Մերսի, լավ բան ասեցիր, Գաղթական ախպեր, "Սաուրման Ճերմակի սինդրոմը" միշտ էլ կա, ով Մատանիների տիրակալին ծանոթ է՝ կհասկանա:
Այո, ես գիտակցում եմ այդ վտանգը և ամեն անգամ, նայելով դրանց նյութերը, հատուկ ինձ տրամադրում եմ դրանց փաստարկներին լրջագույն քննադատական ակնոցով նայելու: Ամեն նոր փաստակի հանդիպելիս ինքս իմ մեջ այն լրջորեն քննարկում եմ, հավատա, բազմաթիվ, բազում փաստարկներ ուղղակի մերժում եմ, հաճախ՝ մտովի հայհոյում եմ իրենց, բայց... կան բաներ նաև, որոնք ճիշտ են և ես դրանք ընդունում եմ: Ընդունում եմ, բայց ոչ քանի որ իրենք են ասել, այլ՝ որովհետև ինքս էլ այդ մտքին եկած եմ լինում կամ գալիս եմ: Այո, միշտ էլ վտանգավոր է պրոպոգանդա լսելը, այն զզվելի լինելուց զատ նաև վտանգավոր է, կարող ես ընկնել դրա "հմայքի" տակ, սակայն, եթե ուզում ես մի որևէ երևույթի մասին, որին դրական ես վերաբերվում, ճիշտ կարծիք կազմել, լսիր այն քննադատողներին: Իսկ գրառումդ լավն էր, ապրես, ինձ այն դուր եկավ:
Ի դեպ ասեմ, շատ քննադատական մտքեր, որ գրեցի, իրենցը չէ՝ իմն է - օրինակ, ես չեմ լսել, որ իրենք՝ Նիկոլի տարատեսակ քննադատները, հստակորեն դեմ լինեն Արցախը բանակցային կողմ դարձնելու գործընթացին, ինչքան հասկանում եմ, սրան... միայն ես եմ դեմ, եթե էլի մեկը կա, ասեք:
Ի դեպ, թմբիկները ես ապտակ չհամարեցի, ես դժգոհում էի Երևանի ասֆալտապատման հերթական սեզոնից, քանի որ ինքս իմ մեջ որոշել էի, որպես Մարությանի աշխատանքի ընթացիկ գնահատական, առաջնորդվել հենց "Ասֆալտի սեզոնով" - ես հույս ունեի հենց այստղ տեսնել տարբերությունը Տարոնի հետ: Ցավոք՝ չստացվեց և ես դրանից մի թեթև զայրացա:
Իսկ վիդեոները դու մի թեթև խառնեցիր, ես միայն Սաշիկի տղու ասածը ապտակ համարեցի:
Էջանիշներ