Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ նենց, կարծում եմ, որ վարժահավաքների ցուցակագրումը կոնկրետ անձանց շրջանակ չի նախատեսում, ինչքան որ առնչվել եմ, ոնց որ աչքաչափով որոշեն՝ էս մարդուն կանչեն, էն մյուսին չէ, առանց որևէ օրինաչափության, պատահականության սկզբունքով:
Երկու տարի առաջ, որ ինձ կանչել էին` պատահական չէր, այլ կարելի է ասել "հրահանգ" էին ստացել, որ ինձ կանչեն: Ու հետաքրքիրն այն է, որ ես էլ գիտեի այդ սպասվող կանչի մասին և բնավ դեմ չէի, քանի որ ինքս էի դժգոհել, որ գոնե տարին մեկ անգամ հնարավորություն չունեմ մարտավարական և կրակային գիտելիքներս թարմացնելու