@Ծլնգ ջան, իրավիճակը ես սենց եմ տեսնում․
- Մանեն իրա մաքս 10 րոպեանոց ամփոփիչ ելույթում ասեց, որ էս հարցը մի քանի անգամ ու մանրամասն քննարկվել ա հանձնաժողովում, վայթեմ նույնիսկ գրել են ՄինՖինին, և այլն, ու իրանք հետևողականորեն էս հարցը բարձրացրել են։ Ու հնարավոր ա, որ դրա համար էր իրա խոսքը մի քիչ հախուռն էր․ պիտի հացներ ամեն ինչ ասեր, ներառյալ էս հարցը։
- Մեր բյուջետային քննարկումների կուլտուրան շատ ցածր ա եղել ու ցածր ա մնում։
- Էս ֆիսկալ կանոնները ընդունվել են 2017-ի վերջին ու սկսել են կիրառվել 2018թ․ բյուջեից սկսած, ու էս առաջին անգամն ա, որ ֆիսկալ կանոնին չհետևելու հարց ա առաջացել։ Հետևապես, հա՛մ կառավարությունը չգիտի, թե ոնց ա պետք հիմնավորել կանոնին չհետևելը, հա՛մ ընդդիմությունը չգիտի, թե ոնց ա պետք ներկայացնել խնդիրը, որ հասկանալի ու համոզիչ լինի։
- Ֆիսկալ կոնոներին չհետևելը աշխարհում շատ տարածված երևույթ ա, ու հիմնական քննադատություններից մեկն էլ հենց էտ ա, որ կանոնն ընդունվում ա, բայց ոչ մեկը չի ուզում ռեալ հետևի։ Ես օրինակ Սերբիայի դեպքը գիտեմ, որ մի հատ պարտքի կանոն ունեն, որը ընդունման օրվանից ոչ մի վարկյան չի պահպանվել։ Երկրների մեծամասնությունում, ու նաև Հայաստանում, կանոնը չկիրառելու դեպքում ոչ մի սանկցիա օրենքով չի նախատեսվում։ Ու եթե նույնիսկ հարցը բարձրացվում ա, ինքը դառնում ա ուղղակի ակադեմիական քննարկման առարկա։
Կարճ ասած, Մանեն շատ ճիշտ ա արել, որ նախ տեսել ա կանոնի խախտումը (շատ մեծ ա հավանականությունը, որ ոչ մեկը դա չնկատեր, ու անցներ գնար) երկրորդ, որ էտ հարցի շուրջ թեկուզ ցածր որակի քննարկում ա խթանել։ Մեկ, երկու, տաս, մենք էլ կսովորենք սենց հարցերը հասկանալի ու հիմնավոր քննարկել։
Էջանիշներ