես որ դեռ չեմ փորձել, ոչ էլ գիտեմ՝ երբևէ կփորձեմ, թե չէ։
Դուք ի՞նչ փորձ ունեք միջատակերության հետ։ Ու ի՞նչ կարծիքի եք էս թեմայի վերաբերյալ։
Ի դեպ Հայաստանում էլ կա՞ն միջատներ առաջարկող սննդի կետեր, թե դեռ չէ։
Էջանիշներ