Ժողովուրդ իմ մոտ արդեն կես ժամվա մեջ երկրորդ անգամ ակումբի մի թեմայից մյուսը գնալիս Database error էջ է բերում, հետո մի 5 րոպեից նորից փորձելուց ակումբը նորմալ աշխատում է:; Այն նւոյն բանը , ինչ այն անգամ![]()
Ժողովուրդ իմ մոտ արդեն կես ժամվա մեջ երկրորդ անգամ ակումբի մի թեմայից մյուսը գնալիս Database error էջ է բերում, հետո մի 5 րոպեից նորից փորձելուց ակումբը նորմալ աշխատում է:; Այն նւոյն բանը , ինչ այն անգամ![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Առայժմ, ցավոք սրտի, այն չստացվեց, ինչ ուզում էի: Ամեն դեպքում ակումբի վերևի մենյուում հայտնվել է մի կետ՝ Զրուցարան, որով կարող եք հայտնվել փոքրիկ և ոչ այնքան հարմարավետ չատում, բայց որը կարծում եմ այլընտրանք կլինի օֆֆտոպանոցներին և կպակասեցնի ընդհանուր ֆորումի օֆֆտոպի քանակը:
Հետագայում, հուսով եմ, որ այդ զրուցարանը ավելի կոմպակտ չափերով Ձեր տրամադրության տակ կլինի բոլոր էջերում, եթե լուծվի տրաֆիկի հետ կապված խնդիրը:
Բարի ժամանց, բարեկամներս![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ուռա՜, գիտեք, երեկվանից սովորել եմ Ռ ասել:
Երթուղայինով տուն գնալիս մտածում էի… ինչպես միշտ և բոլորը, երևիՍկսեցի մտածել ակումբի մասին
Պատկերացնո՞ւմ եք… չնայած զարմանալու բան չկա, կարծում եմ այդպես անում են միշտ, ու բոլոր ակումբցիք
Մտածում էի, արդեն ի տարբերություն շատերի, թե ինչ եմ գրելու իմ վերևի մարդ թեմայում: Այս անգամ, իմ համար, որոշեցի գրել քաղաքացու մասին և գրել որ ինքը իմ ֆղանսիացի տարբերակն ա: Հետո ասեցի ի՞նչ ղ, ի՞նչ ֆղանսիացի, ի՞նչ մեղսի…
Գիտեյի, որ ռ ասելուց պետք է լեզուն վերև պահել այլ ոչ թե ներքը, ինչը ինձ անել չեր հաջողվում: Իսկ երեկվանից հետո արդեն լավ էլ ստացվում ա: Հիմա չգիտեմ արդյոք փոխե՞մ ռ-ի, թե՞ մնա ղ, դրանով առանջնանում եմ շատերից, իսկ առանձնանալ ես սիրում եմ:
Հ.Գ. Պատկերացրեք երթուղային տաղսու ժողովրդի վերաբերմունքը Ռ-ի փորջեր կատարող մարդուն:![]()
Ուռա՜, ապրես դու
Ի դեպ, փոքր ժամանակ ես էլ չէի կարողանում «ռ» ասել: Եղբայրս էլ, քանի որ ինձնից փոքր էր, ինձնից իբր լավ բան էր սովորել, առնետին «աղնետ» էր ասում: Բայց դե ծնողներս կարողացան եղբորս համոզել, որ քույրիկի ամեն արածին չհետևեն: Իսկ հետո, երբ արդեն 6 տարեկան էի, ու դպրոց գնալու հարց կար, ինձ ասում էին, որ եթե չսովորեմ «ռ» ասել, դպրոց չեն տանի: Ես էլ, լինելով ուսումնատենչ բալիկ, մի ամբողջ ամառ նստեցի ու սկսեցի վարժություններ անել, մեկ էլ հանկարծ ստացվեց
Հայկ ջան, ինքդ որոշիր, թե ինչպես է քեզ հարմար: Ֆղանսիացու նման խոսելը քեզ շատ սազում է:![]()
Ժողովուրդ ջաաան: Ես էլ եմ ՈՒՌԱ բառը սովորել: Հիմա հանգիստ ու վստահ կարող եմ ասել ՈՒՌՌԱԱԱ
: Ստացա հերթական գերազանց գնակատականը մի հատ ախմախ մասնագիտական առարկայից՝ Ռադիոէլեկտրոնային Միջոցների Արտադրության Տեխնոլոգիաներ
: Վոբշմ սաղ լավա
:
Բայց հտս ինչ որ մի բան նենց չի. ոչինչը ինձ չի ուրախացնում կամ երջանկացնում: Նույնիսկ չգիտեմ էլ ինչի... Օֆֆֆ... Աչքիս սռոչնի ընկերուհիյա պետք ճարել
![]()
![]()
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Իմ ընկերները հեռանում են,
Եվ այս էլ որերորդ անգամ,
Հրավիրել մեզ մոռանում են
Հրաժեշտի վերջին օրվան:
Իմ ընկերներն են հեռանում,
Այնպես ծածուկ, այնպես թաքուն,
Ասես անցյալի մոտից
Պահված գանձերն են գողանում:
Իմ ընկերները հեռանում են,
Ինչպես թռչունների երամ,
Ժամանակի հետ բթանում է
Այն ցավը, որ նրանք չկան:
Այն ցավը,որ այսպես եղել է,
Եվ լինելու է անպայման,
Որ հայրենիքը դա երազ է,
Պստիկ հատված տարածության:
Ցլի գիշերային մտորումներից
Սպանդանոց
26.06.2007
Վերջին խմբագրող՝ Philosopher: 26.06.2007, 13:55:
Ապրե՜ս
Ի դեպ, շատ ծանոթ ցգացողություն է. ես էլ մինչև 6–7–րդ դասարաններ չէի կարողանում Ռ ասել, լեզուս ատամներիս արանքն էի դնում, ու ստացվում էր ր–ի ու th–ի մեջտեղները ինչ–որ հնչյուն։ Մի անգամ նույնիսկ, որ նոր հայ գրականության դասատու էր եկել ու ծանոթ չէր իմ այդ առանձնահատկությանը, դաս էի պատմում, մեկ էլ ինչ–որ բառի վրա կանգնեցրեց, ասում է, թե ր ես ասում, նորմալ ռ ասա, ես էլ կրկնեցի, բայց դե նույն բանը ստացվեց։
Կարմրել էի...
Դե հետո հասկացավ
ու ինձ շատ էր սիրում, ասում էր քեզ նայելիս իմ փոքր ժամանակն եմ հիշում, նույնիսկ մեր ձեռագրերն էին նման։ Գնում էի գրատախտակին ամիս–ամսաթիվ էի գրում, մի քիչ հետո նայում էր, ասում էր՝ ինձ թվաց՝ ես եմ գրել
Էհ...
Դասարանի երեխեքն էլ մի օր հանկարծակի հայտնաբերեցին (մի քանի ամիս ուշացումով), որ արդեն նորմալ ասում եմ, հավաքվել էին գլխիս, դե ասա «առաջին», «ռադիո»...Հա էլի, լավ էլ ասում ա...
Հա... բայց մինչև հիմա չեմ կարողանում երկար ռ ասեմ, մի քանի վայրկյանից մի տեսակ fade out է լինում, մարում է։![]()
Հարգելի՝ Ակումբի «շինարարներ», այլ խոսքերով՝ Վեբ Վարպետներ, կարո՞ղ է ինչ-որ նոր փոփոխություն եք մտցրել Style-ների մեջ... Պաչիմուտը vlink-երը սկսելա կապույտ գույնի ցույց տալ, այնպես չի դզում... Ուզում էի ասել, հեչ հարմար չի այդպես, քանի որ կապույտը հետևի ֆոնից շատ դժվար է տարբերելը...
Եթե հնարավոր է, կխնդրեի մեկ ուրիշ գույն օգտագործեք էլի...... Փլիզզզ....
![]()
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Վույ, Հայկ, շնորհավոր
Ես էլ մինչև տասը տարեկան «ղ» էի ասումԱյսինքն եթե ուշադիր չէի լինում, տենց էր ստացվում, իսկ եթե հիշում էի, դրա փոխարեն «ր» էի ասում, որ շատ «ամոթ» չստացվի էլի...
Գիտե՞ք ոնց սովորեցի... Ես էլ չգիտեմ
Հենց զգացի, որ արդեն ճիշտ տառն եմ արտասանում, սկսեցի անընդհատ կրկնել «Ռոռետա» (
), որ հանկարծ չմոռանամ ձևը
Բայց լավն էի տենց
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ըհըմ-ըհըմ!!!
Ժող, չեք կարծո՞ւմ, որ որ «որոշ» գրառումների համար կան ավելի համապատասխան թեմաներ, ու պետք չի էս մի թեման էլ վերածել հերթական օֆֆտոպանոցի…
Գիտեմ, շատերը կմտածեն՝ «շաբաթներով ակումբ չի մտնում, հիմա էլ մտել ա ու միանգամից անցել «դաստիարակչական» աշխատանքների…», դե բայց
: Ասենք, ինչո՞վ էին վատ «Առաջարկներ», «Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Դար ակումբում», կամ, ասենք, քարը տրաքի(
), «Հարցեր ադմինիստրացիային» թեմաները
:
Եկեք մեր ակումբը լավ պահենք, էլի՜…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
կարևոր գրառում.
մենք արդեն ունենք 2000 անդամ
Թեմաներ: 2,658, Գրառումներ: 85,241, Անդամներ: 2,000, Ակտիվ անդամներ: 404
Ողջունեք Lapotowikow մականվամբ վերջին գրանցված անդամին:
Ժամային գոտի. GMT +5, Ժամ՝ 06:51.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ