Բացարձակ։ Հենց էդ ա, որ դա հատուկ ա առանձնակի բարձր ինտելեկտ ունեցող, նույնիսկ կասեի իրենց միջավայրում բացառիկ մտավոր ունակությունների տեր ու հնարավորինս բարձր կրթությամբ անձանց։ Ես շատ եմ դասավանդել ռուսների, նաև իրենց հետ սովորել եմ նույն կուրսում կամ մի կուրս բարձր/ցածր կամ համագործակցել տարբեր պրոյեկտներում։ Իրենք իրենց իրավացիության մեջ խիստ համոզված են, դասախոսից ստացած ֆիդբեքը մինչև հոգու խորքը արհամարհում են, համակուրսեցիներից էլ բարձր ու խելացի են իրենց դասում ու ցույց տալիս։ Էն աստիճանի, որ հաճախ համակուրսեցիները կոմպլեքսավորվում են, որ իրենք էդքան խելոք չեն, ինչքան էս բացառիկ ռուսները, մինչդեռ իրականում բոլորն էլ մոտավորապես նույն (բայց հասարակության մակարդակով միջինից շատ բարձր) մտավոր ունակություններն ունեն։ Թե իրանք ներքուստ ինչ են զգում, չգիտեմ, բայց ոչ մի ուրիշ ազգի ուսանողների մոտ էսպիսի ինքնավստահություն ու գոռոզություն չեմ նկատել։
Էջանիշներ