Բոլոր նրանց, ովքեր արձակուրդից հետո էսօր նորից գործի են գնում, մաղթում եմ լավ աշխատանքային սկիզբ:
Ամռան ավարտն էլ թող տխրություն չբերի, այլ միայն սիրուն ու խաղաղ աշուն:
Բոլոր նրանց, ովքեր արձակուրդից հետո էսօր նորից գործի են գնում, մաղթում եմ լավ աշխատանքային սկիզբ:
Ամռան ավարտն էլ թող տխրություն չբերի, այլ միայն սիրուն ու խաղաղ աշուն:
StrangeLittleGirl (02.09.2019), Varzor (02.09.2019)
ivy (02.09.2019)
Մեդիումում հետաքրքիր հոդված ընկավ աչքովս պոդքաստների մասին։
The cake is a lie.
Վայ, սթորիներից տրաքում եմ ուղղակի, մի հիշեցրու: Չեմ նայում համարյա երբեք ոչ մեկի սթորիները: Ինստագրամը նրանով ա լավ, որ լիքը անծանոթ, բայց տեղադրած նկարների առումով քեզ հետաքրքրող մարդկանց կարող ես հետևել ու իրենց կողմից կամ թեկուզ ուրիշների կողմից հետևվել, ինձ համար դա էնքանով ա լավ, որ համեմատաբար ավելի օբյեկտիվ են արձագանքները` հաշվի առնելով, որ անծանոթ ենք, ու միակ ընդհանուր բանը, որի հետ կապված առնչվում եք իրար հետ, ստեղծագործական աշխատանքների նկարներն են, այսինքն` անձնական նկատառումներ չունեն դրածդ նկարները լայքելու կամ չլայքելու: Ասենք, ֆբ-ում որ դնում ես, գիտես, որ մի խումբ մարդիկ, անկախ ամեն ինչից, լայքելու են, որովհետև հետդ լավ են, մի խումբ մարդիկ էլ, անկախ ամեն ինչից, չեն լայքելու, որովհետև հետդ կամ լավ չեն, կամ էլ ուրիշ պատճառներ ունեն չլայքելու համար
: Ինստագրամը կոնկրետ ինձ համար էդ առումով արժեքավոր ա. հետևորդներիս, ինչպես նաև իմ հետևած մարդկանց մեծ մասն անծանոթներ են, որոնց հետ ուղղակի ընդհանուր ստեղծագործական հետաքրքրություններ ունենք: Ու դա կայֆ ա
: Իսկ ինստագրամի սթորիները ոչ նայում եմ, ոչ էլ նույնիսկ տեղյակ եմ, թե ով ինչ սթորի ա դնում: Բայց նույնիսկ սթորիները ինստագրամի դեպքում, կոնկրետ իմ հետաքրքրությունների ոլորտում, ավելի իմաստալից են, քան ֆբ-ում, որովհետև աշխատանքդ ցուցադրելն ամեն դեպքում մի տեսակ բնական երևույթ ա, բայց սելֆիդ սթորիի միջոցով անընդհատ մարդկանց աչքը խոթելը` ոչ այնքան
:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հեհե, ես նայում եմ որոշ սթորիներ։ Բայց նայում, անցնում եմ առաջ, ո՛չ ռեակցիա, ո՛չ էմոցիա, ոչ մի բան։
Իսկ ֆբ֊ի ու ինստագրամի լայքերի վերաբերյալ խիստ միամիտ պատկերացումներ ունեսՆախ, ֆբ֊ի ալգորիթմը նենց ա, որ եթե մեկի գրառումներին ուշադրություն չես դարձնում, ֆիդումդ չի հայտնվում։ Եթե կոնկրետ տեսակի գրառումներ շատ լայք ու քոմենթ չեն հավաքում, ֆիդերում չեն հայտնվում կամ ավելի քիչ են հայտնվում։ Մարդիկ կան, որ ամեն ինչ կարդում են ու երբեք չեն լայքում։ Մարդիկ կան, որ ոչինչ երբեք չեն կարդում, հետևաբար նաև չեն լայքում։ Մարդիկ կան, որ մենակ իրանց շատ դուր էկած բաներն են լայքում։ Մարդիկ կան, որ իրանց դուր էկած բաներին միշտ զարմացած ռեակցիա են տալիս, որտև տենց են ուզում։ Մարդիկ կան, որ սիրում են ամեն ինչ սրտիկել անկախ նրանից ով ա պոստել։ Մի խոսքով, ֆեյսբուքյան լայքերի աշխարհը շատ ավելի բարդ ու բազմազան ա, քան դու ես պատկերացնում։ Ու ամենակարևորը՝ քո ֆեյսբուքյան ընկերների վարքը քեզնով չի պայմանվորված։
Ու նույնն էլ ինստագրամը։ Իմ հաշիվը, օրինակ, փակ ա, հետևաբար իմ հաստատած մարդկանցից բացի ոչ ոք չի կարա տեսնի նկարներս, հետևաբար մոտիկ մարդկանցից բացի ոչ ոք չի կարա իմ նկարները լայքի։ Բայց մենք ունենք նաև մեր կապիկի հաշիվը (ում հետաքրքրում ա, կարա հետևի, @amosthemonkey ֊ կիսաջրիկ հաշիվ ա), որը հրապարակային ա։ Իսկ էնտեղ էլի միշտ նույն մի խումբ մարդիկ են լայքում (կամ մի խումբ խաղալիքների հաշիվներ)։ Հեշթեգներից կախված կարան լայքողները շատանան կամ քչանան։ Որպես կանոն, եթե նկարի մեջ մարդ կա, լայքերն ավելի շատ են ու հենց ծանոթ մարդկանցից։ Կան լայքողներ, որ լայքում են, որ իրանց հետևես։ Կան նաև իրան հետևողներ, որ հետևում են, որ իրանց հետևես։ Կան քոմենթողներ, որ քոմենթում են, որ իրանց հետևես։
Կարճ ասած՝ չես կարա տենց դնես ու ասես, թե ինստագրամում մարդիկ ավելի օբյեկտիվ են որևէ բան լայքելիս։ Սաղ նույն զիբիլն ա, մարդկանց վարքն էլ նույն եսակենտրոնությամբ ա պայմանավորված։ Իրանք ոչ թե դիմացինի, այլ իրանք իրանց մասին են մտածում։
Ուլուանա (02.09.2019)
Իմ մոտ ֆեյսբուքը մեծ մասամբ սենց ա, մտքովս անցնում ա՝ տենաս Բյուրն ինչ ա անում, մտնում եմ էջը ու բիրիքով լայքում ու տենց մեկ էլ մի ամիս հետ: Ինստագրամը հիմնականում ինչ ցույց ա տալիս, եթե մարդկանց դեմքեր կան, լայքում եմ: Չգիտեմ՝ ինչքանով ա եսակենտրոն, որովհետև ինստագրամի դեպքում ինքս շատ քիչ լայքեր եմ ստանում, որովհետև դեմքերով նկարներ չեմ գցում, ինձ թվում ա՝ դրանից ա: Ֆեյսում էլ քանի գնում ավելի ու ավելի պասիվ եմ դառնում: Նյուզֆիդս բոլոր տեսակի ավելորդ էջերի լայքերից մաքրել եմ, զուտ ընկերներս են ու արաբական թատրոնին վերաբերող էջերը: Ընդհանրապես կջնջեի, որովհետև կախվածությունս ոնց որ լրիվ անցած լինի: Երկու պատճառ ա պահում: Հայաստանի քաղաքական անցուդարձին հետևելու համար մեկ-մեկ մտնում եմ տարբեր ակտիվ մարդկանց էջեր ու կարդում ով ինչ ա ասում: Մեկ էլ զուտ իմ մասնագիտական շրջանակաների հետ կապի մեջ ա պահում: Չեմ կարծում՝ էս երկրորդը էդքան էական ա, եթե քեզնից կարևորություն ներկայացնես՝ որպես մասնագետ, բայց առայժմ քանի դեռ կարևորություն չեմ ներկայացնում, չգիտեմ՝ ինչով ա օգտակար, բայց պահում եմ:
StrangeLittleGirl (02.09.2019)
Ես ֆեյսբուքում ոչ մեկին չեմ լայքում ու ոչ մեկի ծնունդը չեմ շնորհավորում, որտև էգոս թույլ չի տալիս: Իսկ մի ամսից էջս փակելու եմ առհավետ:
StrangeLittleGirl (02.09.2019)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (02.09.2019)
Ըհը, մի հատ էլ մի ուրիշ ձև լայքելուՄի խումբ մարդիկ էլ կան, որ մտածում են՝ տեսնես Բյուրն ինչ ա անում, մտնում են իրա էջը, բայց ոչ մի բան չեն լայքում, որտև ո՞նց թե, բա որ իմանա՞, որ մտել եմ իրա էջը
![]()
Հա, ես էլ եմ ումից ու ինչից ասես մաքրել ֆբ֊ն։ Որ ճիշտը խոսենք, մենակ կոնկրետ երկու խմբում լինելու խաթր եմ ֆեյսբուք մտնում, ձեռի հետ ուրիշ բաներ ուշադրությունս շեղում են։ Եթե էդ երկու խմբերն ուրիշ հարթակ անցնեին, վաղուց կջնջեի հաշիվս ու մի կողմ կքաշվեի։ ՖԲ֊ն ոչ մի բան չի տալիս, մենակ ներվ ա քայքայում։
Շինարար (02.09.2019)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ