Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ես լինեի, անձամբ ծանոթ լինելու ու հատկապես կանոնավոր կերպով շփվելու դեպքում հաստատ ուղիղ կհարցնեի, թե ինչի ա մերժել ընկերությանս առաջարկը:
Էս պահին, օրինակ, մեկը կա, որ չի հաստատել ընկերությանս առաջարկը, ուղղակի էդ մարդուն իրականում տեսնելու հնարավորություն չունեմ, որ դեմ առ դեմ հարցնեմ, թե որն ա պատճառը, իսկ գրելով էլ իր դեպքում իմաստ չունի, որովհետև համոզված եմ, որ, մեկ ա, չի պատասխանելու, թե չէ` ուրիշի դեպքում հաստատ կհարցնեի: Ինչի՞ իզուր հարցնեմ, էլի արհամարհի, ավելի ծանր տանեմ, տառապեմ, թե ինչ սխալ եմ արել իրա նկատմամբ, որ ինձ սենց արհամարհում ա: Իսկ դեմ առ դեմի դեպքում էս ծանր պահերը բացառվում են, նենց որ արժե օգտվել էդ հնարավորությունից:

Ընդհանրապես ես միշտ կողմ եմ նման բաները բարձրաձայնելուն, պարզաբանելուն: Եթե մի հարց քեզ էնքան ա հուզում, որ դրա մասին գրառում ես անում, ինչպես նաև ամեն հանդիպելուց քեզ հազիվ ես զսպում, որ ուղիղ չհարցնես, ուրեմն հաստատ արժե հարցնել: Որպես ի՞նչ ես քեզ զսպում, հանուն ինչի՞ կամ ու՞մ: Մի անգամ հարցնում ես, պրծնում ես: Ինչ էլ ասի` հաստատ ավելի տհաճ չի լինելու, քան էդ անորոշ վիճակը: Համոզված եմ` ինչ-որ ստից բան ա պարզվելու :
Ֆեյսբուքի ընկերության հայտը չհաստատելը պարտադիր չի, որ վերաբերմունքի արտահայտություն լինի։ Հազարումի պատճառներ կարող են լինել, ու դրանցից ամենատարածվածը՝ որ չես ուզում տվյալ մարդը քո անցուդարձին տեղյակ լինի։ Օրինակ, ես էլ հաճախ չեմ հաստատում, թեև տվյալ մարդուն կարող ա շատ էլ սիրում եմ կամ հարգում եմ, բայց անձնականությունս չեմ ուզում բացեմ էդ մարդու մոտ․ թե ուր եմ գնացել, ում հետ եմ հանդիպել և այլն, իսկ նման նկարներ քո մասին հայտնվում են ֆեյսբուքում ժամանակ առ ժամանակ՝ կամ քո կողմից, կամ ուրիշների։